Հյուրանոցային քոթեջում մեծաքանակ թմրամիջոցներ պատրաստելու իրեր են հայտնաբերվել. կան կալանավորվածներ

Մի քանի անձանց ներգրավվածությամբ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել։ 

Մասնավորապես, 2023թ. մարտի 14-ին` ժամը 23:30-ին, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխել Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ։

Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով 6 փաթեթ, բժշկական կաթուցիչ:

Բացի այդ, քննիչների կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքում ստացված տվյալների իրացման արդյունքում ժամեր անց՝ ժամը 02:30-ին, Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրից ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և  ոստիկանության բաժին են տեղափոխել 1984թ. ծնված երկու տղամարդու: Օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վերջիններս իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերել և իրենց վարձակալած հյուրանոցային համարում պահում են թմրամիջոց: Պարզվել է նաև, որ վերջիններս  թմրամիջոցը ձեռք են բերել հիշյալ 39-ամյա տղամարդուց:

Դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի  քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են։

Դեպքի վայր հանդիսացող հիշյալ հյուրանոցային համալիրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրամիջոցներ և թմրանյութեր պատրաստելու իրեր։ Մասնավորապես՝ հայտնաբերվել են տարբեր սրվակներում, փաթեթներում լցված 32.81 գրամ ընդհանուր քաշով «Մեթամֆետամին»,  31.12  գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա», 26.25 գրամ ընդհանուր քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ, չօգտագործված ներարկիչներ, կաթուցիչներ, էլեկտրոնային կշեռքներ, «Զիպ» փականով դատարկ փաթեթներ, այրված և սպիտակ գույնի զանգվածի հետքերով երկաթե շերեփ, թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված կիսով չափ լցված բժշկական սպիրտի տարրա, թորած ջրով ապակյա սրվակ և այլն։ Հայտնաբերվել են նաև բջջային հեռախոսներ և համակարգիչ:

Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել են դատաքիմիական և դատանյութագիտական փորձաքննություններ։ Հայտնաբերվածից մի քանի փաթեթների պարունակության վերաբերյալ նշանակված փորձաքննության նախնական եզրակացությունների համաձայն դրանք եղել են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Քննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ որպես թմրամիջոցների ապօրինի շրջանանռության միջոց՝ նշված անձինք օգտվել են  «Տելեգրամ» հավելվածի՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առցանց վաճառքի հայտնի հարթակներից, իսկ հյուրանոցային քոթեջը, որը վարձակալվել է նշված անձանցից մեկի կողմից, որոշակի ժամանակահատվածում առերևույթ ծառայեցվել է որպես թմրամիջոցների պատրաստման, իրացման նպատակով փաթեթավորման տարածք, որտեղ հյուրանոցի աշխատակիցներին թույլ չի տրվել ներս մտնել։ 

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքաի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 1984թ. ծնված երկու անձանց՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մեկի մասով դատարանը մերժել է խափանման միջոց կալանավորումն ընտրելու քննիչի միջնորդությունը:

Քննչական մարմնի և Ոստիկանության ծառայողների կողմից համագործակցված միջոցառումները շարունակվում են թմիջոցառումների ապօրինի ձեռքբերման աղբյուրը, շրջանառության շղթայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Տպել
7258 դիտում

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել