«Եվրանեսթ»-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին և լուծել ԼՂ-ում մարդասիրական չկարգավորված հարցերը. Եղոյան

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղին և հայ ռազմագերիներին վերաբերող բանաձև է ընդունվել։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ 

Բանաձևով կոչ է արվում ամբողջապես և հրատապ լուծել մարդասիրական այնպիսի չկարգավորված հարցերը, ինչպիսիք են բոլոր պահվող հայ անձանց ազատ արձակումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց և բռնի անհետացումների զոհերի ճակատագրի պարզաբանումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրագործումը՝ միտված տարածաշրջանում մշակութային ժառանգությունը պահպանելուն:

«Հարգելի գործընկերներ, վախենամ, որ ևս մեկ անգամ պետք է անհանգստացնեմ ձեզ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին խոսակցությունով ու հիմա բացատրեմ, թե ինչու: Ձեզնից շատերը բողոքում են, որ ամեն անգամ գալիս և տեսնում են հայերի և ադրբեջանցիների վեճը։ Մեր ընկեր Ռասան ասում է՝ «Ե՞րբ կգա այն օրը, երբ այս ամենը կավարտվի»: Ես կարող եմ պատասխանել, թե երբ կգա այդ օրը. երբ այս վիճաբանության պատճառ դարձած հարցերը կա՛մ լուծվեն, կա՛մ հասցեագրվեն:

Բերեմ օրինակ. հենց հիմա՝ այս օրերին, 33 հաստատված հայ ռազմագերի (կամ ոմանք կարող են ասել կալանավորներ կամ պատանդներ), 33 ՀՀ քաղաքացի կալանավորված են Բաքվում, և սա հստակ սահմանված է Եվրախորհրդարանի բանաձևերում: Որպեսզի հասնենք այն օրվան, երբ մենք կնստենք մեկ սեղանի շուրջ և կքննարկենք մեր հարաբերությունների կարգավորումը, առաջարկում եմ ձեզ՝ Եվրախորհրդարանի անդամներին, ընդմիջման ժամանակ մոտենալ այստեղ գտնվող ադրբեջանցի գործընկերներին և հարցնել՝ «հարգելի գործընկերներ ինչու՞ չեք վերադարձնում 33 հայ ռազմագերիներին». խնդրում եմ լսեք նրանց պատասխանը: Ավելին՝ այն բանաձևից, որը մենք վաղը ընդունելու ենք, նրանք ջնջել են այն տողը, որով խորհրդարանական վեհաժողովը նրանց կոչ է անելու վերադարձնել հայ ռազմագերիներին կամ կալանավորներին: Կրկին հարցրեք վաղվա մեր քվեարկության վերաբերյալ, թե արդյոք սա այդքան մեծ խնդիր է այն մարդկանց համար, որոնք ամբողջ օրը խոսում են խաղաղության մասին։

Նրանք խոսում են խաղաղության մասին, իսկ ես ձեզ՝ հարգելի Եվրախորհրդարան, պետք է տամ տեղեկատվություն. դուք տեղյա՞կ եք, որ հարցերից մեկը, որի շուրջ մենք չենք կարողանում համաձայնության գալ, խաղաղության միջազգային երաշխավորի մեխանիզմի ինստիտուտն է: Ադրբեջանը դեմ է նման մեխանիզմ սահմանելու մեր առաջարկին. դա կարող է լինել ցանկացած մեխանիզմ, բայց մենք առաջարկում ենք, որ լինի՛ այդ մեխանիզմը: Որպես այդպիսին՝ միջազգային երաշխավոր հասկացությանն Ադրբեջանն ընդհանրապես դեմ է, նրանք չեն ցանկանում որևէ միջազգային մեխանիզմ, որը կվերահսկի համաձայնագրի իրականացումը: Նրանք ուզում են բոլորիդ հեռու պահել մեր հարաբերություններից: Նրանք ուզում են՝ դուք մեզ թողնեք միայնակ, որ հաշվեհարդար տեսնեն մեզ հետ, սա է իրենց ուզածը: Մի՛ շփոթվեք իրենց գեղեցիկ խոսքերից: Համեմատենք այն իրավիճակի հետ, երբ մենք խոսեցինք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին, ինչո՞ւ մենք ձեզ խնդրեցինք իրականացնել այդ առաքելությունը, որովհետև մենք ունեինք դրա կարիքը: Ինչո՞ւ է Ադրբեջանը դեմ, որովհետև դա իրենց պետք չէ, պարզ է, չէ՞:

Եվս մեկ անգամ, խնդրում եմ ձեզ, ընդմիջման ժամանակ մոտեցեք ձեր ադրբեջանցի գործընկերներին և հարցրեք, թե ինչու են նրանք դեմ ԵՄ 100 քաղաքացիական դիտորդներին Հայաստանի սահմանին, եթե նրանք չեն պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա, ինչո՞ւ պետք է դեմ լինեն այդ առաքելությանը:

Վերջապես, նրանք խոսում են Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների մասին և ասում են, որ հայերը կօգտվեն նույն իրավունքներից և արտոնություններից, որոնցից օգտվում են Ադրբեջանի քաղաքացիները: Ներեցեք ինձ, իսկ ի՞նչ իրավունքներ և արտոնություններ ունեն Ադրբեջանի քաղաքացիները. խոսքի ազատությա՞ն իրավունք, նախագահ ընտրելո՞ւ իրավունք, հավաքների՞ իրավունք: Նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիներն են զրկված այդ իրավունքներից, ինչպե՞ս կարող է Ադրբեջանը երաշխավորել դա այլազգիների համար:

Հարգելի գործընկերներ, ես ձեզ հորդորում եմ լուծել կոնֆլիկտներ առաջացնող հարցերը և ոչ թե պարզապես ասել՝ ցանկանում եմ, երազում եմ, որ մի օր սա կավարտվի: Կոնֆլիկտները կավարտվեն խնդիրները լուծելու, այլ ոչ թե դրանց վրա աչք փակելու պարագայում»,- գրել է պատգամավորը:

Տպել
616 դիտում

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ