ՀՀԿ-ական, ապա՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավորը, նրա մեծահարուստ որդիներն ու կինը հրավիրվել են դատախազություն

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին, նրա երկու որդիներին՝ Արթուր եւ Հակոբ Մանուկյաններին, կնոջը՝ Աիդա Մանուկյանին, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցումներ է ուղարկել։

Աբրահամյան ընտանիքը, ըստ ծանուցումների, վարչություն պետք է ներկայանա ապրիլի 26-ին։ Հիշյալ անձանց պատկանող գույքի առնչությամբ դատախազությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Նշենք, որ 65-ամյա Աբրահամ Մանուկյանը 2007-2010թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, 2003-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր /համամասնական ընտրակարգ, ՀՀԿ/: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Ապա կուսակցափոխ է եղել եւ արդեն 2012 թ․ ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ 2015-ին էլ՝ «բուժուադեմոկրատական հեղափոխությունից» հետո, երբ Սերժ Սարգսյանի ճնշումների հետեւանքով Գագիկ Ծառուկյանը լքեց ԲՀԿ-ն ու քաղաքականությունը, Ծառուկյանի ընկեր Մանուկյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր ներկայացրել։

Նկատենք, որ Աբրահամ Մանուկյանը 2012-ին ԱԺ մուտք գործած հերթական մեծահարուստ պատգամավորներից էր. հայտարարագրել էր 217 մլն դրամ եւ 117 հազար դոլար: ԿԸՀ ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրից հայտնի է դառնում, որ նա մեծ անշարժ գույքի սեփականատեր է. Երեւան քաղաքում հայտարարագրել է 3 հողամաս՝ 8.5 հեկտար ընդհանուր մակերեսով, ինչպես նաեւ՝ 3 շենք-շինություն եւ հողին ամրացված 5 անշարժ գույք, որից 2-ը՝ 8 եւ 9 հա մակերեսով, գտնվում է Կոտայքի մարզի Արզական գյուղում:

Ըստ հայտարարագրի՝ Մանուկյանն ուներ նաեւ 2007թ. արտադրության «Մերսեդես Բենց S500» մակնիշի ավտոմեքենա, որի շուկայական արժեքն էր 55 հազար դոլար:

Նշենք, որ Աբրահամ Մանուկյանը խորհրդային տարիներին տարբեր եկամտաբեր  պաշտոններ է զբաղեցրել։ Նրա կենսագրականից տեղեկանում ենք, որ մասնավորապես 1983թ. Երեւանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատում զբաղեցրել է արտադրամասի պետի տեղակալի պաշտոնը, 1983-1989թթ.՝ Երեւանի «Գործվածքհագուստկոշիկառ» համակարգի տարբեր խանութներում ղեկավար պաշտոններ: 1989-1991թթ. եղել է «Հագուստի տուն» հանրախանութի տնօրեն: Իսկ ահա 1991-2003թթ.՝ Հայկոոպի Երեւանի միջշրջանային ունիվերսալ մանրամեծածախ բազայի փոխտնօրեն, տնօրեն, ապա՝ գլխավոր տնօրեն:

Նկատենք, որ Աբրահամյանի անունը հատկապես շրջանառվեց ԲՀԿ-ի «ծանր օրերին»․ մամուլը գրեց, որ «Մանուկյանը վերցրել է ԲՀԿ-ին պատկանող ավելի քան 100 միլիոն դրամի հասնող գումարը եւ փախել Հայաստանից»։ Գումարը նախատեսված էր ԲՀԿ տարածքային կառույցների աշխատանքը համակարգելու համար. Աբրահամ Մանուկյանը նախկինում եղել է այդ կառույցների համակարգողը: Պատգամավորի օգնականը հաստատել էր, որ Մանուկյանը երկրում չէ, իսկ Նաիրա Զոհրաբյանը գումարի կորստի հետ կապված լուրը հերքել էր՝ այն անվանելով ապատեղեկատվություն:

Դեռ մինչեւ հեղափոխությունը քաղաքականությունը լքած Աբրահամ Մանուկյանը, հիշեցնենք, 2020թ․ հունվարին կալանավորվել էր, ապա՝ ամիսներ անց ազատ արձակվել։ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի եւ դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելուն Գագիկ Ծառուկյանին եւ այլոց հանցակցելու համար։

Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, հերթափոխել էր հորը՝ 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արթուր Մանուկյանը հայտարարագրել է պատկառելի ունեցվածք՝ մեկ բնակարան, հասարակական նշանակության մեկ շինություն, մեկ ավտոտնակ, երեք հատ ավտոմեքենա՝ Bentley Continent AL 6.0, BMW X5 4.6 IS եւ սովետական Gaz 311000:

Արթուր Մանուկյանը հայտարարագրել է մեկ ընկերությունում ունեցած իր 800 հազար դրամի չափով բաժնեմասը: Նրա դրամական միջոցները կազմում էին 225 մլն դրամ, 620 հազար դոլար եւ 180 հազար եվրո: Որպես եկամուտ՝ մեծահարուստ պատգամավորը հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը՝ տարեկան 2 մլն 310 հազար դրամ:

Աբրահամյանի կինը՝ Նինա Նազարյանը, որը Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դուստրն է, հայտարարագրել է 31 միլիոն դրամ, 230 հազար դոլար եւ 105 հազար եվրո, որպես եկամուտ՝ շուրջ 1 միլիոն դրամ:

Նշենք, որ Արթուր Մանուկյանը, ըստ մամուլի, բազմիցս հայտն­վել է սկանդալային պատմությունների մեջ՝ թմրանյութեր, ապօրինի զենք, զի­նամթերք եւ այլ մեղադրանքներ շրջանակներում:

Մասնավորապես 2019-ին Արթուր Մանուկյանի անունը կրկին շրջանառվեց կրիմինալ պատմության շրջանակներում․ վերջինիս եւ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի դեմ հաղորդում էր ներկայացվել, հարուցվել էր քրեական գործ։

Աբրահամ Մանուկյանի մյուս որդին՝ Հակոբ Մանուկյանը, եղել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ (2017-2018 թթ.), պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագրում հայտարարագրել է 1 հողամաս, 3 ավտոմեքենա՝ MERCEDES-BENZ 500 S (որը գնել է 2017-ին, 15 միլիոն դրամով), HYUNDAI SONATA 2.4,  MITSUBISHI PAJERO IO 1.8։ Դրամական միջոցները կազմել են 198 միլիոն դրամ, 290 հազար ԱՄՆ դոլար, 70 հազար Եվրո։ Որպես եկամուտ՝ Մանուկյանը հայտարարագրել է աշխատավարձը՝ 1 միլիոն 621 հազրա 596 դրամ։

Հ. Մ.

Տպել
2324 դիտում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր