Մոսկովյան այցը՝ ճակատագրական. ինչու պաշտոնից ազատվեց Ռուբեն Վարդանյանը

Ռուբեն Վարդանյանի Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելու հարցը լայն քննարկումների առարկա է դարձել: Քաղաքագիտական շրջանակներում դրա պատճառների մասին տարբեր մեկնաբանություններ են հնչում: Հիմնականում ընդգծվում է այն, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունը գնաց այս քայլին՝ այսպես ասած՝ կատարելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը:

Հիշեցնենք, որ Ալիևը օրերս Մյունխենում պլանային քննարկման ժամանակ, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել էր՝ իրենք չեն պատրաստվում բանակցել այն մարդու հետ (նկատի ունի Ռուբեն Վարդանյանին), ում, Ալիևի խոսքով, Ռուսաստանից արտահանել են Ղարաբաղ՝ ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար։

«Միգուցե «արտահանվածը» ճիշտ բառը չէ։ Ես երևի կնախընտրեի «մաքսանենգ ճանապարհով» արտահայտությունը։ Որովհետև ոչ ոք չգիտի, թե նա ինչպես է հայտնվել Ղարաբաղում, ինչպես է փորձում ու հասնում Երևան, այնտեղից էլ՝ թռչում Մոսկվա, հետո՝ նորից Երևան և նորից Ղարաբաղ»,- մասնավորապես ասել էր Ադրբեջանի նախագահը:

Ինքը Արցախի նախագահը Վարդանյանի ազատում մեկնաբանել էր՝ ընդգծելով, որ այս որոշմանն է հանգել՝ ԼՂ դիմադրությունը չսպառելու համար:

«Գիտակցելով Արցախի ու մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը և Արցախը զարգացնելու և առաջիկա մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ լինելն ապահովելու փոխարեն մեր բոլորիս և պետության (առանց փակագծեր բացելու) բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատել պետական նախարարի պաշտոնից: Քանի որ գրեթե չորս ամիս առաջ ես ինքս եմ նշանակել պարոն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում, ապա պետք է ընդգծեմ, որ այն ժամանակվա և ներկա իրավիճակները մեծապես տարբերվում են և՛ արտաքին, և՛ ներքին առումներով»,- ասել էր Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին ԱՀ կառավարության վերջին նիստի ժամանակ հայտնել էր նաև Վարդանյանը:

Նկատենք, որ Վարդանյանի նշանակումից որոշ ժամանակ անց արդեն մամուլը սկսեց գրել Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի հարաբերություններում լարվածությունների մասին։ Իսկ որ Վարդանյանի նշանակումը ոչ միանշանակ էր ընդունվել Արցախի քաղաքական գործիչների շրջանում, հայտնի էր վաղուց: Անգամ բանը հասավ նրան, որ Արցախի որոշ նախկին պաշտոնյաներ շրջափակման պայմաններում սկսեցին բացահայտ քննադատել Վարդանյանի գործունեությունը՝ այդ մասին տարբեր գրառումներ անելով սոցիալական ցանցերում:

Մասնավորապես Արցախի առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը գրում էր, որ առանց հնարավոր ռիսկերն ու խնդիրները գնահատելու, առանց աշխարհաքաղաքական որևէ կենտրոնից աջակցության, հավանաբար որոշակի ուժերի սպասարկելու և հեռագնա այլ նպատակներով՝ Վարդանյանը տեղափոխվել է Արցախ ու կարգվել որպես «երկրորդ նախագահ»։

Հայրիյանը նաև նշել էր, թե Վարդանյանի պաշտոնավարման 3 ամսում ինչում էր համոզվել արցախցին, ըստ այդմ, ըստ նրա՝ ներկայանալով որպես ռուսական ծրագիր՝ Վարդանյանը Արցախի դեմ է տրամադրել մնացյալ աշխարհին: Մի քանի հրապարակային խոսքով նա քարուքանդ է արել Արցախի համեստ տնտեսությունը, պետական համակարգը, թուլացրել բոլորին գրեթե դիմադրողականության անկման աստիճանի, երկրի կրած վնասները միլիոնավոր դոլարների են հասնում: Առողջապահության նախկին նախարարի խոսքով՝ իրենք ունեն պետական պաշտոնյա, որը չպիտի գոնե խոսի, որպեսզի չունենան ավելի վատ վիճակ: Արցախի պաշտոնյան իր հրապարակային խոսքով օրակարգ է մտցրել Արցախը լքելու կամ Ադրբեջանի տիրապետության տակ ապրելու թեզեր և այլն: 

Իսկ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը, ըստ ամենայնի, միանալով իր նախկին գործընկեր, ԱՀ առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանի գրառումներին, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի քայլերի և գործունեության մասին՝ մեղադրելով վերջինիս պետական կառավարումը տապալելու և սեփական անձի գովաբանմամբ զբաղվելու համար:

Այս ամենին հաջորդեց այն, որ փետրվարին մամուլին տեղեկություններ հասան՝ Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանն իրարից անջատ մեկնել էին Մոսկվա, որպեսզի Մոսկվայում լուծում տային իրենց տարաձայնություններին ու Լեռնային Ղարաբաղում ներքաղաքական հարցերին։ 

Թեպետ նրանց ՌԴ մեկնելը պաշտոնապես չհայտարարվեց, և ինչ նպատակով կամ ինչի համար էին պաշտոնյաները գնացել Մոսկվա, սակայն արդյունքում Վարդանյանի Մոսկվա կատարած այցը եղավ նրա համար ճակատագրական։

Տպել
33788 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել