Արցախը հիմա գերի է, և տպավորություն է, թե միջազգային հանրությունը ևս ստուգում է մեր դիմադրողականությունը․ ԱՀ պետնախարար

ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն Առաջին ալիքի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է երեկ՝ մարտի 5-ին, Արցախում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիային։

«Մենք հիմա գերության մեջ ենք, պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, Բաքվի նպատակն է՝ փորձել գերու և պատանդի հետ վարվել այնպես, ինչպես կամենում է և ստանալ Արցախի ժողովրդից, ինչ հնարավոր է։

Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում է, որ մեզ բերի բանակցային սեղանի շուրջ, քննարկի այն հարցերը, որոնք բխում են իրենց շահերից։ Նման իրավիճակում մենք կարող ենք ունենալ բանակցություն Ադրբեջանի հետ, շփում, հանդիպումներ կոնկրետ հարցեր քննարկելու համար։ Այս 3-ի համար անհրաժեշտ են պայմաններ, որոնք մենք չունենք»,-ասաց պետնախարարը։

Ինչ վերաբերում է միջադեպին, ապա, ըստ նրա, ադրբեջանցիները հավանաբար հետապնդել են, իրենց դիրքից իջնելով կատարել են այդ ահաբեկչական գործողությունը, սպանել ոստիկանական ծառայություն կատարողներին։

«Սա ահաբեկչական գործողություն է, սրանով ադրբեջանցիները ուզում են ցույց տալ, որ Արցախը չի կարող կապ ունենալ արտաքին աշխարհի հետ։ Ակնհայտ էր, որ այդ մեքենան դատարկ էր, Բաքվի պնդումները սուտ ու անհիմն են, քանի որ այդ մեքենան Ստեփանակերտից էր գալիս։ Մենք այլ ապացույցներ էլ ունենք, որոնք կհրապարակենք։

Դեպքը շփման գծի մոտ է եղել, Ստեփանակերտից 6-7 կիլոմետր հեռավորության վրա, միջանցքի հետ առնչություն չունի, մինչ այդ հատվածն է։ Տարածքը մեր վերահսկողության տակ է, և քաղաքացիական անձինք նաև կարող են հայտնվել այնտեղ, մարդիկ կան անասնապահությամբ են զբաղվում, մոտակայքում էլ կան անվտանգությունն ապահովող մարդիկ»,- ասաց Արցախի պետնախարարը։

Ամենավատն, ըստ Գուրգեն Ներսիսյանի, այն է, որ միջազգային հանրությունը լուռ հետևում է Ադրբեջանի նման պարբերական քայլերին, մեծացվող ճնշումներին, այդ թվում, հերթական ահաբեկչական արարքին, և մի տեսակ տպավորություն է, թե միջազգային հանրությունը ևս փորձում է ստուգել արցախահայության դիմադրողականությունը։

«Բայց պետք է հասկանալ, որ դիմադրողականությունը ստուգելու տեղ այլևս չկա։ Ոչ զիջելու, ոչ չպայքարելու տեղ այլևս չկա։ Այսուհետ միակ ճանապարհը սեփական տանը սեփական հողի վրա մինչև վերջ պայքարելն է։ Այս իրավիճակը պետք է բոլորը գիտակցեն»,- ասաց պետնախարարը։

 

Տպել
6561 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը