Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Զաքարյանը

Կյանքից հեռացել է անվանի մաթեմատիկոս և շախմատիստ, գիտության, կրթության և սպորտի հմուտ կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Սուրենի Զաքարյանը:

Այս մասին տեղեկացնում է  ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Վանիկ Զաքարյանը ծնվել է 1936թ. մարտի 21-ին Մեղրի քաղաքում և նույն տարում ընտանիքի հետ տեղափոխվել Երևան: Ոսկե մեդալով ավարտել է թիվ 40 միջնակարգ դպրոցը:

1959թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը մաթեմատիկա մասնագիտությամբ: Սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանի ղեկավարությամբ, ստացել հիմնարար արդյունքներ մերոմորֆ ֆունկցիաների եզրային հատկությունների վերաբերյալ:

Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1963թ. ԽՍՀՄ ԳԱ Վլադիմիր Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում: Կոմպլեքս անալիզում մերոմորֆ ֆունկցիաների տեսության բնագավառում ճանաչում գտած իր մաթեմատիկական արդյունքների հիման վրա Վանիկ Զաքարյանը 1976թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1979թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում:

Նրա գիտական ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են «Классы и граничные свойства мероморфных в единичном круге функций», М., Наука,1993, մենագրությունում և ավելի քան 150 գիտական և գիտամեթոդական աշխատանքներում:

1990թ. Վանիկ Զաքարյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1996թ.՝ ակադեմիկոս:

1962-1977թթ. Վանիկ Զաքարյանն աշխատել է ԵՊՀ-ում, ՀՍՍՀ ԳԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում:

1975թ-ից Վանիկ Զաքարյանն աշխատում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, սկզբում որպես բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի, այնուհետև մաթեմատիկայի դեպարտամենտի վարիչ, ֆակուլտետի դեկան, պատվավոր պրոֆեսոր: Ամենուրեք կարողացել է ստեղծել համերաշխ և ստեղծագործ աշխատանքային կոլեկտիվներ:

Գիտական և դասախոսական գործունեությանը զուգահեռ մեծ եռանդ ու ջանք է ներդրել երիտասարդ, որակյալ մասնագետների պատրաստման գործում հատկապես «կիրառական մաթեմատիկա» մասնագիտության գծով: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական ատենախոսություններ: Երկար տարիներ նախագահել է մաթեմատիկայի գծով գիտական կոչումներ շնորհող ԵՊՀ 050 Մասնագիտական խորհուրդը, այնուհետև՝ Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 053 Մասնագիտական խորհուրդը:

Ակադեմիկոս Զաքարյանը երկար տարիներ ղեկավարել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտամեթոդական խորհուրդը: Նրա լայն գիտական էրուդիցիան հնարավորություն է տվել բարձր մակարդակով ղեկավարել երկու գիտական պարբերականներ՝ «ՀՀ ԳԱԱ Զեկույցներ» և իր կողմից հիմնադրված «Մաթեմատիկան բարձրագույն դպրոցում»:

Վանիկ Զաքարյանը նաև ԽՍՀՄ սպորտի վարպետ էր շախմատի գծով, Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն: 1990թ-ից Հայաստանի շախմատի Ֆեդերացիայի փոխնախագահն էր, 1994թ-ից՝ նախագահը, 2004թ-ից՝ պատվավոր նախագահը: 1996 թ. նա ընտրվել է ՖԻԴԵ–ի փոխնախագահ և բազմիցս վերընտրվել է այդ պաշտոնում:

Վանիկ Զաքարյանի գործունեությունն արժանացել է բարձր գնահատականի կառավարության կողմից: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի», «Մովսես Խորենացի» մեդալներով, արժանացել է «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչմանը:

ՀՀ ԳԱԱ Նախագահությունը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ), ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքը, Մաթեմատիկայի ինստիտուտը խորապես սգում են նշանավոր գիտնականի կորուստը և ցավակցում նրա հայեցի ընտանիքի անդամներին, բոլոր հարազատներին:

Բարի հիշատակ վաստակաշատ գիտնականին ու հայրենանվեր քաղաքացուն:

Տպել
2891 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)