5-րդ շարասյուն. ովքե՞ր, որտե՞ղ և ե՞րբ․ մեզ դեռ լրջագույն բացահայտումներ են սպասվում․ Արթուր Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«5-րդ շարասյուն. ովքե՞ր, որտե՞ղ և ե՞րբ։ 
5-րդ շարասյան հիմնական նպատակն է թուլացնել, քանդել պետությունը, ընդհուպ մինչև նպաստել տվյալ երկրի զավթմանը, անկախության կորստին։  
Վարչապետն իր վերջին ասուլիսում կրկին խոսեց պատերազմի օրերին բանակում գործող 5-րդ շարասյան մասին, որն այդ ժամանակահատվածում արեց ամեն ինչ զինվորին հուսալքելու, թիկունքը թուլացնելու, պետական ինստիտուտներն ու պատասխանատուներին վարկաբեկելու համար։ Որքանո՞վ ստացվեց այդ ամենն իրենց մոտ, ցույց տվեց պատերազմի արդյունքն ու դրան հաջորդող զարգացումները։  
Սակայն, բանակում է արդյո՞ք միայն գործել 5-րդ շարասյուն կոչվածը։ Միանշանակ` ոչ։ 
Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հենց առաջին իսկ վայրկյանից  3-րդ երկրներից կառավարվող տարրերը սկսեցին խոսել արդեն ծախված ու հանձնված հողերի մասին, խոսեցին այնքան, մինչև չսկսվեց պատերազմը, պատերազմի ժամանակ խոսեցին այնքան, մինչև հայկական ուժերը չպարտվեցին։ 
Այս գործին լծված են իբր քաղաքական գործիչներ, իբր վերլուծաբաններ, իբր լրատվականներ, պետական ապարատում դեռևս ծվարած մանր ու միջին չինովնիկներ։ 
Այս ամենն արվում էր և արվում է մեկ բանի` Հայաստանի սուվերենության դեմ։ Իսկ անողները հայկական անուն- ազգանունով, հիմնականում, ամենաշատը, Հայաստանից ու պատվից խոսողներն են, ըստ էության` քողարկվելով հայրենասիրության պաթոսային քողի ներքո։   
Մեր անունը կդնենք Հայաստան ու մեզ չեն կարող ասել, որ մենք հակահայկական գործունեություն ենք ծավալում,  կասենք, որ պատիվ ունենք, որ հանկարծ ոչ մեկ չիմանա, որ պատիվը վաղուց արդեն վաճառված է, լրատվականի անունը կդնենք ժողովուրդ, որ չմտածեն հակաժողովրդական ենք, կամ կդնենք երկիր, հանկարծ չմտածեն, որ դեմ ենք երկրին։ 
Այս է տրամաբանությունը. պրիմիտիվ ու վաղուց արդեն բացահայտված։  
Վստահ եմ` մեզ դեռ լրջագույն բացահայտումներ են սպասվում թե’ պատերազմի օրերին տանկերը դեպի Երևան պտտողների, թե’ պետական ապարատում ծվարածների, թե’ ծախու լրագրողների ու լրատվամիջոցների, թե’ քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագետների, թե’ նախորդող տասնամյակներին պետությունը թալանածների վերաբերյալ։ 
Ասածիս վկայությունն են մի շարք քրեական գործերը, որոնք ուշ թե շուտ լույս են սփռելու բոլոր դրվագների վրա։ 
Կարևորը Հայաստանն է, անկախ, հզոր, քաղաքակիրթ ու սուվերեն Հայաստանը, և Հայաստանը մարդիկ են`մենք ենք»։
Տպել
1404 դիտում

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ