«Հետքի» փոխխմբագիրը նույնպես բնակարան է գնել «Բյուրեղ»-ում. Պապիկյանի տան դեպքում կոռուպցիոն ռիսկ էին տեսնում. «Civic»

«Հետք»-ի փոխխմբագիրը 1 քմ-ն 1195 դոլարով բնակարան է գնել «Բյուրեղ» թաղամասում, սակայն միայն Սուրեն Պապիկյանի դեպքում է «Հետք»-ը դա համարում «շատ էժան» և կոռուպցիոն ռիսկ տեսնում: Այս վերնագրով civic.am-ը հետևյալ հոդվածն է հրապարակել.

«Օրեր առաջ «Հետք»-ը «սենսացիոն» հոդված էր հրապարակել՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ «Բյուրեղ» համալիրում բնակարան ձեռք բերելու մասին։ Ըստ «Հետք»-ի՝ Պապիկյանը բնակարանը ձեռք էր բերել անհամեմատ էժան գնով, քան դրանք վաճառվում են այսօր, և դրանում կոռուպցիոն լուրջ ռիսկ տեսել։ Ինչպես հայտնի է՝ Պապիկյանը բնակարանը ձեռք է բերել 2022-ին՝ մեկ քառակուսի մետրը 1019 ԱՄՆ դոլարով։

Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նախարարը պարզաբանեց, որ բնակարանը ամրագրել է ավելի վաղ՝ 2021 թվականին, այսինքն՝ այդ ժամանակվա գնով, ոչ՝ 2022թ.-ի։ Սակայն «Հետքը» չի հրապարակել այս տեղեկությունը՝ գերադասելով թափահարել էժան սենսացիան՝ իր հայթայթած կիսատ տեղեկատվությամբ։

Հետաքրքրական է, որ նույն «Բյուրեղ» թաղամասում բնակարան է ձեռք բերել նաև «Հետք»-ի փոխխմբագիր Լիանա Սայադյանը։ Նա իր բնակարանը ամրագրել է 2020 թվականի դեկտեմբերին՝ մեկ քառակուսի մետրը 1195 ԱՄՆ դոլարով։ Այժմ «Հետք»-ի փոխխմբագրի բնակարանը այդ նույն համալիրում կրկնակի թանկ արժի, ինչպես և Պապիկյանի բնակարանը 2021-ին այլ գին ուներ, այժմ՝ այլ։ Արժե նաև նշել, որ նույն թաղամասում բնակարանների գները կարող են որոշակի տարբերվել՝ կախված տարածքի քմ-ների քանակից և հարկայնությունից։

Երևանում բնակարանները թանկացան 2022 թվականի փետրվարից հետո, երբ Հայաստան տեղափոխվեցին բազմաթիվ ռուսաստանցիներ և ուկրաինացիներ։ Բացի դրանից, բնակարանները թանկանում են նաև կախված նրանից, թե որքան է մոտենում նորակառույցի հանձնման տարեթիվը։ Կախված հանձնման ժամկետից, դոլարի փոխարժեքից և ամրագրման ժամկետից՝ բնակարանները կարող են մինչև կրկնակի թանկանալ, ինչպես դա տեղի է ունեցել Սայադյանի, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի և Պապիկյանի ու «Բյուրեղ» թաղամասի այլ բնակարանների դեպքում։ Ակնհայտ է, որ Երևանում վաճառվող, հանձնելու ժամկետին մոտ գտնվող բնակարանները շատ ավելի թանկ արժեն, քան երբ դրանք կառուցման փուլում են։

Հ.Գ. Հոդվածի նպատակն է փաստել, որ Հայաստանում միջին աշխատավարձ ստացող ընտանիքները կարող են օրինական միջոցներով բնակարաններ ձեռք բերել, ինչպես դա անում են բազմաթիվ լրագրողներ, բժիշկներ, ՏՏ ոլորտում աշխատողներ, ինչպես նաև՝ նախարարներ և այլ պաշտոնյաներ»։

Տպել
2372 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը