«Հանրային ձայն» կուսակցության համանախագահների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, երկու անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ էական հանգամանքներ են պարզվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի վերաբերյալ։

Մասնավորապես՝ կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։

2022թ. մարտի 23-ին Արտակ Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տ. Ա.-ի հետ և պահանջել 53 միլիոն 806 հազար 500 ՀՀ դրամին համարժեք 110 հազար ԱՄՆ դոլար գումար տրամադրել իրենց՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վարդան Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ։ Տ. Ա.-ն չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Վարդան Ղուկասյանն իր youtube.com տեսանյութերի հրապարակման կայքում բացված էջով 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ։

Բացի այդ, մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Վարդան Ղուկասյանը, 2022թ. սեպտեմբերին իր յութուբյան ալիքներով սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, հրապարակել է կեղծ տեղեկություններ երկու գիշերային ակումբների գործունեության մասին։ Ապա մեկ այլ անձ՝ Ա. Մկրտումյանը, 2022թ. աշնանը գնացել է այդ ակումբներից մեկը՝ ներկայանալով որպես իլյուզիոնիստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այցելելուց հետո նա Վարդան Ղուկասյանին է փոխանցել ակումբում տեղի ունեցած իրադարձությունների, հաճախորդների վերաբերյալ տեղեկություններ պարունակող տեսանյութեր։ Վարդան Ղուկասյանը դրանք հրապարակել է իր յութուբյան ալիքում՝ սպառնալով, որ եթե հաճախորդները ակումբ հաճախելը չդադարեցնեն, նրանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ ևս կհրապարակի։

Դրանից շուրջ 10 օր անց կուսակցության անվտանգության աշխատակիցը զանգահարել է ակումբ և Վարդան Ղուկասյանի կողմից յութուբյան ալիքով անպարկեշտ և արժանապատվությունը նվաստացնող հաղորդումների դադարեցման նպատակով պահանջել, որպեսզի ակումբում պահնորդական ծառայությունն ամսական 2-3 միլիոն ՀՀ դրամով իրականացնեն «Հանրային անվտանգություն» պահնորդական ծառայության աշխատակիցները՝ երաշխավորելով, որ այդ ընթացքում կարող են ցանկացած ապօրինություն կատարել։

Հիշյալ պահանջը մերժվելուց հետո Վարդան Ղուկասյանն ավելի ինտենսիվ կերպով վարկաբեկել է ակումբը և հրապարակել պատասխանատու աշխատակցի, նրա ընտանիքի անդամների լուսանկարները՝ նպատակ հետապնդելով այդ կերպ նրան պարտադրել ընդունելու նրանց կողմից պահնորդական ծառայություն մատուցելու քողի ներքո շորթման պահանջը։ 2023թ. մարտի 31-ին Ա. Մկրտումյանը կրկին այցելել է ակումբ և հանդիպելով պատասխանատու աշխատակցին, նրանից պահանջել է 60 հազարից 100 հազար ԱՄՆ դոլար գումար փոխանցել Վարդան Ղուկասյանի կողմից մատնանշվող ֆոնդին՝ հավելելով, որ միայն այդ դեպքում Վ. Ղուկասյանն ակումբի, դրա հաճախորդների և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ ելույթներ չի հրապարակի։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նախաքննական մարմնի որոշումների հիման վրա՝ Արտակ Գալստյանը և Ա. Մկրտումյանը ձերբակալվել են։

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից «Հանրային ձայն» կուսակցության և «Հանրային անվտանգություն» պահնորդական ծառայության գրասենյակներում, Արտակ Գալստյանի բնակության վայրում, ինչպես նաև վերջինիս և Վարդան Ղուկասյանի հետ փոխկապակցված անձանց բնակության վայրերում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող իրեր, փաստաթղթեր, նոթատետրեր՝ շորթման փաստը հավաստող գրառումներով, և էլեկտրոնային կրիչներ։

Նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել նաև տվյալներ առ այն, որ Վարդան Ղուկասյանի և նրա հանցակիցների կողմից այլ անձանց տարբեր ծառայությունների մատուցման քողի ներքո ներկայացվել են գույքային պահանջներ։

Ներկայում ՀՀ քննչական կոմիտեում քննության առարկա են հիշյալ անձանց առնչությամբ ընդհանուր 46 դրվագ առերևույթ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, շորթման, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու և այլ հանցագործությունների դեպքեր։

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է Վարդան Ղուկասյանի, Արտակ Գալստյանի և նրանց հանցակիցների կողմից տուժած քաղաքացիներին դիմել ՀՀ քննչական կոմիտեի կամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձերբակալվել է «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանը։

Տպել
10818 դիտում

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված