Հրդեհից զոհված զինվորների դիերի դատաբժշկական եզրակացությունները ավելի մեծ հարցեր են առաջացրել. Նորիկյան

Գեղարքունիքի մարզի զինվորական կացարանում հունվարի 19–ին բռնկված հրդեհի գործը դեռևս ընթացքի մեջ է։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը նշեց՝ այս պահին քրգործի վերաբերյալ որևէ նորություն չկա։ Վերջին երկու նորությունները կապված էին կացարանի հրդեհից զոհված զինծառայողների դիակների թմրաբանական փորձաքննության, ինչպես նաև հրդեհից փրկված կապիտանի կալանավորման հետ։

Դեռևս մարտի 11–ին պարզ դարձավ, որ զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների համաձայն՝ զինծառայողների մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, իսկ մահը վրա է հասել «ածխածնի մոնօքսիդով» թունավորվելու (շմոլ գազ) և այրվածքային շոկի հետևանքով։ Իսկ մարտի 17–ին պարզ դարձավ, որ 15 զինծառայողի մահվան գործով անցնող սպա Եղիշե Հակոբյանը «Մուրացան» զիվորական հոսպիտալից ձերբակալվել է ու տարվել դատարան։ Սպան դատարանի որոշմամբ կալանավորվեց երկու ամսով։

Զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն էլ մեզ հետ զրույցում ներկայացրեց՝ գործի վարույթը տեղափոխվել է հատկապես կարևորագույն գործերի քննության վարչություն․

«Դեռևս ստացել ենք 8 զոհված զինծառայողների դիերի փորձագիտական դատաբժշկական եզրակացությունները, սպասում ենք մնացած 7 եզրակացություններին, որից հետո վերջնական կձևավորենք մեր դիրքորոշումը և կորոշենք՝ հանդե՞ս գալ միջնորդությամբ այդ փորձաքննություններից հետո կրկնակի փորձաքննություն նշանակելու համար, թե՝ ոչ»։

Նրա խոսքով՝ վարույթ իրականացնող մարմնին նաև ևս մեկ միջնորդություն են ներկայացրել․ «Մի քանի փորձաքննություն ու դատավարական և քննչական այլ գործողություններ իրականացնելու միջնորդություն ենք ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին, նաև որոշ անձանց որպես վկա հարցաքննելու մասին։ Եզրակացությունները ավելի մեծ հարցեր են առաջացրել․ նախ եթե շմոլ գազից է մահը վրա ասել, ինչպես է այդ շմոլ գազը տարածվել տարածքում, թունավորվել են շմոլ գազից ողջ մնացած զինծառայողները»,– ասում է Նորիկյանը։

Բացի այդ, ըստ նրա, դեռևս ստացված չէ հրդեհատեխնիկական համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշման եզրակացությունը։ Նշում է՝ դիմել են նաև ՀՀ ՆԳՆ, ՊՆ և որոշ այլ կառույցների՝ փաստական տվյալներ ստանալու ակնկալիքով, սակայն դրա մասին մանրամասներ փաստաբանն այս պահին զերծ մնաց բացահայտելուց։

Տպել
1397 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը