Ամերիկյան ԱԹՍ-ն ինքն է կորցրել կառավարումն ու ընկել. ՌԴ ՊՆ-ն հերքում է այն խոցելու մասին լուրերը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել Սև ծովի տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտարարությամբ՝ հերքելով ամերիկյան կողմի պնդումը իր անօդաչու թռչող սարքի՝ ռուսական կործանիչների կողմից խոցվելու մասին:

ՌԴ ՊՆ-ն միաժամանակ նշել է, որ ամերիկյան ԱԹՍ-ն ինքն է կորցրել կառավարումն ու բախվել Սև ծովի ջրերին:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Այս տարվա մարտի 14-ի առավոտյան Ղրիմի թերակղզու շրջանում՝ Սև ծովի ջրերի վրա, ՌԴ օդատիեզերական ուժերի օդային տարածքը վերահսկելու միջոցները գրանցել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքի թռիչքը Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի ուղղությամբ։

Անօդաչու թռչող սարքի թռիչքն իրականացվել է անջատված տրանսպոնդերներով՝ խախտելով հատուկ ռազմական գործողություն իրականացնելու նպատակով ստեղծված օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմի տարածքի սահմանները, որը հաղորդվել է օդային տարածքի միջազգային բոլոր օգտագործողներին և հրապարակվել միջազգային չափանիշներին համապատասխան։

Ներխուժողին հայտնաբերելու նպատակով օդ են բարձրացվել ՀՕՊ-ի մարտական հերթապահության կործանիչներ: 9.30-ի սահմաններում (ՀՀ ժամանակով՝ 10:30) կտրուկ մանևրելու արդյունքում MQ-9 անօդաչու թռչող սարքը բարձրության կորստով դուրս է եկել անկառավարելի թռիչքի և բախվել ջրի մակերեսին։

Ռուսական կործանիչները չեն կիրառել դեսանտային զենք, կոնտակտի դուրս չեն եկել անօդաչու թռչող սարքի հետ և ապահով վերադարձել են իրենց բազայի օդանավակայան»։

Հիշեցնենք՝ ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը երեկ հայտնել էր, որ Սև ծովի տարածքում ռուսական Սու-27 կործանիչը բախվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքին, բախումից հետո անօդաչուն ընկել է ջուրը։ Որոշ հրապարակումների համաձայն՝ ամերիկյան ԱԹՍ-ն խոցել են ռուսական կործանիչները:

Եվրոպական հրամանատարությունը նաև նշել է, որ անօդաչու սարքը «սովորական գործողություններ» է կատարել Սև ծովի տարածաշրջանի միջազգային օդային տարածքում, և միջադեպը հանգեցրել է վթարի ու ընդհանուր կորստի:

Տեղի ունեցած օդային միջադեպից հետո ԱՄՆ պետքարտուղարություն է կանչվել Վաշինգտոնում ՌԴ դեսպանը:

Տպել
2107 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա