Միջազգային հանրության լռությունն է պատճառը, որ Ադրբեջանը ուժեղացնում է ագրեսիվ քաղաքականությունը. պետնախարար

«Մարդն ամբողջ աշխարհի համար բարձրագույն արժեք է, բայց թվում է՝ ոչ Արցախում ապրող մարդը»։

Այս մասին Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ հայկական ու միջազգային լրատվամիջոցների համար կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ ասել է  Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ շարունակելով.

«Թող որևէ մեկի մոտ հիմա տպավորություն չստեղծվի, թե մենք ինչ-որ բան ենք պահանջում։ Առհասարակ այս իրողության հետ մենք ապրում ենք տևական տարիներ, ընդունել ենք այդ իրողությունն ու երբևէ աշխարհից չենք աղերսել, պահանջել ավելին։ Ընդամենը փորձել ենք բավարարվել մեր նվազագույն մարդկային իրավունքներով ու հույսով, որ մի օր աշխարհի համար Արցախում ապրող մարդը ևս բացառություն չի լինի»։

Ըստ պետնախարարի՝ այն ամենն, ինչ քաղաքակիրթ աշխարհում տրված է մարդուն ծնված օրից, Արցախի դեպքում սերունդների կյանք է արժենում։

«2022թ դեկտեմբերի 12-ից անցել է 102 օր. 102 օր Արցախի բնակչությունը զրկված է Հայաստանի հետ կապի հնարավորությունից ու թեև այս ողջ ընթացքում համընդհանուր քննարկման առարկա է դարձել ճանապարհի արգելափակումը, սակայն սա Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների իրավունքների նկատմամբ ոտնձգությունների համակարգային գործողությունների մեջ ընդամենը տարրերից մեկն է»,- ասաց Ներսիսյանը՝ հավելելով, որ  Ադրբեջանը միանգամից մի քանի նպատակ է հետապնդում և թվարկեց դրանք.

«Առաջինը՝ տնտեսական շրջափակումն է, որը տեղի է ունեւոմ էներգամատակարարման, գազամատակարարաման պարբերական խափանումնեի, հեռավար կապի միջոցների աշխանքների համար խոչընդոտներ ստեղծելով։ Երկրորդը՝ ուժի կիրառման սպառնալիքի ստեղծումն է, ինչպես նաև արցախցիներին հոգեբանական ահաբեկչության ենթարկելը, վախի ու անորոշության մթնոլորտ ստեղծելն ու Արցախի էթնիկ զտումը։ Արցախը Ադրբեջանին պետք է առանց հայերի, դրա համար նրանք ձեռնարկում են բոլոր միջոցները»,- ասաց նա։

Արցախի պետնախարարը նշեց, որ միջազգային հանրության լռությունն է պատճառը, որ Ադրբեջանն ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը։

Տպել
521 դիտում

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն