«Նիկոլականների մարմինները կախել». ինչպե՞ս եք գնահատում նման բնույթի ցույցերի անցկացումը. Ալեքսանյանը՝ ՄԻՊ թեկնածունին

Ինչպես հայտնել ենք, Ազգային ժողովն այսօր քննարկում է Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրության հարցը։ Նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դիմեց ՄԻՊ նոր թեկնածու Անահիտ Մանասյանին։

Պատգամավորն անդրադարձավ ՄԻՊ թեկնածուների ընտրության ժամանակ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղի ունեցած իրադարձություններին։

«Այդ օրը Ազգային ժողովի դիմաց մի ՀԿ ցույց էր կազմակերպել, որի ընթացքում հնչել էր ատելության խոսք, մասնավորապես՝ «նիկոլականներին», ըստ երևույթի նկատի ունենալով վարչապետին սատարող քաղաքացիներին, պետք է մարմինները գլխիվայր կախել Երևանի ծառերից։ Խոսքը այստեղ որևէ պաշտոնյայի մասին չէ, այլ սատարող քաղաքացիների: «Ինչպե՞ս եք գնահատում նման բնույթի խոսույթով ցույցերի անցկացումն ու ձեր գնահատականը։ Իմ գնահատականն այն է, որ դա ֆաշիզմի դասական դրսևորում է։ Ինչպե՞ս եք վերաբերվում, որ նմանատիպ խմբավորումների կողմից ընդդիմադիր քաղաքական գործիչների ձեռամբ ՄԻՊ թեկնածու է առաջադրվում և բերվում ԱԺ։ Մարդիկ չունեն այդ պատասխանատվությունը, որ հասարակ ֆաշիստական խմբերի ներկայացուցիչների չբերեն ՀՀ ԱԺ և չառաջադրեն ՄԻՊ թեկնածուի, ինչը ծաղր է»:

ՔՊ ՄԻՊ թեկնածուն նախ ընդգծեց, որ բացասական երևույթները հասարակության մեջ անընդունելի են։

«Կոնկրետ դեպքերի չանդրադառնալով՝ ուզում եմ արձանագրել, որ բռնության քարոզը, ատելության խոսքն ամենաբացասական երևույթներն են, որ կարող են լինել հասարակությունում, և դրանք տոտալ առումով ձևավորում են անհանդուրժողական մթնոլորտ և ձևախեղում ՄԻՊ համակարգը։ Բոլոր իրավիճակներում, անկախ նրանից, թե դա երբ, որտեղ, ում կողմից է տեղի ունեցել, պետք է բացառել։ Ինչ վերաբերում է հանձնաժողվի նիստի ընթացքում տեղի ունեցածին, ես, մասնակից լինելով այդ նիստին, էթիկապես ճիշտ չեմ համարի այլոց վերաբերյալ գնահատականներ հնչեցնելը։ ՄԻՊ պաշտպանի պաշտոնը որևէ քաղաքական ներգրավվածություն չի ենթադրում, վերջինիս ընտրությանը պետք է վերաբերվել շատ լուրջ։ Դա է պատճառը, որ գոյություն ունեն Վենետիկի հանձնաժողովի ՄԻՊ ընտրության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք հստակ ընդգծում են, թե ով ու ինչպիսի մարդիկ կարող են առաջադրվել որպես ՄԻՊ թեկնածու»,- ասաց Մանասյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 4-ի արտահերթ նիստում քննարկել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին առաջարկել են Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Իսկ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն այդ պաշտոնում առաջադրել էին Էդգար Ղազարյանի թեկնածությունը:

Այդ օրը նիստը վերածվել էր բանավեճի, որի ժամանակ պատգամավորներն ու ընդդիմադիր թեկնածուն փոխադարձ մեղադրանքներ ու վիրավորանքներ էին հնչեցրել: Էդգար Ղազարյանը հանձնաժողովի նիստի ընթացքում նաև սկանդալային հայտարարություն էր արել՝ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը որակելով «ադրբեջանաթուրքական»։ Այդ ամենից հետո կրքերն էլ ավելի էին թեժացել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
1492 դիտում

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ