Քաղաքական գործիչները «պարուհիներ են», երբ մոտենում է որոշակի տարիք, պետք է իջնեն բեմից. Ազատ Արշակյան

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանին հանդիպեցինք «Հանուն Հանրապետության» կուսակցության 3-րդ արտահերթ համագումարին. հրավիրյալների թվում էր։ 

«Բոլոր այն միջոցառումները, որոնք հանուն ժողովրդավարության են, ինքնիշխանության, ազատության եւ իրավահավասարության, մասնակցում եմ հաճույքով, ու եթե ձայն են տալիս, խոսում եմ սիրով»,- ներկա լինելու առիթը ներկայացրեց քաղաքականությունը 1996-ին թողած եւ այժմ քաղթոշակառուի կարգավիճակով հասարակական-քաղաքական անցքերին հետեւող նախկին պատգամավորը։ 

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ մտադիր չէ՞ անդամագրվել որեւէ կուսակցության, վերադառնալ քաղաքականություն եւ իր փորձն ու գիտելիքն ի սպաս դնել հանուն հանրապետության, պարոն Արշակյանը նկատեց․

«Ես  Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնից 1996-ին հրաժարական տվեցի եւ հայտարարեցի՝ անցնում եմ թոշակի, երիտասարդ, նոր, թարմ էներգիայով ու կարողություններով, երկրի կառուցմանը միտված ծրագրեր ունեցող մարդկանց էլ հրավիրեցի ու առաջարկեցի շարունակել կուսակցական գործը. ես իմն արդեն արել եմ, ժամն է կուսակցական, քաղաքական սերնդափոխության։ Իհարկե, երբեմն գայթակղիչ է, ուզում եմ թոշակառուի կարգավիճակով լինել երիտասարդության կողքին եւ, ինչպես դուք ասացիք, իմ փորձառությունը, իմ հանդարտ լինելը եւ այլ կարողություններն ի սպաս դնել հանուն պետականաշինության, վեհ գործերի։ Բայց ես արդեն տարեց եմ եւ բավական լուրջ կարգավիճակ ունեմ. քաղթոշակառուն նույնպես կարգավիճակ է։

Ուստի կոչ եմ անում իմ կարգավիճակում գտնվողներին, որոնք իրենց գործն արել են, անցնել թոշակի՝ թոշակառուի կարգավիճակը հարգել եւ տեղ բացել երիտասարդների համար։ Զառամյալները, այո՛, պետք է հեռանան քաղաքականությունից, սպորտից եւ իջնեն բեմից։ Մեզ՝ վետերաններիս էլ, քաղաքական նոր սերունդը պետք է որոշակի կարգավիճակ տա, օրինակ՝ հրավիրի այսպիսի միջոցառումների։ Ինձ հրավիրել են եւ ինձ նման շատերին պետք է հրավիրեին՝ Գերագույն Խորհրդի այլ պատգամավորների, որոնք հռչակել են Հայաստանի անկախությունը»։

Նրա հետ մեր ամբողջական զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Արշակյան, քաղթոշակառուներից ոմանք՝ ՀՀ նախկին նախագահները, ինչպես տեսնում ենք, քաղաքական դաշտը թողնելու մտադրություն չունեն, ավելին՝ մասնակցում են իշխանափոխության օրակարգով հանրահավաքների եւ ջանում նորից իշխանության գալ։ Ի՞նչն է նրանց դրդում ամեն գնով մնալ քաղաքականության մեջ եւ/կամ վերադառնալ իշխանության, այն դեպքում, երբ, մեղմ ասած, ժողովրդականություն չեն վայելում, եթե չասենք՝ մերժված եւ ատելի են ժողովրդի կողմից։ Արդյոք, ի դեմս նրանց, գործ ունե՞նք քաղաքական սադիստների կամ մազոխիստների հետ։   

- Քաղաքականությունը շատ նման է սպորտին. որոշակի տարիքում մարդը կարող է նվաճումներ ունենալ, այսինքն՝ պատրաստ է լարվածության, ի վիճակի է ծանրաբեռնված մարզումների՝ հանուն մրցանակի։ Նույնը եւ պարուհին։ Բայց նա որոշակի տարիքում պետք է իջնի՛ բեմից։ Քաղաքականության մեջ քաղաքական գործիչները ճիշտ այդպիսին են՝ պարուհի են, երբ մոտենում է որոշակի տարիք, նրանք դառնում են ժամկետանց եւ պետք է լքեն քաղաքական հարթակը։ Դուք վկայակոչեցիք նախկին նախագահներին․ նրանք ծրագրեր են ունեցել, դրանք հաջողությամբ կամ անհաջողությամբ իրականացրել են, եւ մեր պետության այսօրվա կարգավիճակը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ ձախողվել են։ Եվ հիմա այդ ձախողվածների տողանը՝ նախագահներ, նախարարներ, պատգամավորներ, դիվանագետներ, զինվորականներ․․․ «կրկին փորձելու» մտադրությո՞ւն ունի, նորից գալու ու քանդելո՞ւ, մեզ նորից «Շուշիի հռչակագրին» բերելո՞ւ։ Ուզում են նորից գալ, որ ի՞նչ անեն։

Ելակետը 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Սովետական Հայաստանի գերագույն սովետի որոշում էր՝ «միացում»։ Գագաթնակետը դա է եղել, իսկ մնացածը վայրէջք է եղել։ Կարծում եմ, որ պետք է սթափ գնահատական տանք նախորդ իշխանություններին, այդ թվում՝ եւ իմ՝ իշխանություն եղած ժամանակներին, անձամբ ինձ, որպեսզի ամեն մեկն իր տեղը իմանա։ Նրանք առաջինը ձախողվել են, ձախողել են քաղաքական սերնդափոխությունը, իրենց արածն արել են եւ պետք է հեռանան։ Ձախողվածները պետք է ոչ թե իշխանության հավակնեն, այլ հրավիրվեն սյունի մոտ, եւ նրանց մատնացույց անելով՝ պետք է ասել՝ սիրելի՛ ժողովուրդ, այսպիսիններին այլեւս չընտրեք։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում՝ իշխանությունը կորցրածները (նրանք չեն հանձնել իշխանությունը, այլ հե՛նց կորցրել են) երբ փորձում են նորից բարձրանալ որպես «բալերինա», բախվում են ժամկետանցության խնդրին եւ արժանանալու են միայն խղճահարության։

- «Ժամկետանց» կամ «իրենց առաքելությունը ձախողած» քաղաքական ուժերին  հակակշռելու համար ինչպիսի՞ ուղղվածության, դավանանքի, արժեհամակարգի ուժեր պետք է ասպարեզ գան։ Ուժեր, որոնք կդառնան նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարական մրցակիցն ու ռեալ այլընտրանքը։

- Պետությունը, պետական քաղաքականությունը ես համեմատում եմ հեծանիվի հետ, որն ունի երկու ոտնակ (педаль)՝ շարժվելու եւ նույնիսկ կայունությունը պահելու համար։ Մի ոտնակը իշխանությունն է, մյուսը՝ ընդդիմությունը, դրանք հավասարազոր են, երկուսի լեգիտիմության բալանսն էլ երաշխավորում է պետության կայունությունը։ Մի բան, որը այսօր խիստ բացակայում է՝ չկա լեգիտիմ ընդդիմություն։ ՔՊ-ի եւ իր համակիրների խնդիրն է ընդառաջ գնալ ապագային միտված քաղաքական ուժերի սերնդափոխությանը։ Իրենք պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ վաղ թե ուշ հանձնելու են իշխանությունը, ռեյտինգային որոշակի անկումները նախազգուշացումներ են։ Բայց հանձնելու են ոչ թե երեկվա կամ երեկ չէ առաջին օրվա նախագահներին ու նրանց շուրջ համախմբված կողմնակիցներին, այլ ապագա իշխանությանը, այն ուժերին, որոնք պայքարում են հանուն ժողովրդավարության, ինքնիշխանության, հարեւանների հետ համակեցության, խաղաղության, այսինքն՝ այն ուժերին, որոնք երեկվա եւ այսօրվա ծրագրերից բացի՝ այլընտրանքային ծրագիր են առաջարկում, այլ մի բան՝ մեր երկրի զարգացման եւ առաջընթացի համար։

Որպեսզի հեծանիվի «պեդալը» աջ ու ձախ անի, օրենսդիր միջավայրում պետք է համապատասխան երաշխիքներ ձեւավորվել, որ ընդդիմությունը կարողանա ռեսուրսներ կուտակել՝ փոխարինելու այսօրվա իշխանությանը, որպեսզի ապագա կյանքը կարգավորող մրցունակ ծրագրեր ունեցող այլընտրանքային ուժերը (խոսքը, բնավ, դրածո, կեղծ ընդդիմության չէ) կարողանան իշխող ուժի հետ մրցության մեջ մտնելով՝ հեռացնել իշխանությունից։ Ինքը իշխող ուժն էլ իշխանությունը հանձնի սահմանադրական եղանակով եւ, իհարկե, ձեռքսեղմումով։ Այսօրվա ընդդիմությունը չի կատարում իր՝ «ոտնակի» ֆունկցիան, այդ պատճառով էլ պետականաշինությունը կանգնել է։

- Իսկ ինչպե՞ս անել, որպեսզի «երեկվա» կամ «երեք չէ առաջին օրվա իշխանությունը» չկարողանա նորից հայտ ներկայացնել եւ այսպիսի խորհրդարանի ձեւավորման պատճառ դառնալ՝ տիտղոսային ընդդիմություն, եւ խոչընդոտել պետականաշինությանը։  

- Երեկվա քաղաքական ուժերը, այո՛, պետք է գնան եւ կանգնեն թոշակառուների տողանում։ «Երեկվա» ասելով՝ մենք հասկանում ենք ոչ միայն նրանց ֆիզիկական մաշվածությունը, այլ նաեւ՝ գաղափարների։ «Անցած սեզոնի» ծրագրերով մարդիկ երբ երկրի կառավարումը ստանձնելու քաղաքական հայտ են ներկայացնում, պետք է նաեւ այդ ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնեն, որում անպայման կլինի դրանց տրված ներքաղաքական գնահատականը։

Նրանցից շատերը՝ ԱԺ նախկին պատգամավորներ, նախարարներ, նախագահներ․․․ քրեաօլիգարխիկ շահեր ներկայացնող, նույնիսկ այդպիսի նկարագիր ունեցող անձինք, հայտնի են իրենց որոշումներով, քվեարկություններով։ Պետք է ինստիտուտը լինի հաշվետվության եւ գնահատականի՝ ի՞նչ գնահատական ենք տալիս մեր նախկին իշխանության այս, այս, այս արարքներին եւ որոշումներին։ Վաղեմության ժամկետն էլ պետք է հանվի դրանց վրայից։ Օրինակ՝ որեւէ մեկը հաշվետվություն ներկայացրե՞լ է իր օրոք ընդդեմ ինքնիշխանության կատարված քայլերի մասին։ Մասնավորապես՝ 2013 թ․սեպտեմբերի 3-ի կատաստրոֆիկ, խայտառակ որոշման (այդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետեւ՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու ՀՀ  որոշման մասին -խմբ.), դրա ռատիֆիկացման համար պետք է մարդիկ հաշվետվություն ներկայացնեն՝ ինչու այդպես որոշվեց։  

- Պարոն Արշակյան, գանք ակտուալ թեմային՝ խաղաղության գործընթացին։ Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ-ն իր ներկայիս դիմադրողականությամբ եւ կարողություններով՝ անվտանգային, տնտեսական, ժողովրդավարական, ի վիճակի՞ է Ադրբեջանի հետ գնալ հարաբերությունների կարգավորման, այն դեպքում, երբ Ադրբեջանը ուժի դիրքերից է խոսում եւ տարածքային նկրտումներ ունի ՀՀ-ի նկատմամբ։

- Խաղաղության գործընթացում Հայաստանը մենակ չէ աշխարհում, մենք ունենք դաշնակիցներ եւ հակառակորդներ։ Խաղաղության որեւէ պայմանագիր ունի երկու կողմ՝ պարտված եւ հաղթած։ Ում հետ որ պետք է կնքենք պայմանագիրը, դրա նախապայմանը պետք է լինի արդարությունը, այսինքն՝ այն պետք է բխի թե՛ մեր շահերից, թե՛ նաեւ չպետք է հակասի դիմացինի շահերին։ Եթե այդպես չէ, ուրեմն մենք ճիշտ չենք պատրաստվել, չենք օգտագործել մեր ռեսուրսները, քանի որ նրանք՝ ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան, ունեն հակառակորդներ, որոնք մեր դաշնակիցներն են կամ կարող են լինել մեր դաշնակիցները։ Մեր լրջագույն կարողությունը դեմոկրատիան է, դեմոկրատական աշխարհը դա նաեւ մենք ենք։ Եթե չենք կարողանում դեմոկրատական թիմով ներկայանալ խաղաղության գործընթացի բանակցություններում, այլ փափախով եւ տրեխներով ենք ներկայանում եւ ասում՝ «մենք ենք մեր սարերը», այդ դեպքում, իհարկե, մեզ կհաղթեն։ Բայց երբ ներկայանում ենք դեմոկրատական աշխարհի մի մաս, մենք՝ դեմոկրատներս, խաղաղություն ենք կնքում խանության հետ։

Չէ՞ որ խաղաղության պայմանագրի երկրորդ կողմը՝ Ադրբեջանն ու Թուրքիան, հետադիմական են, ոչ թե իմ, այլ հատուկ կառույցների գնահատականներով։ Այսինքն՝ նրանք գնահատված են որպես ժամանակակից ժողովրդավարական արժեքների համակարգում ռեգրես ապրող պետություններ։ Իսկ այդ համակարգում առաջ գնացածների հետ, որոնց թվում ենք նաեւ մենք, մեզ հրավիրում են աշխատելու, հրավիրում են նրանց նախագահները, ընտրովի մարմինները եւ ասում՝ դուք մեզ նման դեմոկրատներ եք։ Եթե մենք դա չենք օգտագործում, մենք կպարտվենք։ Ուրեմն՝ պետք է իմանանք, որ մեր դաշնակիցը քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհն է։ Մի ադրբեջանցի մտավորական ասում էր, որ հայկական բանակը, հայ զինվորը մենակ չի կռվում մեր դեմ, նրանց հետ են Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը․․․այսինքն՝ մշակույթը։ Ժողովրդավարությունը նույնպես մշակույթի մի մասն է։

- Հայտնի է, որ խաղաղության գործընթացը միջնորդավորված է տեղի ունենում։ Վստահ եմ՝ տեղյակ եք, թե ինչ կատաղի մրցակցություն է գնում միջնորդների միջեւ՝ պայմանականորեն առաջադեմ եւ հետադեմ՝ Արեւմուտքի եւ ՌԴ-ի։ ՀՀ-ն ի վիճակի՞ է միջնորդներից մեկի կողմը բռնել, թե՞ մանեւրելու հնարավորություն ունի։

- Մեր նախկին արտգործնախարարներից մեկը քաղաքական խոսույթ ներմուծեց կոմպլեմենտարիզմ եզրույթը։ Տվյալ դեպքում պետք է ապավինել ոչ թե կոմպլիմենտարությանը, այլ առանցքում դնել ՀՀ շահը։ Այն երկիրը, որը մեզ հետ շահառու է, նրա եւ մեր շահերը համընկնում են, մենք նրա հետ պետք է լինենք՝ աչքերի գույնը, մազերի երկարությունն ու գանգրությունը խիստ անկարեւոր են։   

Այսպես ասենք՝ մեզ տարբեր առաջարկներ են անում, դրանցից մեկն անպարկեշտ առաջարկություն է, եւ մենք պետք է մերժենք։ Անպարկեշտը հետադիմությունն է, բռնապետությունը, խտրականությունը․․․ Միջնորդներից մեկը մեզ առաջարկում է հենց  խտրականություն, քանի որ մեզ հետ հենց այդպես է վերաբերվում՝ որպես կրտսեր գործընկերոջ, եւ առաջարկն էլ բխում է հենց այդ վերաբերմունքից։ Մենք դեմ ենք նրանց, ովքեր մեզ համարում են արդարադատություն, անվտանգություն սպառող՝ «հովանավորյալ» պետություն։ Մենք չպետք է նման միջնորդների հետ գործ բռնենք, այլ նրանց հետ, ովքեր մեզ համարում են գործընկեր։ Երկրի չափսը, բնակչության քանակը տվյալ դեպքում կարեւոր չէ։ Կարեւորը գործընկերությունն է՝ հավասարության դիրքերից։ Մենք այդպիսի բազում հնարավորություններ ունենք։ Մեր դիվանագիտության մեծագույն անելիքը ջանք ու հնարամտություն գործի դնելն է՝ հենց այդպիսի միջնորդությամբ խաղաղության պայմանագիր կնքելու համար։     

Հեղինե Մանուկյան

Տպել
3326 դիտում

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել