Պարո’ն Սամսոնյան, կասե՞ք` Մկրտչյանն ինչի՞ համար է նշանակվում․ լեզվակռիվ Գյումրու փոխքաղաքապետի նշանակման ժամանակ

Գյումրու ավագանու նիստում այսօր քննարկվեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալի նշանակման հարցը։ ՔՊ թեկնածու Վահագն Մկրտչյանը ներկայացրեց իր տեսլականն ու նշեց՝ քանի որ իր տոհմը Գյումրիում 200 և ավելի տարվա պատմություն ունի, դա է պատճառներից մեկը, որ քաղաքն իր օջախն է համարում։ 

«Ինձ համար մեծ պատիվ է առաջադրվել այս պաշտոնում, ձեռնամուխ եմ լինելու պատմական Գյումրու երբեմնի փառքի վերականգնմանը, իմ գործունեությունը լինելու է ի շահ քաղաքի»,- ելույթի իր խոսքում ասաց Մկրտչյանը։

Մինչ հարցի քվեարկությունը «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը փորձեց զեկուցող Կարեն Բադալյանից հստակեցնել, թե ի՞նչն է Մկրտչյանին այդ պաշտոնում նշանակելու որոշման համար հիմք հանդիսացել։

Բադալյանն ասաց՝ համայնքապետն է ներկայացրել թեկնածուին. «Գուցե հարցը հենց իրեն էլ ուղղվի՞»:

Նկատենք, որ ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ ՔՊ-ն այդ պաշտոնում առաջադրել է Վահագն Մկրտչյանի թեկնածությունը։

Հակոբյանի ճշտող հարցին, թե համայնքապե՞տն է առաջադրել Վահագն Մկրտչյանի թեկնածությունը, Վարդգես Սամսոնյանը մեկ անգամ ևս պնդեց․ «Այո’, ես եմ առաջադրել, ոչ թե մեկ ուրիշը։ Կարգն է էդպես»։

Համայնքապետ Վարդգես Սամսոնյանն ասաց, որ թեկնածուին ինքն է առաջադրել՝ հաշվի առնելով վերջինիս կազմակերպչական փորձը։ Հակոբյանն էլ արձագանքեց, թե՝ էդ մասը խոսքից պետք է հանել, քանի որ Մկրտչյանը չունի կազմակերպչական փորձ։

«Ես հաստատում եմ, որ ունի, դուք էլ գիտեք գործունեություն ծավալած տեղը, արած աշխատանքները, փոքր քաղաք է, վառ ապացույց է։ Մենք էլ, շփվելով, տեսնելով իր գիտելիքները, մեծ հույս ենք կապել և իր թեկնածությունն ենք առաջադրել»,- ասաց Սամսոնյանը։

Հակոբյանը պահանջեց մանրամասնել, թե ինչ փորձ ունի Վահագն Մկրտչյանը, որպեսզի դառնա համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։

«Քաղաքում ունենք «Մելիքովիչ և որդիներ» կազմակերպությունը (հեղ․- եվրո դուռ-լուսամուտների արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերություն), նաև էնտեղ ատամնաբուժական տեղ կա, ինքն է տնօրենը, շատ լավ կառավարում է։ Մնացածն էլ իրեն ճանաչելով արդեն, որպես քաղաքի մարդ, որպես գյումրեցի, քվեարկությանը ձեր գնահատականը կտաք»,- Հակոբյանի հարցին ի պատասխան՝ ասաց համայնքապետը։

Քվեարկության արդյունքում Վահագն Մկրտչյանը նշանակվեց Գյումրու համայնքապետի տեղակալ։

Հիշեցնենք՝ 2022 թվականի հոկտեմբերից Գյումրու քաղաքապետարանում առանցքային պաշտոններից մեկը մինչ օրս թափուր էր, և «Քաղաքացիական պայմանագիր»-ը չէր կարողանում փոխքաղաքապետի թեկնածու գտնել։

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտնել էր, որ տեսանելի ապագայում նշանակում կլինի:

Նշենք՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ՏԻՄ ընտրություններից հետո համագործակցության հուշագիր էին ստորագրել, համաձայն որի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել և ընտրվել «Բալասանյան» դաշինքը գլխավորած Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից էին:

Տպել
1735 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին