Կոտայքում թմրամիջոցների շրջանառումը և համակարգչային հափշտակությունների դեպքերն անհանգստացնող են. Հովհաննես Չալաբյան

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Չալաբյանի խոսքով՝ մարզում առավել անհանգստացնող դեպքերի դինամիկան առանձնանում է մի քանի հանցատեսակներով, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, համակարգչային հափշտակությունները, ճանապարհատրանսպորտային հանցագործությունները և պատահարները, որոնց քանակը 2022 թվականի ընթացքում աննախադեպ աճել, երբեմն նույնիսկ կրկնապատկվել է:

Նրա հետ «Հայկական ժամանակ» հարցազրույցը՝ ստորև․

- Պարոն Չալաբյան, 2022թ․, ընդհանուր պատկերի հիման վրա, ինչպիսի՞ն է Կոտայքի մարզում հանցավորության վիճակը՝ ըստ վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում քննված հանցագործության դեպքերի։ Ո՞ր հանցատեսակներով դեպքերի դինամիկան է առավել անհանգստացնող։

- Նախ, շնորհակալություն հարցազրույցի կազմակերպման համար: ՀՀ քննչական կոմիտեի, այդ թվում՝ Կոտայքի մարզային քննչական վարչության աշխատանքը պետք է գնահատել գերծանրաբեռնված:

Համեմատության համար ասեմ, օրինակ, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2022-ին քննվել է 3319 քրեական գործ /վարույթ/, որից 289-ը փոխանցվել է 2021 թվականից։ Մինչդեռ նախորդող տարի քննվել է 2534 քրեական գործ, որից 376-ը փոխանցվել է 2020 թվականից: Այսինքն՝ քննված քրեական գործերի /վարույթների/ քանակն աճել է 785-ով կամ մոտ 24 տոկոսով: Ընդ որում՝ օրենսդրական հայտնի փոփոխություններով պայմանավորված՝ վարույթի քանակական աճը, հետևաբար նաև քննիչների ծանրաբեռնվածությունը դեռևս ավելանալու է, ինչը, բնականաբար, կարող է հանգեցնել հանցագործության բացահայտման ցուցանիշների վրա բացասական ազդեցության:

Ինչ վերաբերում է առավել անհանգստացնող դեպքերի դինամիկային, ապա այստեղ կարելի առանձնացնել մի քանի հանցատեսակներ, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, համակարգչային հափշտակությունները, ճանապարհատրանսպորտային հանցագործությունները և պատահարները, որոնց քանակը 2022 թվականի ընթացքում աննախադեպ աճել, երբեմն նույնիսկ կրկնապատկվել է:

- Նախորդ տարի սպանությունների, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը քիչ չեն եղել։ Կոտայքում ինչպիսի՞ն է պատկերը այս մասով: Որքանո՞վ են հաջողվել բացահայտել դրանք, և ի՞նչ կոնկրետ դեպքեր կարող եք նշել։

- Ցավոք, Կոտայքի մարզում 2022թ․ նույնպես սպանություններ, սպանության փորձեր և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքեր եղել են, որոնցից մի քանիսով նախաքննությունը դեռևս շարունակվում է: Կոտայքի մարզային քննչական վարչությունում են քննվել հանրությանը հայտնի մի շարք գործեր, մասնավորապես՝

  • Ծաղկաձոր քաղաքում հրազենի գործադրմամբ «Ծռի Վարդան» մականվամբ Վարդան Առաքելյանի սպանությունը:
  • Արզական գյուղում Զորիկ Մելքոնյանի կողմից կնոջ և նախկին գործընկերոջ սպանությունները, հարևանի և մյուս գործընկերոջ նկատմամբ կատարված սպանության փորձերը:
  • Հրազդան քաղաքում Վադիմ Գևորգյանի կողմից զոքանչի սպանությունը:
  • Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում Սամվել Ալեքսանյանի կողմից կնոջը սպանելու, ապա ինքնասպան լինելու դեպքը:
  • Աբովյան քաղաքում ազգությամբ եզդի Խալո Սադունյանի կողմից ազգականի սպանությունը:
  • Կոտայքի մարզի Զովունի գյուղում Արտակ Դանիելյանի կողմից կնոջը նռնակով պայթեցնելու եղանակով սպանելու և նույն նռնակի պայթյունի հետևանքով ինքնասպան լինելու դեպքը:

Քիչ չեն եղել նաև ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ քննված քրեական գործերն ու նախաձեռնված քրեական վարույթները:

Անհրաժեշտ է միաժամանակ փաստել, որ վերը նշված բոլոր դեպքերով Կոտայքի մարզային քննչական վարչությունն իրականացրել և իրականացնում է պատշաճ քննություն: Քննչական մարմինն իր ողջ գործիքակազմով, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության հետ համատեղ ապահովել է հանցագործությունների հնարավոր արագ բացահայտումը, համակողմանի և անաչառ քննությունը:

- Ինչպե՞ս եք Դուք, որպես վարչության պետ, գնահատում վարչության և բաժինների քննած վարույթներով հանցագործությունների բացահայտման ցուցանիշները։ Օրինակ՝ ծանր, առանձնապես ծանր կամ բազմադրվագ, կամ հանցավոր խմբերի կատարած ի՞նչ ակնառու դեպքեր են բացահայտվել անցած տարվա ընթացքում։

- Չնայած վարչությունն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, այնուամենայնիվ, պատվով է կատարում իր առջև դրված խնդիրները: Իմ կողմից վերը նշված բոլոր դեպքերն էլ բացահայտվել են քննիչների համառ և անզիջում աշխատանքի, հետևողականության, օպերատիվ-հետախուզական մարմինների հետ ճիշտ համագործակցության արդյունքում:

- Մարզի տարածքով է անցնում միջպետական նշանակության մայրուղի։ Ինչպիսի՞ն է եղել պատկերը ճանապարհատրանսպորտային հանցագործությունների, մահվան ելքով դեպքերի առումով։ Ըստ քրեական վարույթի նյութերի՝ որո՞նք են եղել մարզում կատարված ՃՏՊ-ների հիմնական պատճառները, և դրանք վերացնելուն ուղղված քայլեր ձեռնարկվե՞լ են։

- 2022թ․ Կոտայքի մարզային քննչական վարչությունում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը քանակական առումով գերազանցում են 2021թ․ ընթացքում արձանագրված դեպքերին:

Վերլուծությունը վկայում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը  հիմնականում կապված են ինչպես վարորդների ոչ պատշաճ երթևեկության կազմակերպման, այնպես էլ  ճանապարհների անբարեկարգ վիճակի, մասնավորապես՝ ոչ պատշաճ ձնահեռացման աշխատանքների կատարման արդյունքում մերկասառույցների առկայության, որոշ հատվածներում ճանապարհային նշանների և գծանշումների բացակայության հետ:

Ճանապարհատրանսպորտային պատահարների աճը նվազեցնելու համար ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում մշտապես իրականացվում է վիճակագրություն, ինչպես բնակավայրերի ներսում արձանագրված դեպքերի քանակի, այնպես էլ միջպետական նշանակություն ունեցող Երևան-Սևան ավտոճանապարհին արձանագրված ճանապարհատրանսպորտային դեպքերի վերաբերյալ։ Դրանց կապակցությամբ համապատասխան միջնորդագրեր են ուղարկվում իրավասու մարմնին՝ դեպքերի պատճառ հանդիսացած հանգամանքների վերացման, կամ այդ ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: 

- Ինչպիսի՞ն է մարզում բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը։ Որո՞նք են այս բնույթի հանցագործություններին նպաստող գործոնները։ Հաճախ դժգոհություններ են լինում, որ այս բնույթի գործերը դանդաղ են քննվում, քննչական անհետաձգելի գործողություններ չեն կատարվում։ Քննության ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք Դուք։

- Բնակարանային գողությունների դեմ պայքարը մշտապես ՀՀ քննչական կոմիտեի, այդ թվում՝ Կոտայքի մարզային քննչական վարչության աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է։ Ի վերջո, դրա արդյունավետությունից է նաև կախված հասարակության պաշտպանվածության զգացողությունը և վստահությունն իրավապահ համակարգի նկատմամբ: Անհրաժեշտ է փաստել, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2022թ․, օրինակ, արձանագրված բնակարանային գողության դեպքերը, 2021թ․ համեմատ, նվազել են: Այս բնույթի հանցագործություններին նպաստող գործոները տարբեր են, որոնցից կարելի է առանձնացնել բնակչության սոցիալական վիճակը, գույքի ոչ պատշաճ պահպանության պայմանները և այլն:

Բնակարանային գողությունների և ընդհանրապես հափշտակությունների դեմ իրականացվող պայքարի արդյունավետ կազմակերպման համար շատ կարևոր է քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական պատշաճ գործիքակազմի կիրառումը՝ հաշվի առնելով նաև, որ զարգանում են հանցագործությունների կատարման մեթոդներն ու միջոցները: Այստեղ շատ կարևոր գործոն է նաև գույքի պաշտպանության հարցում սեփականատիրոջ վերաբերմունքը, վերջինիս կողմից գույքի պատշաճ պահպանության ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը՝ տեսախցիկների, էլեկտրոնային փականների, ահազանգման համակարգերի ապահովումը և այլն:

Ինչ վերաբերում է Ձեր նշած դժգոհություններին, ապա կուզենայի հաշվի առնել, որ հանցագործության դեպքերի, վարույթների աճը, ինչպես նշեցի, հանգեցնում է քննիչների ծանրաբեռնվածության աննախադեպ մեծացման։ Այնուամենայնիվ, ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի կրճատվեն վարույթների քննության ժամկետները և դրանք քննվեն արդյունավետ:

- Նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերն ի՞նչ խնդիրներ են իրենց հետ բերել նախաքննական մարմինների համար։ Տեղեկացված ենք, որ դրանք ևս որոշակիորեն ծանրաբեռնել են քննիչներին։

- ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի՝ 2022թ․ կեսից ուժի մեջ մտնելու հանգամանքը մեծապես ազդել է Կոտայքի մարզային քննչական վարչության և ենթակա բաժինների քննիչների ծանրաբեռնվածության վրա:

Վերացվել է հետաքննության ինստիտուտը, և հետաքննական մարմինների կողմից իրականացվող նախնական քննությունը ներկայումս դարձել է քննչական մարմնի գործառույթը: Բացի այդ, օրենսդրության պահանջով վերսկսվում են նախկինում կասեցված վարույթները։ Ընդ որում, այս ուղղությամբ կատարվում է համակարգված աշխատանք՝ կազմվել է վարչության վարույթում առկա գործերի ցուցակ, պլանավորվել ամսական կտրվածքով վերսկսման վարույթների ցանկ: Այս ամենը, ինչ խոսք, լրացուցիչ ավելացնում է քննիչների գործը։ Սակայն իրավիճակը մեզ համար կանխատեսելի էր, նախապատրաստական միջոցառումներով ամբողջությամբ վերահսկելի ենք դարձրել գործընթացը և բազմապատկված ջանքերով ամեն ինչ անելու ենք, որ այն չխոչընդոտի համակողմանի և անաչառ նախաքննության իրականացմանը:

- Նախորդ տարեվերջին Կոտայքի մազում տեղի էր ունեցել ավիավթար։ Կխնդրեինք թույլատրելիության սահմաններում մանրամասնել, թե ի՞նչ փուլում է գտնվում քննությունը, արդյոք պարզվե՞լ են վթարի պատճառները։

- 2022թ․ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում գտնվող ավազի հանքում վթարվել և այրվել էր BEECHCRAFT  BARON B-55 մոդելի մասնավոր ինքնաթիռը, որի հետևանքով մահացել էին օդաչուներ Վիտալի Ռոգատկինը և Ալեքսեյ Պռացենկոն: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ուստի նախաքննական տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով՝ թույլ տվեք չմանրամասնել դեպքի հանգամանքները:

Կասեմ միայն, որ նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատաավիաինժեներատեխնիկական, դատապայթյունատեխնիկական և հատահետքաբանական համալիր փորձաքննություններ:

Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը ակտիվորեն համագործակցում է արտադրող և շահագործող ընկերությունների, պետական կառույցների հետ:

- Պարոն Չալաբյան, քննությունների անաչառության և ամբողջականության հանրային ընկալման վրա մեծ ազդեցություն է ունենում այն, թե ինչպիսի՞ն է հանրության վստահությունը քննչական մարմինների նկատմամբ։ Դուք ինչպե՞ս եք գնահատում վարչության և բաժինների հետ մարզի ազգաբնակչության համագործակցությունը։

- Մենք հետ չենք մնում քննչական կոմիտեի մյուս ստորաբաժանումներից քաղաքացիների և քննչական մարմնի միջև հաղորդակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներում: Քննչական բաժիններում ստացվող քաղաքացիների դիմում-բողոքների, ինչպես նաև բաժնի պետերի մոտ ընդունելությունների քանակը օրըստօրե ավելանում է։ Դա, կարծում եմ, վստահության բարձրացման ցուցիչ է: Անձամբ ես բարձր եմ գնահատում վարչության և բաժինների հետ մարզի ազգաբնակչության համագործակցությունը, որը մասամբ նաև մեր նախաձեռնողականության արդյունքն է։

Ակտիվ հաղորդակցության զարգացումը ոչ միայն քննչական մարմնի նկատմամբ մարզի հանրության վստահությունն ավելի ամրապնդելու նպատակ ունի, այլ նաև հանցագործությունների կանխարգելման, հանցագործությունների բացահայտման, հանցագործների հայտնաբերման հարցում հանրության աջակցությունն ստանալու։ Որովհետև անվտանգ, պաշտպանված հասարակությունը, միջավայրը մեզնից յուրաքանչյուրի բնական կենսագործունեության շարունակման հիմնական նախադրյալներից է։

Տպել
1323 դիտում

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականաց երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմությանը մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»