Երևան
29 °C
Այսօր Կառավարությունը հերթական նիստի ժամանակ խստացրեց Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից մեկի՝ պետական դրոշի վերաբերյալ ներկայացվող պահանջները: Ըստ այդմ՝ խախտումները պատժելի կլինեն բոլոր դեպքերում՝ անկախ նրանից՝ այն բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված մեկ այլ վայրում։
Համապատասխան նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Ըստ նախարարի՝ նման խախտումների նկատմամբ վերահսկողությունն առաջարկվում է վերապահել ոստիկանությանը, որպեսզի վերջինս կարողանա տույժեր կիրառել՝ առանց վարչական դատարան դիմելու։
«Այսօրվա գործող կարգավորումների համաձայն՝ բարձրացված դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված։ Ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից երկու ու կես մետր ոչ պակաս բարձրության վրա։ Միևնույն ժամանակ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարվել են լրացումներ, որով վարչական պատասխանատվություն է սահմանվել դրոշի ներկայացվող պահանջները խախտելու համար՝ տուգանքի նշանակում՝ 30-50 հազար դրամի չափով։ Այս գործերով վարչական իրավախախտումների իրականացումը վերապահված է միայն վարչական դատարանին՝ ոստիկանության հայցադիմումի հիման վրա։ Նշված կարգավորումները ներկայումս տարածվում են շենքերի վրա բարձրացված դրոշների վրա։ Դրանք են Հանրապետության նախագահի նստավայր, Կառավարության շենք, դատարաններ, մարզական և մշակութային կազմակերպություններ և այլ օրենքով սահմանված շենքերի վրա»,- մանրամասնեց նա։
Նախագծով հստակեցվում է, որ դրոշի ներկայացվող պահանջները սահմանել որպես ընդհանուր պահանջ՝ անկախ նրանից՝ դրոշը բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված մեկ այլ վայրում։ Հստակեցվում են ՀՀ դրոշի ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք կտուգանվեն 30-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք՝ 70 հազարից 100 հազար դրամի չափով։
Այս նախագծով ակնկալվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջների պահպանությունը ոչ միայն բարձրացված դրոշների, այլև տեղադրված և ամրացված դրոշների համար, ինչպես նաև ապահովել օրենքով սահմանված դրոշին ներկայացվող պահանջների հստակությունը և որոշակիությունը, որը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշերից՝ Հայաստանի Հանրապետության դրոշի արժևորմանը և ՀՀ դրոշի նկատմամբ հարգանքի ձևավորմանը։
Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա
Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները
Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել
Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած
Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է
Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ
Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)
Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք
Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով
Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել
Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք
Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին
Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»
Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը
4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է
Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ
Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները
3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից
Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ
Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան
Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ
Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ
Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել
Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել
Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել
Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին
© 2024 Հայկական ժամանակ