ՀՅԴ-ն պատրաստվում է ապակայունացնել ՀՀ-ում տիրող քաղաքական վիճակը, գործում են իրենց հատուկ ահաբեկչական ոճում. Դավոյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի խոսքով՝ վերջին շրջանում իշխող ուժի ներկայացուցիչների դեմ ՀՅԴ անդամների իրականացրած հարձակման դեպքերը պատահականություն չեն, դրանք հատուկ ծրագրված են:

Ըստ նրա՝ ՀՅԴ-ն պատրաստվում է ապակայունացնել ՀՀ-ում տիրող քաղաքական վիճակն ու վախի մթնոլորտ ստեղծել։

«Ակնհայտ է, որ հարձակումները կոնկրետ ծրագրված են։ Դրանք հստակ նպատակներ ունեն։ ՀՅԴ-ն գործում է իրեն հատուկ ահաբեկչական ոճում։ Իրենց լսելով՝ հասկանում ես՝ չեն զղջում, ափսոսանք չկա իրենց իրականացրած հարձակումների համար: Ասում են՝ լավ ենք արել, բայց ոչինչ չի կարող արդարացնել բռնության այս դեպքերը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ ՀՅԴ որոշ անդամներ հպարտությամբ են խոսում այս հարձակումների մասին, սակայն նրանք իրենց պատկերացրած մարտի դաշտը շփոթում են ԱԺ-ի հետ․ «Չի կարելի արդարացնել նման վերաբերմունքը: Ցանկացած բռնություն անընդունելի է, բայց իրենք հպարտություն են ապրում, իրենց ոգին «մարտական է»։ Մարտի դաշտը պատկերացնում են Ազգային ժողովը, բայց մարտի դաշտն այնտեղ է, որտեղից իրենք մշտապես փախել են»։  

Դավոյանի խոսքով՝ այն, որ այս սադրանքների ու հարձակումների հետքերը տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, որի մասին նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, չի կարող ժխտել։

Հարձակումները, նրա կարծիքով, շարունակական են լինելու, քանի որ այս ամենը ինչ-որ սադրանքի նախապատրաստական աշխատանքներն են միայն․ «Դաշնակցականների բնութագիրն է սա, շարունակում են գտնվել 100-ամյա իրենց «ավանդական արժեքների մեջ»։ Սակայն թող որևէ մեկը կասկած չունենա, որ նման գործելաոճի համար անպայման պատժվելու է։ Միշտ հայտարարում են՝ «մենք ազգային, ավանդական հայրենասերներ ենք», բայց իրենց քայլերի մեջ որևէ բան չկա ի շահ պետության։ Իրենք առաջնորդվում են իրենց սեփական կամ այլոց սեփական շահերով և փորձում դա պարտադրել նաև ՀՀ ժողովրդին, բայց չի ստացվելու»:

Միևնույն ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչը նկատում է՝ այս հարձակումների նկատմամբ իշխանության արձագանքը լինելու է քաղաքական ու իրավական գնահատականներով։

Հիշեցնենք՝ երեկ սադրանք էր իրականացվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նկատմամբ: Այսօր էլ ԱԺ նախագահը հայտնեց, որ հարձակման է ենթարկվել ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը։ 

Օրերս էլ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում՝ փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել: 

Տպել
2097 դիտում

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ