«Գուցե նման «միամիտ» քայլերով փորձում են մեզ ստուգել». Հովհաննիսյանը՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողների մասին

«Իրավիճակն այնքանով է արտառոց, որ հնարավոր է՝ նրանք այսպիսի «միամիտ», իբր պատահական գործողություններով փորձում են մեզ ստուգել»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով օրերս ՀՀ տարածքում հայտնաբերված Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողին:

«Սահմանը հատած զինվորը հաստատ հետախուզադիվերսիոն զորքի հատուկ նշանակության զինվոր չէ՝ հաշվի առնելով նաև նրա հագուկապը և ֆիզիկական վիճակը: Սրա հետևում հնարավոր է՝ լինեն որոշակի մեսիջներ: Ամեն ինչ կարող է լինել, նաև այն, որ պատահական են մոլորվել, որը կրկին շփման գծի որոշակի սպեցիֆիկայից է գալիս»,- նշում է նա:

Խոսելով ադրբեջանական բանակի մյուս զինծառայողի մասին, որի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում՝ ասում է՝ դժվար թե այդ մեկ հոգին մեզ համար որևէ վտանգ ներկայացնի:

Ռազմական փորձագետի խոսքով՝ մենք մեր պետական սահմանի վերահսկողությունը պետք է բարձրացնենք. «Տեսադիտարկման համակարգերի, շարժման դաչիկների, ռոբոտացված համակարգերի վերահսկողության այնպիսի մեխանիզմներով, որի պարագայում իսպառ բացառենք թշնամու փոքր ուժերով նման անակնկալ հայտնվելու հնարավորությունը»:

Անդրադառնալով ռազմական լայնածավալ հնարավոր գործողությունների վերսկսմանը՝ զրուցակիցն ասում է.

«Եթե ուզում ես քո անսահման ախորժակ ունեցող հարևանին զսպել, բնականաբար, պիտի ուժեղանաս ցանկացած պարագայում: Շատ նվազագույն մարտավարական բնույթի քայլեր կան զինված ուժերում, որոնք իրենց հերթին բարձրացնում են մեր մարտունակությունն ու դիմադրողականությունը»,- ասում է նա՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, ուժային համակարգի հատկապես միջին օղակի պրոֆեսիոնալիզմի խնդիր կա. «Դրանք և՛ երկարաժամկետ, և՛ կարճաժամկետ լուծումներ են պահանջում: Հիմնարար լուծումը սերնդափոխությունն է, կրթական համակարգի բարեփոխումը: Պետք է ռազմակրթական նոր, խորքային հայեցակարգ լինի, որպեսզի կարողանաք ստանալ այլ մակարդակի որոշում կայացնողներ»:

Խոսելով մեր զինվորականների մարտունակության մասին՝ Հովհաննիսյանը նկատում է, որ 44-օրյա պատերազմից հետո եղած ընկճվածությունը 2022 թվականի սեպտեմբերից նվազել է:

«Մարտավարական ներքևի օղակի սպաների, զինվորների ոգին տեղն է, նրանց «աչքը կտրում է»: Այսինքն՝ այդ վախը, որ կար 44-օրյա պատերազմի վերջին օրերին, վերացել է: Եթե անգամ հակառակորդն ինչ-որ տեղերում տեխնիկական, կրակային որոշ առավելություններ ունի, զորքը դրան սովորել ու ընտելացել է: 44-օրյա պատերազմից ներըմբռնողական դասեր ունենք քաղած»,- կարծում է նա:

Ռազմական փորձագետը 2021 թվականի նոյեմբերից և 2022 թվականի սեպտեմբերից հետո տեսնում է լուրջ համակարգային դրական քայլերի հաջորդականություն մեր անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ:

«Միշտ ասում եմ, որ դա պետք է ինստիտուցիոնալիզացնել, սիստեմատիկ անվտանգային ալգորիթմերի մեջ դնել: Բայց արդյոք ճակատագիրը մեզ կտա՞ այդ շանսը, արդյոք համաշխարհային պրոցեսները կտա՞ն մեզ այդ հնարավորությունը, կամ մեր դիվանագետները կկարողանա՞ն մեզ օգնել այդ հարցում, որ մենք ժամանակ ունենանք այդ ամենը սիստեմատավորել: Դա բարդ հարց է, որի պատասխանն անգամ ես չունեմ ու չեմ կարծում, որ ինչ-որ մեկը գիտի, քանի որ դրանց մեծ մասը Հայաստանից կախված պրոցեսներ չեն»,- ասում է նա:

Խոսելով նաև Տեղ գյուղում վերջին միջադեպերից ու սահմանային լարվածությունից՝ ռազմական փորձագետն ասում է՝ գաղտնիքներ չի կարող բացել, բայց պետք է շատ ինտենսիվ աշխատել ուժային կառույցների, զինված ուժերի և այդ համայնքների արագ արձագանքման խմբերի հետ:

«Թե ինչպես պիտի սահմանամերձ բնակավայրերում ունենանք արագ արձագանքման ուժեր, որոնք կհամագործակցեն զորամասի հետ, ճկուն մարմին պիտի ձևավորենք, որը համապարփակ անվտանգային համակարգի դետալներից է: Հուրախություն մեզ՝ բավականին լայն թափով աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ, ինչը մեկ օրվա բան չէ»,- նշում է Հովհաննիսյանը:

Հերմինե Կարապետյան

Տպել
1100 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը