Նա չի պատկերացնում, որ իմ համայնքի դեմքն եմ. Բաքոյանը՝ ընդդիմության ՄԻՊ թեկնածուի վարքագծի և իրեն Թոռնիկ անվանելու մասին

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը կարծում է, որ ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի այսօրվա պահվածքը նպատակ ուներ սադրանքներ իրականացնել, որպեսզի նիստի ընթացքում ինչ-որ միջադեպ գրանցվեր:

«Ընդդիմությունը մի նպատակ ունի՝ երկրի ներսում ապակայունացնել իրավիճակը, արժեզրկել ինստիտուտները։ Իրենք էլ իրենց առաջադրած թեկնածուին ներկայացնելու համար չէին եկել նիստին, ինչն էլ խոսում է, որ հստակ նպատակ ունեին սադրելու, վիճաբանություն հրահրելու, այլ ոչ թե թեկնածուին ներկայացնելու»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է պատգամավորը։

Խոսելով Ղազարյանի կողմից իրեն «Թոռնիկ» անվանելու մասին՝ Բաքոյանը նկատում է՝ ՄԻՊ ընդդիմադիր թեկնածուն այս քայլով փորձում էր դիպչել իր ազգականներին և քամահրանքով վերաբերվել:

«Բայց այդ բազմաֆունկցիոնալ պարոնը չի պատկերացնում, որ ես իմ համայնքի դեմքն եմ։ Թոռնիկ Ալիյանը, ում անունով նա ինձ դիմում է, Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահն է, իրենք պլաններ ունեն, հանդիպել էին Թոռնիկի հետ, և իրենց խումբը առաջարկել էր ուսանողներին գումարի դիմաց փողոց հանել իրենց ցույցերին մասնակցելու համար։ Դա բացահայտվեց, դրանից իրենք շատ նեղված են։ Ես Թոռնիկի ու իր նման մարդկանց կողքին եմ կանգնած»,- ընդգծում է կառավարող ուժի անդամը:

Անդրադառնալով նաև հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի վարքագծին՝ Բաքոյանն ասում է՝ Թովմասյանը պետք է դատապարտեր Էդգար Ղազարյանի նման վարքն ու հնչեցրած հայտարարությունները։ Ըստ նրա՝ ընդդիմությունը հետագայում նույնպես նման սադրանքների կգնա։

«Էդգար Ղազարյանը փորձում էր հնարավորինս արդարացնել այն սպասումները, որոնք իրենից ունեին իրեն ուղարկողները։ Ընդդիմությունն ինչ պատվեր դրսից ստանա, դա էլ կիրականացնի, այդ կերպ էլ իրենք իրենց կպահեն»,- կարծում է նա:

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, որն անցավ բուռն քննարկումների ու վեճերի մթնոլորտում։

Հանձնաժողովը քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը: Ինչպես արդեն հայտնել ենք՝ ընդդիմությունը ՀՀ ՄԻՊ թեկնածու էր առաջադրել Էդգար Ղազարյանին, իսկ իշխանության ՄԻՊ թեկնածուն ՀՀ դատախազի տեղակալ Անահիտ Մինասյանն է։ Հանձնաժողովը բուռն քննարկումից հետո հաստատեց Մինասյանի թեկնածությունը։ 

Չնայած նրան, որ ընդդիմության որևէ ներկայացուցիչ, բացի հանձնաժողովի նախագահից, չէր ներկայացել նիստին, այնուամենայնիվ, ընդդիմադիր թեկնածուն՝ Էդգար Ղազարյանը, նիստի ընթացքում պարբերաբար վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում ՔՊ պատգամավորների հասցեին, իսկ Թագուհի Թովմասյանը նշում էր՝ Էդգար Ղազարյանի ներկայացուցիչն ինքն է:

Ընդդիմության ՄԻՊ թեկնածուն նաև սկանդալային հայտարարություն արեց՝ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը որակելով «ադրբեջանաթուրքական»։ Այս ամենից հետո կրքերն էլ ավելի թեժացան:

Տպել
2177 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է