Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել ՌԴ տեղեկագրի հրապարակման առնչությամբ ու սպառնալիքներ հնչեցրել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հիստերիա է բարձրացրել՝ սեփական մեղքը բարդելով հայկական կողմի վրա, խեղաթյուրելով իրականությունն ու այն ներկայացնելով սեփական կողմնակալ տեսանկյունից:

Բաքվի հիստերիկ դրսևորումներն ավելի են ընդգծվել ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրի հրապարակումից հետո:

«Ռուսական կողմը խեղաթյուրել է փաստերը և կեղծ տեղեկություններ տարածել կիրակի օրը՝ մարտի 5-ին, Ստեփանակերտի ճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն, կրկին առաջ տանելով իր սուտը, հայտարարել է, թե մարտի 5-ին օպերատիվ տեղեկատվության հիման վրա Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են կանգնեցնել և ստուգել «Հայաստանից անօրինական ռազմական փոխադրումներ իրականացնող հայկական ավտոմեքենան»:

«Մոտենալով ավտոմեքենային՝ ադրբեջանական զինուժը ավտոմատից կրակոցներ է ստացել մեքենայում գտնվող հայկական զինված խմբի անդամների կողմից, ինչի հետևանքով ադրբեջանցի երկու զինծառայող է զոհվել, մեկը՝ վիրավորվել։ Պատասխան կրակի արդյունքում ապօրինի հայկական խմբի երեք անդամ ոչնչացվել է, մեկը՝ վիրավորվել։ Զենքով և զինամթերքով լիովին զինված այս հայ զինծառայողներին բացահայտելը՝ որպես «անձնագրային և վիզաների» ծառայություն իրականացնող ոստիկանների, ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն»,- իր կեղծ հաղորդագրությունը համեմել է Ադրբեջանի ՊՆ-ն։

Նշվում է, որ միջադեպից հետո վիրավոր ադրբեջանցի զինծառայողին չեն օգնել ռուս խաղաղապահները, տարածքից մահացածների և վիրավորների տարհանումն իրականացրել են ադրբեջանցի զինծառայողները։

Հաղորդագրության մեջ Բաքվի պաշտպանական գերատեսչությունը շարունակել է սպառնալ՝ նշելով.

«Եվս մեկ անգամ զգուշացնում ենք, որ Հայաստանի կողմից ռազմական բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածք, Հայաստանի զինված ուժերի անձնակազմի առաքումն ու ռոտացիան պետք է մեկընդմիշտ դադարեցվեն, և հայկական զորքերը ամբողջությամբ դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը ստիպված կլինի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հայկական ապօրինի զինված կազմավորումները զինաթափելու և վնասազերծելու համար՝ դրա համար օգտագործելով բոլոր հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ մարտի 5-ին՝ հենց միջադեպի օրը ևս, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոծկելու համար սեփական երկրի՝ ամենաթողությունն ու զարհուրելի, դատապարտելի արարքները կեղծ տեղեկատվություն էր հրապարակել իրենց կողմից Արցախի տարածքում ոստիկանական մեքենայի վրա հարձակման ու կրակոցների «պատճառների» մասին:

Բաքվի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, թե իբր «Հայաստանը դեռևս իրականացնում է ռազմական փոխադրումներ դեպի Ղարաբաղ»,  իսկ սա, ըստ ագրեսոր կողմի, վկայում է «Ադրբեջանի դեմ Երևանի շարունակվող ագրեսիայի և ահաբեկչական քաղաքականության մասին»։

Մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ էր բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Զոհվել էր ոստիկանության 3 ծառայող, 1 ծառայող էլ՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել կրծքավանդակի հրազենային վիրավորում:
Տպել
7022 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է