«Ինձ խոշտանգում ու թունավորում են». Սաակաշվիլին հայտարարել է, որ «մահանում է»

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով գտնվում է այդ երկրում կալանքի տակ, Politico թերթին ասել է, որ տառապում է մեծ թվով հիվանդություններով և խնդրում է միջազգային հանրությանը օգնել իրեն։

«Կալանքի մեջ իմ առողջական վիճակը կտրուկ վատացել է, ես մահանում եմ: Ես պարբերաբար ենթարկվում եմ խոշտանգումների, ֆիզիկական և հոգեբանական կտտանքների, ներկայումս իմ մարմնում ծանր մետաղներով թունավորման նշաններ կան»,- ասել է Սաակաշվիլին։

Նա նշել է, որ Վրաստանում կալանքից հետո իր մոտ ավելի քան 20 ծանր հիվանդություն է առաջացել։ Սաակաշվիլին կոչ է արել Վաշինգտոնին, Լոնդոնին, Բրյուսելին և ողջ միջազգային հանրությանը օգնել իրեն։

«Ես շարունակում եմ կոչ անել ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը, որպեսզի հնարավոր ամեն ինչ անեն իմ կյանքը փրկելու համար՝ դիվանագիտական ճնշում գործադրելով վրացական իշխանությունների վրա»,- հայտարարել է նախկին նախագահը:

Իր հայտարարության տեքստը քաղաքական գործիչը փաստաբանների միջոցով փոխանցել է լրատվամիջոցին:

Սաակաշվիլին գաղտնի Վրաստան էր ժամանել 2021 թվականի սեպտեմբերի 29-ին։ Հոկտեմբերի 1-ին նա կալանավորվել է Թբիլիսիում, որից հետո նրան տեղափոխել են Ռուսթավի քաղաքի բանտ, որտեղ հացադուլ է հայտարարել։

Նոյեմբերի 8-ին, առանց հարազատների և փաստաբանների համաձայնության, նա Ռուսթավի քաղաքի բանտից տեղափոխվել է Թբիլիսիի բանտային հիվանդանոց (Գլդանի շրջան)։ Նոյեմբերի 20-ին Սաակաշվիլին տեղափոխվել է Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ նա դադարեցրել է հացադուլը։

Անցյալ տարվա մայիսի 12-ին Սահակաշվիլին ընդունվել էր Թբիլիսիի «Վիվամեդ» քաղաքացիական մասնավոր կլինիկա, որտեղ մինչ օրս գտնվում է։

Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում, գործիչն իր կալանքը համարում է անօրինական, իսկ իրեն առաջադրված մեղադրանքները՝ կեղծ ու անհիմն: Իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ էլ շարունակում են պնդել, որ Սաակաշվիլին հանցագործ է, իսկ առողջական վիճակի մասին պնդումները՝ կեղծիք և շինծու իրավիճակ:

Վրաստանի քրեակատարողական ծառայությունը նախորդ տարվա դեկտեմբերին տեսանյութ էր հրապարակել «Վիվամեդ» կլինիկայից, որտեղ այժմ գտնվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Երկրի իշխանությունները հայտնում էին, որ բանտարկյալն իրականում ձևացնում է առողջական ծանր վիճակը: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների խոսքով՝ նախկին նախագահը ինքնախեղումով է զբաղվում՝ ազատազրկումից խուսափելու համար։ 

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսսա նահանգի նախկին նահանգապետ Սաակաշվիլին Վրաստանի նախագահ է ընտրվել 2003 և 2007 թվականներին։ Նա Վրաստանից հեռացել է 2013 թվականի նոյեմբերին և այդ ժամանակից ի վեր չի եղել հայրենիքում, թեև բազմիցս խոստացել է դա անել։ 2015 թվականին նա զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից:

Ուկրաինական քաղաքացիությունից էլ նա զրկվել էր 2017 թվականին: Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն այդ մասին համապատասխան հրաման էր արձակել՝ ելնելով տվյալներից, որոնք իբրեւ թե Սաակաաշվիլին թաքցրել էր քաղաքացիություն ստանալու գործընթացի ժամանակ:

2018-ի փետրվարին նրան արտահանձնեցին Լեհաստանին: 2021-ի մայիսի 28-ին Ուկրաինայի 6-րդ նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնեց Սաակաշվիլիի ուկրաիանական քաղաքացիությունը:

Նա հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով։ Առաջին դեպքում Սաակաշվիլին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեց տարվա։ Բացի այդ, նա մեղադրյալ է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու և պետբյուջեի միջոցների յուրացման գործերով։ 

Տպել
886 դիտում

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են