Ամփոփել են Արարատի և Սյունիքի մարզերի դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի գլխավորությամբ ամփոփել են Արարատի և Սյունիքի մարզերի դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները։

Այս մասին տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը։

Գևորգ Բաղդասարյանին են ներկայացվել մարզերում գրանցված հանցավորության վիճակը, հանցագործություններին նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները։

Արարատի մարզի դատախազ Ռաֆայել Մանուկյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականին մարզում գրանցվել է հանցագործության 2 հազար 167 դեպք (2021 թվականին՝ 1922 դեպք)։ Մարզում արձանագրվել է նաև սպանության երկու դեպք (2021 թվականին՝ յոթ դեպք)։ Մարզի դատախազի խոսքով՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են. 2022 թվականին արձանագրվել է 808 դեպք (2021 թվականին՝ 815 դեպք)։ Նվազել են ավազակության, գողության դեպքերը, սակայն 21 դեպքով աճել են բնակարանային գողությունները՝ կազմելով 76 դեպք (2021 թվականին արձանագրվել է 55 դեպք)։ Մարզում 2022 թվականին աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը՝ կազմելով 83 դեպք (2021 թվականին արձանագրվել է 77 դեպք):

Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանի տեղեկացմամբ 2022 թվականի ընթացքում Սյունիքի մարզում արձանագրվել է հանցագործությունների դեպքերի աճ՝ կազմելով 977 (2021 թվականին՝ 896 դեպք)։ 2022 թվականին 45 դեպքով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի քանակը՝ կազմելով 206 (2021 թվականին՝ 161), միջին ծանրության դեպքերի քանակը՝ կազմելով 299 (2021 թվականին՝ 213 դեպք)։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 323 դեպք է արձանագրվել (2021 թվականին՝ 317)։ Բնակարանային գողությունների դեպքերն աճել են, նվազել են խարդախության, ավազակության, կողոպուտի դեպքերը։

Մարզի դատախազ Մասիս Պողոսյանը նշել է, որ 2022 թվականին արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 24 դեպք, (2021 թվականին՝ 32 դեպք), այդ թվում՝ իրացման 10 դեպք։

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի գլխավորությամբ ամփոփվել են նաև Երևան քաղաքի Շենգավիթ ու Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների 2022 թվականի գործունեության արդյունքները։

Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանի խոսքով՝ 2022 թվականին արձանագրվել է հանցագործության 2 հազար 406 դեպք (2021 թվականին՝ 1942)։ Աճել են առանձնապես ծանր հանցագործությունները՝ կազմելով 86 դեպք (2021 թվականին՝ 35)։ Վարչական շրջանում արձանագրվել է ծանր հանցագործությունների 337 դեպք (2021 թվականին՝ 293), միջին ծանրության հանցագործությունների 555 դեպք (2021 թվականին՝ 438)։ Շենգավիթում նվազել են բնակարանային գողության դեպքերը։

Գևորգ Գևորգյանի տեղեկացմամբ` 2022 թվականին արձանագրվել է թմրամիջոոցների ապօրինի շրջանառության 106 դեպք (2021 թվականին՝ 77)։ Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում 2022 թվականի ընթացքում ուսումնասիրվել է առերևույթ կոռուպցիոն բնույքի հանցանքի մասին 11 հաղորդում. Իննով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնակատար Ժորա Թովմասյանի խոսքով՝ 2022 թվականին վարչական շրջանում հանցագործություններն աճել են՝ կազմելով 2 հազար 212 դեպք (2021 թվականին՝ 1507)։ 2022 թվականին արձանագրվել է ծանր հանցագործությունների դեպքերի աճ՝ կազմելով 245 (2021 թվականին՝ 203), առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 56 դեպքով՝ կազմելով 64 դեպք։ Ժորա Թովմասյանի տեղեկացմամբ՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները 2021 թվականի համեմատ աճել են 109-ով՝ կազմելով 274 դեպք։ 2022 թվականին արձանագրվել է նաև սեփականւթյան դեմ ուղղված հանցագործությունների աճ՝ կազմելով 972 դեպք (2021 թվականին՝ 912)։

Վարչական շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը ևս աճել են՝ կազմելով 90 դեպք (2021 թվականին՝ 46)։ Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով արձանագրվել է 5 դեպք (2021թվականին՝ 22):

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը մարզերի և վարչական շրջանների դատախազներին հանձնարարել է հետևողական լինել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նկատմամբ, հետևել նշանակված փորձաքննությունների կատարման ժամկետներին, ինչպես նաև ակտիվացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը:

Տպել
625 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը