Արցախի կյանքի ճանապարհը պետք է բացվի՝ համաձայն Հաագայի միջազգային դատարանի որոշման. Երվանդ Թարվերդյան

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հաագայի միջազգային դատարանի որոշմանը, ըստ որի՝ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին բացել Լաչինի միջանքը: Այն ներկայացնում ենք՝ ստորև.

«Աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր միջազգային քաղաքական և դատական ատյաններն արդեն հասցեական կոչեր են հղել Բաքվին՝ բացելու Արցախի կյանքի ճանապարհը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից մինչև ԱՄՆ պետքարտուղար, Հաագայի միջազգային դատարանից մինչև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ բոլորն էլ մատնանշել են Ադրբեջանի թշնամական գործողությունն Արցախի հարյուր հազարավոր հայերի նկատմամբ և հորդորել ժամ առաջ բացել ճանապարհը։

Ի հեճուկս այդ կոչերի՝ Բաքուն շարունակում է փաստացի ցեղասպանական գործողությունն Արցախի հայության նկատմամբ։

Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում բանակցելու է Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների հետ, միգուցե անգամ հորդորելու է բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը։ ՌԴ-ն միգուցե դա փորձի որպես սեփական դաշնակցային պարտավորությունների կատարում մատուցել, բայց ինչ էլ լինի՝ մեզ համար կարևորն արդյունքն է։ Եվ եթե դրանից հետո էլ Ադրբեջանը չվերացնի Արցախի շրջափակումը, կնշանակի, որ որևէ միջազգային ուժ կամ գործոն նրա լկտիությունը սանձելու ի զորու չէ։

Ես և մեր քաղաքական թիմը բազմիցս դեմ ենք արտահայտվել ամեն գնով զիջումների գնալու պատրաստակամությանը։ Արցախը, արցախցիները, նրանց ինքնորոշման անբեկանելի իրավունքը, անվտանգության երաշխավորումը չեն կարող սակարկման կամ աճուրդի դրվել թշնամու նախապայմանները բավարարելու գնով։

Չեմ դադարի կրկնելուց՝ խաղաղության պայմանագիր չի կարող կնքվել առանց Արցախի հայկական կարգավիճակի մասին հատուկ հիշատակման և անվտանգության միջազգային երաշխիքների սահմանման։

Հայաստանյան իշխանությունը պետք է բավարար դիվանագիտական ճկունություն ցուցաբերի՝ Արցախի կյանքի ճանապարհը բացելու բացառապես խաղաղ եղանակով՝ առանց որևէ ներքին զիջման։

Իլհամ Ալիևը չի կարող և իրավունք չունի Արցախում կադրային, պետական հարցեր լուծելու կամ որոշելու, թե իր հետ ով պիտի բանակցի։ Հաագայի միջազգային դատարանի որոշումը նպատակային օգտագործելը կարող է դառնալ մեր հաղթաթուղթը Արցախն ապաշրջափակելու գործում»:

Տպել
867 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է