Գլխավոր դատախազը նոր տեղակալ ունի

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը:

Այս մասին տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Հաշվի առնելով, որ 2023 թվականի ապրիլի 11-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է՝ Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգի, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Գլխավոր դատախազության Միջազգային–իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի թեկնածությունը:

1704232.jpg (6.45 MB)

Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել թեկնածուի մասնագիտական և մարդկային հատկանիշները՝ հույս հայտնելով, որ Եղիազար Ավագյանը կշարունակի իրականացնել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կողմից նախաձեռնված ծրագրերը և բարեփոխումները ու իր գործունեությամբ կբարձրացնի սահմանված նշաձողը:

«Պարոն Ավագյանն իր գործի լավագույն մասնագետն է, բարեվարք է, համակարգի ներսում ունի դրական ընկալում: Այս նշանակումը, ինչպես ժամանակին պարոն Էլիզբարյանի նշանակումն էր, ազդակ է հասկանալու, թե Դատախազությունում ովքեր կարող են հավակնել բարձր պաշտոնի»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:

1704234.jpg (6.43 MB)

Կոլեգիայի անդամները դրական կարծիքներ են հայտնել Եղիազար Ավագյանի թեկնածության վերաբերյալ՝ կարևորելով գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Ավագյանի պրոֆեսիոնալիզմը, աշխատանքի նկատմամբ պահանջկոտությունը, բծախնդրությունն ու մարդկային բարձր որակները:

Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Եղիազար Ավագյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին՝ վստահության համար և ընդգծել, որ այն պարտավորեցնում է ավելի մեծ ուժ և եռանդով գործել ու աշխատել՝ ուղղված Դատախազության հեղինակության բարձրացմանը:

1704235.jpg (7.63 MB)Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Եղիազար Ավագյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալի կենսագրությունը՝ այստեղ:

Տպել
2693 դիտում

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը