«Լուրջ հարված ենք ստանում». ինչու արգելվեց կաթնամթերքի մատակարարումը ՌԴ, ու ինչ կապ ունի Իրանը

«2015 թվականից Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, և այդ շրջանակներում գործում են կանոնակարգեր, որին պետք է հետևի նաև մեր Սննդամթերքի անվտանգության տեսչությունը»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով երեկվանից հայկական կաթնամթերքի մատակարարման արգելմանը ՌԴ շուկա:

Նրա խոսքով՝ ըստ այդ կանոնակարգերի՝ ԵԱՏՄ տարածք կաթնամթերք կարող են ներկրվել միայն այն ընկերություններից, որոնք ընդգրկված են ԵԱՏՄ անդամ երկրներից որևէ մեկի ռեեստրում:

«Ռեեստրում գրանցման պրոցեսը բարդ է, որը ենթադրում է, որ, ասենք, օրինակ, իրանական համապատասխան սննդի տեսչությունը երաշխավորագիր ուղարկի, որ բավարարում է տեխնիկական պայմաններին, ապա ընդգրկվի ԵԱՏՄ անդամ երկրներից որևէ մեկի ռեեստրում, որն արդեն պարտադիր կլինի մյուսների համար»,- մանրամասնում է տնտեսագետը:

Վերջինս նշում է, որ պահին ռուսական ռեեստրում գրանցված է մոտ 12 իրանական ընկերություն, որոնցից կարող էին նաև հայաստանյան ընկերությունները կաթնամթերք ներկրել. «Խնդիրը նրանում է, որ 2022 թվականի մարտ ամսվա ընթացքում Ռուսաստանի վերահսկողության մարմինը դադարեցրել է այդ 12 ընկերություններից 8-ի հետ ներկրումը և գործունեությունը իր տարածքում՝ բացահայտելով այս կամ այն տեխնիկական խնդիրները որակի տեսանկյունից: Դա նշանակում է, որ մեխանիկորեն պետք է դադարեցվեր նաև ԵԱՏՄ մյուս երկրներում այդ ընկերություններից ներկրումը, բայց Հայաստանի սննդի անվտանգության տեսչությունը չի հետևել այս կանոնակարգին»:

Տնտեսագետի խոսքով՝ անցյալ տարի մոտ 18,5 միլիոն դոլարի կարագ ենք արտահանել ՌԴ, որը աննախադեպ ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն, որ 2021-ին ընդամենը 800 հազար դոլարի է եղել. «Այսինքն՝ մոտավորապես 24 անգամ ավելացել են կարագի արտահանման ծավալները: Ամբողջ տարվա ընթացքում Ռուսաստանի սննդի տեսչությունը պարբերաբար տեղեկացրել է հայ գործընկերներին, որ իրավունք չունեք թույլատրել իրանական այդ կազմակերպություններից կաթնամթերքի ներկրումը, քանի որ դրանց գործունեությունը մեր ռեեստրում դադարեցված է: ՀՀ սննդի տեսչությունը աչք է փակել այդ բոլոր դիտողությունների վրա, և արդյունքում ունենք հետևյալը»:

Ըստ Սուրեն Պարսյանի՝ խնդրի լուծման հարցում քաղաքական պայմանավորվածությունների հանգամանքն է կարևոր:

«Որովհետև ռուսներն արդեն չեն վստահում, քանի որ մեկ տարի շարունակ մեզ զգուշացրել են խնդրի մասին, իսկ Սննդի տեսչությունը մատների արանքով է այս ամենին նայել: Պատասխանատուն սննդի տեսչությունն է, որը պետք է հետևեր ԵԱՏՄ կանոնակարգերին և այդպիսի փաստի առաջ չկանգնեցներ ամբողջ մի ոլորտ»,- ասում է տնտեսագետը:

Վերջինս նշում է, որ մեր Սննդի անվտանգության տեսչությունը թույլ է տվել նաև իրանական կաթի սերուցքի ներկրում այնպիսի ընկերություններից, որն առհասարակ ԵԱՏՄ որևէ երկրի ռեեստրում չի եղել, անգամ այն 12 ընկերությունների մեջ: «Սա քաղաքական ենթատեքստ չունի»,- նկատում է տնտեսագետը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից էլ հավաստիացնում են, որ իրականում մեր կաթնամթերքի որակի անվտանգության հետ խնդիր չի բարձրացվել, չի եղել և մինչև այժմ էլ չկա:

«Արգելքը կապված է նրա հետ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվում է հումք, որով պատրաստվում է կաթնամթերք և հետագայում արտահանվում ՌԴ: Այդ շղթայի մեջ նրանց խնդիրն իրանական մի քանի կազմակերպություններից ներկրվող հումքն է, որը, իրենց կարծիքով, չպետք է օգտագործվի այն կաթնամթերքների մեջ, որոնք արտահանվում են ՌԴ: Այստեղ որոշակի խնդիրներ կան, որոնք այս պահին քննարկվում են երկու կողմերի միջև՝ և՛ մեր գերատեսչության, և՛ ռոսսելխոզնադզորի, և՛ էկոնոմիկայի նախարարությունը՝ նրանց համապատասխան մարմինների հետ: Այսինքն՝ ամենաբարձր մակարդակներում քննարկում է ընթանում, որպեսզի գանք ընդհանուր հայտարարի»,- մեր զրույցում հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:

Վերջինս նաև նշում է, որ բանակցություններն այս պահին որևէ արդյունք չեն տվել, բայց լիահույս են, որ մոտ ապագայում կլինեն շոշափելի արդյունքներ:

Հերմինե Կարապետյան

Տպել
2514 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը