Նախորդ տարի մարզում գերակշռել են գողության, անտառախախտման և երթևեկության խախտումների դեպքերը. Տավուշի ՔԿ վարչության պետ

2022 թվականի ընթացքում Տավուշի մարզային քննչական վարչությունում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 7 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 28 դեպքի փոխարեն: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթներից մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 51 միլիոն 063 հազար դրամ:

Այս և այլ հարցերի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արամ Հարությունյանի հետ։ 

- Պարոն Հարությունյան, Տավուշի մարզում հիմնականում ո՞ր տեսակի հանցագործություններն են գերակշռել 2022թ․, և ինչպե՞ս եք գնահատում դրանց բացահայտման ուղղությամբ Քննչական կոմիտեի գործողությունները:

- Ընդհանուր առմամբ 2022 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվել է 1561 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 888-ի փոխարեն: Փաստացի վարույթների թիվը աճել է 76%-ով: Աճ է արձանագրվել ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների մասով՝ շուրջ 78%-ով, 7 դեպքով ավելացել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, ինչը քիչ չէ, սակայն շուրջ 10.5%-ով նվազել են ծանր հանցագործությունները։

Հիշյալ դեպքերից հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների քանակն աճել է 2-ով: Մարզի կտրվածքով հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները 9%-ով, հասարակական անվտանգության, հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 4%-ով։ Մինչդեռ 18.4%-ով նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, 8%-ով՝ տնտեսական գործունեության դեմ, 34%-ով՝ պետական իշխանության, ծառայության, կառավարման կարգի դեմ ուղղվածները:

Առանձին հանցատեսակներով քանակական նվազումը մեծապես կախված է կանխարգելիչ և հակազդող միջոցառումներից, իսկ դրանց բացահայտումը՝ վարույթների շրջանակներում իրականացվող վարութային, ապացուցողական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունավետությունից: Նախորդ տարում շարունակել են գերակշռել գողության, մարզի առանձնահատկություններից ելնելով՝ անտառախախտման և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը։ Անհրաժեշտ է փաստել, որ բոլոր դեպքերով Տավուշի մարզային քննչական վարչությունն իրականացնում է պատշաճ քննություն: Քննչական մարմինն իր ողջ գործիքակազմով ապահովել է հանցագործությունների հնարավոր արագ բացահայտումը, համակողմանի և անաչառ քննությունը:

- Կխնդրենք թվերով փաստել:

- Մասնավորապես՝ 2022թ. ընթացքում Տավուշի մարզային քննչական վարչությունում և ենթակա բաժիններում գողության դեպքերի վերաբերյալ քննված վարույթներից 22-ը՝ 43 անձանց վերաբերյալ, անտառխախտման դեպքերի վերաբերյալ քննված վարույթներից 17-ը՝ 19 անձանց վերաբերյալ, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի վերաբերյալ քննված վարույթներից 4-ը՝ 4 անձանց վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Ուզում եմ նկատի ունենաք, որ հանցագործության դեպքերի, վարույթների աճը հանգեցնում է նաև քննիչների ծանրաբեռնվածության աննախադեպ մեծացման։ Սակայն հանցագործությունների լիարժեք և ամենակարևորը՝ օբյեկտիվ բացահայտման առումով չափազանց կարևոր է նաև քրեական վարույթներով քննության համակողմանիության և անաչառության մեծ հաշվով որակի ապահովումը, որի ուղղությամբ ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները:

Մեծ ուշադրություն է դարձվում նաև հանցագործությունները ծնող պատճառների վերացմանը: Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում պատկան մարմիններին հասցեագրվել է 5 միջնորդագիր, որոնք օրենքով սահմանված կարգով քննարկվել են՝ հետագայում թույլ տրված թերությունները ու հանցագործություն ծնող պատճառները վերացնելու նպատակով:

- Իսկ ո՞րն է եղել ամենաուշագրավ դեպքը կամ դեպքերը, որոնք տարածքային ստորաբաժանման ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել։ 

- Ամենաուշագրավ դեպքերից, որն այս պահին մտաբերում եմ, եղել է Իջևան համայնքի վարչական տարածքում առանձնակի դաժանությամբ կատարված Վազաշեն բնակավայրի բնակիչ Ս. Ղ.-ի սպանությունը: Հանցավորը սուր-կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ էր հասցրել տուժողի մարմնի կենսական նշանակություն ունեցող օրգանների ուղղությամբ, ապա՝ հրկիզել: Այդ վարույթով նախաքննությունը դեռևս շարունակվում է, և նպատակահարմար չէ այլ մանրամասներ բարձրաձայնել: Միայն կնշեմ, որ տվյալ քրեական վարույթով առկա է անձ, ում ներկայացվել է մեղադրանք, և նա գտնվում է կալանքի տակ:

- Ինչպիսի՞ն է իրավիճակը դեռահասների մասնակցությամբ կատարվող հանցագործությունների կտրվածքով։ Ի՞նչ գործոններ են նպաստում մարզում անչափահասների հանցավորությանը։

- Տավուշի մարզում անչափահասների ներգրավվածությունը հանցավորությանը, բարեբախտաբար, այդքան էլ մեծ չէ։ 2022թ.-ի ընթացքում անչափահասների մասնակցությամբ արձանագրվել է ընդամենը 7 դեպք, որոնք բոլորն էլ բացահայտվել են: Կարծում եմ՝ անկախ տարածքից՝ հանցավորությանն անչափահասների ներգրավվածությունը պայմանավորված է ինչպես անչափահասի ընտանիքում տիրող սոցիալական վիճակով, այնպես էլ անչափահասի խնամակալությունն ու հոգևոր զարգացումը ստանձնած անձանց անպատասխանատու և/կամ անտարբեր վերաբերմունքով:

- Մասամբ, իհարկե, անդրադարձաք այս հարցին, այդուհանդերձ, 2022 թվականին Տավուշի մարզային քննչական վարչության և տարածքային բաժինները քանի՞ քրեական վարույթի նախաքննություն են ավարտել, և քանի՞սն են մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան՝ համեմատած նախորդ տարվա հետ։ Առավելապես ի՞նչ բնույթի գործեր են ավարտվել։

- 2022 թվականին Տավուշի մարզային քննչական վարչության և տարածքային բաժինները ավարտել են 703 քրեական վարույթ, որից 169-ը՝ 203 անձանց վերաբերյալ, ուղարկվել է դատարան, իսկ 534-ը՝ կարճվել, որից ավելի քան 100-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով։ Մինչդեռ 2021թ. ավարտվել է 436 քրեական վարույթ, որից 212-ը՝ 253 անձանց վերաբերյալ, ուղարկվել է դատարան, իսկ 224-ը՝ կարճվել: Ստացվում է, որ 2022 թվականին ավելի քան 60%-ով ավելացել է ավարտված քրեական վարույթների քանակը, կրկնակի՝ կարճված վարույթների թիվը։ Դատարան ուղարկված վարույթները 43-ով նվազել են, ինչը պայմանավորված է եղել 2022թ. ընթացքում ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերն ուժի մեջ մտնելով և դրանով պայմանավորված՝ որոշ ընթացակարգային գործոններով։

Ինչպես ընդհանուր դեպքերով, այնպես էլ նախաքննությունն ավարտված քրեական վարույթների մեջ գերակշռում են, ինչպես նշեցի, գողության, անտառախախտումների և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու վերաբերյալ վարույթները:

- Նշեցիք անցած տարվա կեսին քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելու հանգամանքը։ Վարչության և քննիչների գործունեության և ծանրաբեռնվածության վրա ինչպե՞ս է այն ազդել։

- ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելու հանգամանքը մեծապես ազդել է Տավուշի մարզային քննչական վարչության և ենթակա բաժինների քննիչների ծանրաբեռնվածության վրա: Մինչև ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելը քննիչներն արդեն իսկ աշխատել են ծանրաբեռնված գրաֆիկով, իսկ նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո կրկնապատկվել, անգամ եռապատկվել է քննիչների ծանրաբեռնվածությունը։ Խնդիրն այն է, որ հիմա հետաքննության ինստիտուտը վերացել է, և այդ գործառույթը քննիչներն են իրականացնում։ Բացի այդ, օրենսդրության պահանջով վերսկսվում են նախկինում կասեցված վարույթները, որպեսզի համապատասխան գործողություններից հետո դրանցով վերջնական դատավարական որոշումներ կայացվեն։ Ինչպես գիտեք, նաև քրեական հետապնդման համար կոնկրետ ժամկետներ են սահմանվում։ Այս ամենն ստիպում է քննիչներին բազմապատկել ջանքերը։

Այդուհանդերձ, ծանրաբեռնվածությունը վերահսկելի է, ամեն ինչ անում ենք, որ այն չխոչընդոտի համակողմանի և անաչառ նախաքննություն կատարելուն։ Ավելին՝ քննիչը, որպես բազմաֆունկցիոնալ գործիքակազմով օժտված պաշտոնատար անձ, գիտակցում է ամենօրյա փոփոխվող մարտահրավերները և է՛լ ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենում իր հայրենանվեր ծառայությանը:

- Վերադառնանք կրկին անտառային ֆոնդին։ Ինչպե՞ս եք գնահատում ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարը, ինչպիսի՞ն է դինամիկան այս հանցատեսակի առումով նախորդ տարվա համեմատությամբ, նաև պատճառված վնասների և դրանց վերականգնման առումով։ Ի՞նչ է արվել վերջին շրջանում ծառերի ապօրինի հատված լինելու հանգամանքի հիմնավորվածությունն ապահովելու ուղղությամբ։

- Իսկապես անտառների պաշտպանությունը մարզում առաջնային խնդիր է: 2022թ. ընթացքում Տավուշի մարզում արձանագրվել է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման, կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելու 174 դեպք: Ի դեպ, 2021թ. համեմատությամբ նման դեպքերը գրեթե մնացել են նույնը /2021թ.՝ 173 դեպք/: Նշված տվյալը, բնականաբար, գոհացուցիչ չէ և առնվազն վկայում է այդ երևույթի շարունակական առկայության մասին։ Սակայն մարզում բոլոր իրավապահ մարմինների փոխհամաձայնեցված ձևով անտառախախտման նույնիսկ ամենաչնչին հատկանիշների հայտնաբերման դեպքում հետևում է անհապաղ իրավական արձագանք, որի արդյունքում նախաձեռնվում են քրեական վարույթներ և համակողմանի քննությամբ ստուգվում դեպքի բոլոր հանգամանքները, որից հետո միայն հնարավոր է դառնում վերջնական իրական գնահատական տալ տվյալ արարքին:

Հիմնավորված անտառախախտումների քանակը որոշակիորեն նվազել է։ Դա մի կողմից պայմանավորված է քրեական վարույթների արդյունավետությամբ և բոլոր դեպքերում անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածությունը քննության առարկա դարձնելու հետևողականությամբ, մյուս կողմից ոստիկանության կանխարգելիչ աշխատանքներով, անտառատեղամասերի մուտք ու ելքի ճանապարհահատվածներում, մայրուղիներում իրականացվող ուժեղացված հսկողությամբ: 

Պետք է նշեմ, որ քննչական մարմինը դեպքին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով պարբերաբար նաև միջնորդագրեր է ներկայացնում անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց, ինչպես նաև կիրառվում են քրեաիրավական այլ հարկադրանքի միջոցներ, օրինակ՝ որպես խափանման միջոց 1 դեպքով կասեցվել է պաշտոնատար անձի՝ «Դիլիջան ազգային պարկի» տնօրենի պաշտոնակատարի պաշտոնավարումը: 

2022 թվականին Տավուշի մարզային քննչական վարչությունների քննիչների վարույթներում քննված և ավարտված քրեական վարույթներով ապօրինի անտառահատումներով պետությանը պատճառված վնասը կազմել է 465 միլիոն 378 հազար 730 ՀՀ դրամ: Մինչդատական վարույթում վերականգնվել է 8 միլիոն 338 հազար 133 ՀՀ դրամը, իսկ մնացած մասով (մասնավորապես՝ բացահայտված դեպքերով) հնարավորության դեպքում արգելանքներ են կիրառվել մեղադրյալներին պատկանող գույքերի վրա:

- Թե՛ դեպքերի թվով և թե՛ բացահայտման ցածր ցուցանիշներով հանրապետությունում մշտապես խնդրահարույց է մնում բնակարանային գողությունների խնդիրը։ Ինչպիսի՞ն է եղել անցած տարին այս տեսանկյունից։ Ի՞նչ է արվում այս հանցատեսակի նախաքննության որակի բարելավման առումով այդ պատճառները չեզոքացնելու համար։

- Մարզում, ի տարբերություն 2021թ.-ի, 2022թ.-ին ունեցել ենք դրական շարժ։ Մասնավորապես՝ 2022թ.-ի ընթացքում գրանցվել է բնակարանային գողության 25 դեպք, որից 18-ը կամ 72%-ը բացահայտվել է։ Իսկ, օրինակ, 2021թ.-ին գրանցված 18 դեպքից բացահայտվել է միայն 8-ը կամ 44.4%-ը: Այսինքն՝ շուրջ 30%-ով աճել է բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը: Նշված վիճակագրական տվյալը խոսում է քննչական մարմնի և մյուս իրավապահ կառույցների արդյունավետ և փոխհամաձայնեցված աշխատանքի մասին, քանի որ միասնական ջանքերի և աշխատանքի շնորհիվ միայն կարելի է հասնել ցանկալի արդյունքի: Թեև այս ցուցանիշը խոսում է դրական միտումների մասին, բայց մեզ չի բավարարում։ Մեր առջև ավելի հավակնոտ նպատակներ ենք դնում ինչպես հանցագործությունների բացահայտման, այնպես էլ առաջին հերթին դրանց կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

- Կոռուպցիոն հանցագործությունների մի մասով նախաքննության իրականացումը շարունակում է մնալ Քննչական կոմիտեի պարտականությունների շրջանակում։ Ի՞նչ բնույթի կոռուպցիոն հանցագործություններ են քննել և բացահայտել վարչության քննիչները, որքա՞ն է կազմել բացահայտված՝ պետությանը և համայնքներին պատճառված վնասը։

- 2022 թվականի ընթացքում Տավուշի մարզային քննչական վարչությունում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 7 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 28 դեպքի փոխարեն: Այսինքն՝ արձանագրվել է նվազում 21 դեպքով կամ 25 տոկոսով: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նվազման պատճառներից է այդ երևույթի դեմ անզիջում պայքարը, արդեն իսկ քննված քրեական գործերով արձանագրված խնդիրների մասին բարձրաձայնումը համապատասխան միջնորդագրերի տեսքով, որոնք քննիչները ներկայացում են պատկան մարմիններին:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման հիմնախնդիրներից է դրանց մեծ մասի նախկին տարիներին կատարված լինելու հանգամանքը, այդ գործերի բարդ և ծավալուն լինելը: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթներից մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 51 միլիոն 063 հազար ՀՀ դրամ, որը դեռևս չի վերականգնվել, սակայն կալանքներ են դրվել մեղադրյալներին պատկանող գույքերի վրա:

- Ինչպիսի՞ն է մարզի քննչական մարմնի հետ ազգաբնակչության հաղորդակցությունը՝ Ձեր գնահատմամբ: Արդյոք քայլեր ձեռնարկո՞ւմ եք քննչականի նկատմամբ հանրային վստահությունն ավելի բարձրացնելու ուղղությամբ:

- Մարզային վարչության հիմնական առաջնայնություններից է քաղաքացիների և քննչական մարմնի միջև հաղորդակցության մակարդակի բարձրացումը: Քննչական բաժիններում ստացվող քաղաքացիների դիմումների, ինչպես նաև բաժնի պետերի մոտ ընդունելությունների քանակն ավելանում է, ինչը նաև վստահության բարձրացման ցուցիչ է։ Պետք է գոհունակությամբ նշեմ, որ դրական դինամիկային նաև մասամբ նպաստում է քննչական մարմնի ղեկավար ներկայացուցիչների՝ ավելի նախաձեռնողական լինելը: Այս միտումները պետք է զարգացնենք՝ ամրապնդելու համար քննչական մարմնի նկատմամբ մարզի հանրության վստահությունը:

Տպել
815 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին