Ադրբեջանցի պատգամավորի մահափորձի մեջ Բաքուն իրանական հետք է տեսնում՝ հրապարակելով «ապացույցներ»

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամ ալիքը մարտի 28-ին՝ ժամը 23:08-ին, հայտնել է Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի «սպանության» մասին, հայտնում է ադրբեջանական Turan-ը։

«Սպանվել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Գազանֆարօղլուն (Մուստաֆա), որը հայտնի է իր հակաիրանական և հակաիսլամական հայտարարություններով»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այս հաղորդագրությունը համացանցում հայտնվել է ադրբեջանցի պատգամավորի մահափորձից կես ժամ անց, երբ կրակոցների մասին դեռ տեղյակ չեն եղել ադրբեջանական լրատվամիջոցները և բազմաթիվ պետական կառույցներ։ Ըստ հրապարակված տեղեկատվության՝ այդ պահին ոչինչ հայտնի չի եղել նաև Մուստաֆայի վիճակի մասին։

Ստացվում է՝ ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ պատգամավորի սպանության փորձում իրանական հետք կա:

«Փաստերն անուղղակի վկայում են այս մահափորձին Իրանի հատուկ ծառայությունների և իրանցի գործակալների մասնակցության մասին»,- պնդում է գործակալությունը՝ հրապարակելով իրանական կողմի տեղեկատվությունը:

882.jpg (96 KB)

Նշենք, որ վերջին տարիներին Ֆազիլ Մուստաֆան իր գործունեությունը կենտրոնացրել է տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը քննադատելու և քաղաքական շիիզմի աճող ազդեցության դեմ հուսահատորեն պայքարելու վրա:

Մուստաֆան պարբերաբար ելույթներ է ունենում՝ ծաղրելով իրանական վերնախավին ու զայրացած հայտարարություններ անելով, կոչ անելով հասարակությանը պայքարել տգիտության դեմ։

Պատգամավորը վերածվել է իրանական գաղափարախոսության դեմ Ադրբեջանում գլխավոր մարտիկի և իր գործունեությունը ծավալել վիրտուալ տարածքում՝ կատաղի քննարկումներում հաճախ բախվելով իրանամետ ուժերի հետ։ Առանց որևէ չափազանցության՝ Մուստաֆային կարելի է անվանել Իրանի քաղաքական և կրոնական գերակայության դեմ պայքարի հիմնական անձանցից մեկն Ադրբեջանում:

Մահափորձի ենթարկված պատգամավորը հանրության մեջ հայտնի քաղաքական գործիչ և պատգամավոր է, նա ակտիվ աշխատել է դեռ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին, եղել է նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի մերձավոր համախոհը:

Գործող իշխանության օրոք քաղաքական գործիչը եղել է ընդդիմության արմատական թևի առաջնորդներից, սակայն հետո տեղափոխվել է կառուցողական ճամբար, իսկ 2005 թվականից խորհրդարանում ներկայացնում է Սաբունչու շրջանի ընտրողների շահերը, և ինչպես վերը նշեցինք, հակաիրանական թեզի ակտիվ առաջնորդն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվի թաղամասերից մեկում անհայտ անձինք ավտոմատներից կրակ են բացել Միլլի Մեջլիսի պատգամավոր, «Մեծ վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ֆազիլ Մուստաֆայի վրա։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակողները Ֆազիլ Մուստաֆային սպասել են Զաբրատ գյուղում գտնվող իր տան ցանկապատի դիմաց։ Մուստաֆան, ինչպես միշտ, մեքենայով մոտեցել է իր տան դարպասին, սեղմել հեռակառավարման կոճակը, որպեսզի բացվի դարպասը, երբ սկսել են կրակել մեքենայի վրա: Մուստաֆան ուսի և ազդրի հատվածում վիրավորումներ է ստացել, բայց հասցրել է դուրս թռնել մեքենայից և շտապել դեպի բակ, որտեղ աղմուկից դուրս է եկել վերջինիս կինը, այնուհետև կրակոցներ արձակողները հեռացել են, ժամանել են շտապօգնությունն ու ոստիկանությունը:

Հրաձիգները եղել են դիմակներով և ինքնաձիգներով զինված։ Կրակ բացելով՝ նրանք անմիջապես հեռացել են հանցագործության վայրից։

Ադրբեջանում պատգամավորի նկատմամբ մահափորձ վերջին անգամ տեղի էր ունեցել 1996 թվականին, երբ քաղաքի կենտրոնում սպանվել էր Բալականի շրջանի պատգամավոր Ալի Անցուխսկին։

Տպել
713 դիտում

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»