Քաղաքացին առաջարկել է Երևանում տեղադրել «հուսահատության գազելի» հուշարձան․ Փաշինյանը՝ Ավինյանին

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ արդյոք Երևանում «հուսահատության գազելներ» չե՞ն լինի, երբ նոր ավտոբուսների խմբաքանակը մտնի երթուղի։

Ինչին ի պատասխան՝ Ավինյանը նշեց․ «Գազելներ կլինեն, բայց ոչ հուսահատության»։

Վարչապետը Ավինյանին տեղեկացրեց նաև, որ վերջերս մի քաղաքացուց նամակ է ստացել, որը առաջարկում էր Երևանում տեղադրել «հուսահատության գազելների» և «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հուշարձանները․ «Այստեղ նաև քաղաքակրթական ակնարկներ կան։ Չգիտեմ՝ որքանով է այն զվարճալի, կամ որքանով արժե նման բան անել»:

Հիշեցնենք՝ վարչապետը իր վերջին՝ մարտի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ևս անդրադարձել էր «հուսահատության գազելներին»՝ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին։  

Մենք վարչապետից հետաքրքրվել էինք, թե մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի արդիականացնման ուղղությամբ Կառավարության ներդրումը որքա՞ն է, ե՞րբ կարող ենք ունենալ ամբողջովին բարեփոխված մայրաքաղաքային տրանսպորտ, ինչպես նաև՝ ի՞նչ պատկեր կունենանք առաջիկայում վերելակների արդիականացման ուղղությամբ:

Արձագանքելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր՝ Երևանում կա մոտ 300 գազել՝ «հուսահատության գազել», որը ընդհանուրի ընդամենը 30 տոկոսն է․ «Երևանում դուրս ենք եկել տարեկան 700 վերելակ փոխելու տեմպի վրա, ընդ որում՝ ինչո՞ւ 700, ինչո՞ւ ոչ՝ 2000: Ամբողջ խնդիրը նրանում է, որ պետությունը, ըստ էության, գումար տվողն է, գործը հիմնականում իրականացնում է մասնավոր հատվածը: Մենք կուզենք մեկ տարում ամբողջը փոխել, բայց նախ արտադրողը պետք է պատրաստ լինի այդքան վերելակ արտադրել, այդքանը պետք է ներմուծվի, պետք են մասնագիտական կարողություններ, ովքեր հինը կհանեն, նորը կտեղադրեն, անվտանգ մեխանիզմ կստեղծեն և այդպես շարունակ: Ավել անելը կա՛մ անհնար է, կա՛մ դժվար, կա՛մ որակի վրա ազդելու է անպայման»,- նկատել էր Փաշինյանը և վստահեցրել, որ 2026 թվականի դրությամբ դրանք գոնե 80-90 տոկոսով փոխարինված կլինեն, և մենք այդ խնդիրը կփակենք»:

Տպել
989 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը