Այս ռևանշիստ ընդդիմության հանդեպ պետք չէ լինեն ներողամիտ. օրենքը պետք է զգան ծոծրակներին. քաղաքագետ

«Ըստ էության՝ սա այն հակամշակույթն է, որ մեր խորհրդարանում կա»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ Պետաիրավական հանձնաժողովում՝ փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը հարձակվել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս:

Ըստ քաղաքագետի՝ խորհրդարանում կան երկու անտագոնիստական ուժեր. մի հատվածը իշխանությունն է՝ օրինականորեն ընտրված, որը պետության շահն է պաշտպանում, և կա հատված, որը պետականակործան գործունեությամբ է զբաղված:

«Պարզ է, որ այս հատվածը՝ ռևանշիզմը, որին դուք ընդդիմություն եք ներկայացնում, հետաքրքրված չէ Հայաստանի կյանքով և ապագայով, հետաքրքրված է բացառապես իշխանությանը տապալելով, պետությունը կործանելու քաղաքականությամբ: Դրա համար նրանք կանեն ամեն բան. կայլասերեն Հայաստանի քաղաքական կյանքը, կեժանացնեն խորհրդարանի ինստիտուտը, կփչացնեն Հայաստանի քաղաքական իմիջը, դեմոկրատական հմայքը, որը քիչ թե շատ կա, և այսպես շարունակ: Դրա համար ի՞նչ է պետք. պետք է իրավական համակարգ, որը կիջնի ցանկացածի գանգին, որը Հայաստանում օրենք կխախտի»,- նկատում է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ մեզ մոտ, ամեն դեպքում, կա հարմարվողականություն, ըմբռնում, ռևանշիզմին շատ չգրգռելու մտայնություն, որը ճիշտ չէ, պետք է նկատի ունենանք, որ այդ հատվածը Հայաստանի հետ կապ չունեցող հատված է: Քաղաքագետը նկատում է, որ ՀՀ-ում պետք է գործեն իրավական պետության բոլոր մեխանիզմները, որպեսզի վերջիններս կարգի գան:

«Այսինքն՝ որևէ անձ՝ կլինի պատգամավոր, պատգամավորի վարորդ, նախարար, նախարարի սիրուհի, ով ուզում է լինի, եթե օրենք է խախտում, այդ օրենքը պետք է գործի յուրաքանչյուրի ծոծրակին, ոչ թե լինենք ներողամիտ ու խոհեմ: Դեմոկրատիան «բառադիությունը» չէ, դեմոկրատիան պահանջում է կարգուկանոն, այն իրավական պետության դիկտատուրա է, և այդ բոլոր մեխանիզմները պետք է աշխատեն և առաջին հերթին պետական պաշտոնյանների նկատմամբ»,- ասում է նա:

Ըստ քաղաքագետի՝ այս երևույթները շարունակվելու են, քանի որ այդ հատվածն ամեն ինչ անելու է, որպեսզի այլասերի Հայաստանի քաղաքական կյանքը. «Ռևանշիզմն իշխանությանը դիտարկում է որպես թշնամի և թշնամի է դիտարկում հասարակության բոլոր այն շերտերին, ովքեր ուզում են պետություն ունենալ: Նրանց արածը հակաիրավական է, իրավական մշակույթի այլասերում, որովհետև ի՞նչ է նշանակում խրախուսել բռնությունը, ինչ է դա: Սրանք շարունակելու են իրենց արարքները»:

Վերջինիս պնդմամբ՝ ռևանշիստները գործում են ո՛չ մեր երկրի և ո՛չ էլ մեր ժողովրդի շահերից:

«Եթե նրանց վարքաբանությունը նայենք, այնտեղ գիշեր-ցերեկ կա երգ, ձոներ՝ ուղղված դեպի հյուսիսին: ՀՀ-ն Հնդկաստանի հետ որոշակի հարաբերություններ ունի, Իրանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի. տեսե՞լ եք երբևէ հետաքրքրություն դրսևորեն այս ուղղությամբ: Կա միայն նրանց ավանդական երգը՝ ամեն բան հանուն Ռուսաստանի: Եվ իրենք պառկել են գետնին հարմար դիրքով ու Հայաստան են հրավիրում Ռուսաստանին: Իրենց պետական կամ ազգային շահը, ենթադրում եմ, Ռուսաստանն է, նրանք այնտեղից ունեն ներշնչանք: Ռուսաստանը երկու է տարի է՝ տարբեր ձևերով ոչ մի պարտականություն չի կատարում: Տեսե՞լ եք՝ մի անգամ Ռուսաստանին ասեն՝ պարտականությունդ կատարի: Ռուսաստանը չի կատարում, իրենք մեղադրում են հայ ժողովրդին, իշխանությանը, հետևապես սա Ռուսաստանի շահերը սպասարկող հատված է»,- ասում է նա:

Խոսելով այսօրվա միջադեպի հետևանքների մասին՝ վերջինս ընդգծում է, որ ոչ թե պետք է խիստ կամ թույլ լինել, այլ կիրառել այն պատիժը, որը օրենսդրությամբ սահմանված է. «Եվ ես պահանջում եմ իշխանություններից, որ կիրառեն օրենսդրությունը, այլապես այն ապալեգիտիմացվում է, և դա նշանակում է՝ Հայաստանում կարելի է ամեն այլանդակություն անել ու գալ համաձայնության: Եթե մենք ուզում ենք իրավական մշակույթ, բարձր քաղաքացիական գիտակցությամբ հասարակություն, ապա առաջին հերթին ՀՀ-ում օրենքը պետք է գործի պետական պաշտոնյայի նկատմամբ»:

Հերմինե Կարապետյան

Տպել
2012 դիտում

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ