Որոնք են հիմնական գործոնները, որի արդյունքում ՀՀ-ում աննախադեպ տնտեսական աճ է գրանցվում. մանրամասնում է տնտեսագետը

8 տրլն 496 մլրդ դրամ․ Հայաստանի 2022 թվականի ՀՆԱ-ն է՝ ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, և սա այն պարագայում, երբ ՀՀ կենտրոնական բանկը և փորձագետները 2022-ի ՀՆԱ-ի դեպքում ավելի ցածր ցուցանիշ էին կանխատեսել: Նկատենք, որ, նախորդ տարվա արդյունքների համեմատ, մեր երկրում ՀՆԱ-ն աճել է 12,6 տոկոսով:

Ամենաբարձր աճը արձանագրել են ֆինանսական և ապահովագրական ոլորտները (46,9%), տեղեկատվությունն ու կապը (45,9%), ինչպես նաև՝ փոխադրումներն ու պահեստային տնտեսությունը (45,2%):

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս ցուցանիշներին՝ տնտեսագետ Արմեն Քթոյանն ասում է՝ 2022 թվականին տնտեսվարողների համար առավել հեշտ է եղել մուտքը դեպի այլ երկրների շուկա ու այնտեղից ֆինանսավորում ապահովելը. եթե չլիներ ռուս-ուկրաինական հակամարտությունը, այս աճը կլիներ ավելի դանդաղ:

Ըստ Քթոյանի, սակայն, մենք անորոշ միջավայրում ենք, որի պայմաններում կանխատեսումներ անելը բարդ է, և Կենտրոնական բանկը կանխատեսել էր այն գործիքների միջոոցով, որով սովորաբար կանխատեսումները կառուցվում են: Դրանում մշտապես կա պատահականության գործոն, որը չես կարող դիտարկել նախապես։ «Ուստի մեր այս երկնիշ տնտեսական աճը եղավ նշված գործոնների հետևանքով՝ շոկային, մեկանգամյա, անկանխատեսելի»,- նկատում է նա:

Տնտեսագետն ասում է՝ այս ցուցանիշը ՀՀ-ի համար կարող է համարվել ռեկորդային, եթե դիտարկենք այս տեսանկյունից․ «Ռեկորդային է, եթե համարում ենք, որ սա անսպասելի, տնտեսության ներկա հնարավորություններից անհրաժեշտաբար չբխող աճ է։ Պետք է հաշվի առնել նաև, թե որքանով է սա կայուն, ու դրա ազդեցությունը որքան կփոխանցվի հետագա ժամանակաշրջանի վրա»։

Միևնույն ժամանակ, այս աճի ցուցանիշն է՛լ ավելի բարելավելու համար ՀՀ տնտեսությունն ունի մեծ հեռանկար և շատ հնարավորություններ, կարծում է տնտեսագետը, սակայն այդ ներուժը երբեմն չի արտահայտվում այնպես, ինչպես պետք է՝ պայմանավորված մի շարք գործոններով։ Ըստ նրա՝ դրան խանգարում է, օրինակ, ճնապարհների, ենթակառուցվածքների փակ լինելը, որը դժվարացնում է տրանսպորտային ծախսերը, ապրանքները թանկանում են, արտահանման մասով զրկված ենք մրցակցությունից։

«Կան գործոններ, որոնք նպաստավոր ազդեցություն ունեն ՀՀ տնտեսության զարգացման վրա: Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր անձինք իրենց տնտեսությունը ՌԴ-ից տեղափոխել են ՀՀ։ Դա արտացոլվում է ՌԴ-ից Հայաստան փոխանցումների բազմապատիկ ավելացմամբ, ՀՀ-ում տնտեսության տարբեր ոլորտների, հատկապես ծառայություններում լրացուցիչ պահանջարկի դրսևորմամբ, նաև ՌԴ-ի տնտեսությունում շուկայական ազատ խորշերի առաջացմամբ, որը փորձում են լրացնել մեր ընկերությունները։ Այսինքն՝ կան բազմավեկտոր գործոններ, որը մեր տնտեսվարորղներին հնարավորություն է տալիս օգուտներ քաղել»,- ընդգծում է նա։

ՀՆԱ-ի աճ է արձանագրվել ՀՀ բոլոր ճյուղերում, բացի գյուղատնտեսությունից, հանքարդյունաբերությունից, ինչպես նաև առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտներից: Քթոյանի խոսքով՝ հայաստանյան գյուղատնտեսության ոլորտը բազում խնդիրներ ունի, որոնք արդեն խրոնիկ են դարձել։ Դա է պատճառը, որ այս ոլորտը չի կարողացել աճ գրանցել:

«Խնդիր է, օրինակ, գյուղատնտեսության փոքրությունը, տեխնիկական զինվածության անբավարար մակարդակը, շուկա դուրս գալու հարցերը, որոնք նման իրավիճակի են հանգեցնում։ Գյուղատնտեսությունում արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա։ Առկա խնդիրները ենթակա են լուծման: Մինչև դրանք չկարգավորեն՝ նպաստավորություն այս ոլորտում չի կարող առկա լինել»,- նկատում է զրուցակիցը:

Նշենք, որ, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, մինչև 2027 թվականը նախատեսված է Հայաստանի ՀՆԱ-ն հասցնել 26 միլիարդ դոլարի:

Տպել
3043 դիտում

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը