Գևորգ Կոստանյանը 10 մլն դրամանոց ավտոմեքենան վաճառել է 10 դրամով. «Լուրեր»

Հակակոռուպցիոն դատարանում սկսվել է նախկին գլխավոր դատախազ, հետախուզվող Գևորգ Կոստանյանի, նրա նախկին կնոջ և փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը:

Դատավոր Լիլի Դրմեյանը լրատվամիջոցների տեսանկարահանման միջնորդության անդրադարձել է նիստը սկսվելուց մոտ կես ժամ անց, երբ արդեն ճշտել էր փաստաբանների լիազորագրերի տվյալները և քննարկել բացարկի հարցը:

1lurer-ը հայտնում է, որ անդրադառնալով լրագրողների դիմումներին՝ դատավորը չի թույլատրել տեսանկարահանել նիստը, ընդ որում՝ միջնորդության դեմ է եղել միայն Կոստանյանի ներկայացուցիչը, մյուս փոխկապակցված անձի ներկայացուցիչն ու դատախազը կողմ են եղել: Փաստաբան Վարազդատ Ասատրյանի պատճառաբանություններից մեկն այն է եղել, թե մտավոր աշխատանք են կատարում, և տեխնիկական միջոցների կիրառումը խանգարում է, շեղում մասնակիցների ուշադրությունը: Դատավորն էլ, ողջամիտ համարելով հիմնավորումները, արգելել է տեսանկարահանումը:

Այնուհետև Ասատրյանը նիստը դռնփակ քննելու միջնորդություն է ներկայացրել: Միջնորդությունը քննարկվել է դռնփակ, հետո նիստը շարունակվել դռնբաց, բայց լրագրողներին դահլիճ հրավիրել են այն ժամանակ, երբ դատախազն արդեն թվարկում էր Կոստանյանին պատկանող, բռնագանձման ենթակա գույքերը:

Իսկ դատախազությունը պահանջում է Կոստանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել մեկ բնակարան Երևանում, մեկ անշարժ գույք Ծաղկաձորում և Ջրվեժում գտնվող անշարժ գույքի 98 տոկոսը: Բռնագանձել մոտ 174 միլիոն դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդ, ավելի քան 276 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով:

Դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը ներկայացրել է հայցապահանջը, ըստ որի՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա ընտանիքի անդամների օրինական եկամուտների հանրագումարը մոտ 263 միլիոն դրամ է եղել, մինչդեռ ծախսերը՝ 631 միլիոն: Հայցվորը, ըստ տարիների, ներկայացրել է ենթադրյալ ապօրինի գույքի ձեռքբերումներն ու եկամուտները: Նշել է՝ դեռևս 1996 թվականին Կոստանյանը 60 հազար դրամով ձեռք է բերել տարածք Ծաղկաձորում, որի վրա 99 թվականին կառուցվել է մենատուն, և տարածքն ընդլայնվել է: Ըստ հայցի՝ Կոստանյանի օրինական եկամուտները 1995-2003 թվականներին մոտ 2 միլիոն դրամ են եղել, մինչդեռ ըստ փորձագետի՝ մենատան շինարարական աշխատանքները կարող էին կազմել ավելի քան 82 միլիոն դրամ:

Իսկ 2012-ին Կոստանյանի անվամբ ձեռք է բերվել «Տոյոտա» մակնիշի մեքենա, որի միջին մաքսային արժեքը, ըստ ՊԵԿ-ի, 4 միլիոն դրամ է եղել: Դատախազը նշեց՝ մեքենան նույն թվականին Կոստանյանը վաճառել է 10 դրամով: Նույն թվականին Կոստանյանը 12 միլիոնով ձեռք բերել նաև «Լեքսուս» մակնիշի մեքենա, վաճառել 1 միլիոն դրամով, դատախազի պնդմամբ՝ այն ամբողջությամբ ապօրինի է, քանի որ դրա ձեռք բերման պահին օրինական դրամական միջոցները բացակայել են:

Դատախազն անդրադարձել է նաև Կոստանյանի ամուսնալուծությանը, ասաց` ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018-ի ամուսնալուծությունը ձևական բնույթ է կրում, ըստ Նելլի Տեր-Թորոսյանի՝ պարզվել է, որ Կոստանյանները ամուսնալուծությունից հետո բազմիցս հատել են Հայաստանի սահմանը միաժամանակ և նույն ուղղությամբ, բացի այդ, նրանք մինչև օրս շարունակում են հաշվառված մնալ նույն հասցեում: Ըստ դատախազի՝ ամուսնալուծության գրանցումից հետո Լիլիթ Կոստանյանը փոխանցումներ է կատարել արտասահման:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
7450 դիտում

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին