Իրանի հետ հարաբերությունները խորացնելու ևս մեկ միջոց. ԵՊՀ-ն առաջարկում է պարսից լեզվի ուսուցման 16-շաբաթյա ծրագիր

Երևանի պետական համալսարանում կրթության զարգացման ծրագրերն ու հնարավորությունները մեծ թափ են առնում։ Մայր բուհը կազմակերպում է նաև միջազգային կրթական ծրագրեր, որոնց մասնակցում են թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից սովորել ցանկացող երիտասարդներ։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս, Արևելագիտության ֆակուլտետի PR պատասխանատու, պ.գ.թ. Լիանա Պետրոսյանի խոսքով՝ Երևանի պետական համալսարանը ուսանողներին նաև պարսից լեզուն ուսուցանելու հնարավորություն է տալիս ոլորտի կայացած ֆակուլտետներից մեկում՝ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում:

Նրա խոսքով՝ պարսից լեզվի ուսուցման դասընթացը նախատեսված է աշխարհի տարբեր գիտակրթական կենտրոններում սովորող, հատկապես իրանագիտության, պարսկերենի կամ մերձավորարևելյան ուսումնասիրություններով զբաղվող կրթական ծրագրերի ուսանողների համար, որոնք պետք է արտերկրում պարսկերենի ուսուցման մեկամյա կուրս անցնեն:

«Հարևանությունը Իրանի հետ և երկու երկրների միջև առկա պատմական հսկայական կապերն ու մշակութային նմանությունները պարսից լեզուն սովորելու և իրանագիտական ուսումնասիրությունների մեջ խորամուխ լինելու համար պարարտ հող են: Իրանական սփյուռքի և երկլեզու պարսկահայ համայնքի առկայությունը նույնպես ավելացնում է Հայաստանում ուսումնառելու առավելությունները: ԵՊՀ-ում պարսկերենի դասընթացները վարում են ոլորտի լավագույն դասախոսները: Իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը բարձրագույն կրթության ոլորտում աշխատելու մեծ փորձ ունի։ Իրանական լեզուների իմացությունը ոչ միայն պարսկերենով է սահմանափակվում, այլ նաև իրանական այլ լեզուներով (փաշթու, թալիշերեն, թաթերեն, ադրբեջաներեն, քրդերեն և այլն)։ Մեր դասախոսներից է նաև բ․գ․թ Նունիկ Դարբինյանը, որը խորը և համմակողմանի գիտելիքներ ունի Իրանի հետ կապված»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է նա:

Ըստ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոսի՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնն առաջարկում է պարսից լեզվի 16-շաբաթյա ծրագիր: Ծրագիրն ընդգրկում է իրանական մշակույթի, քաղաքականության և տնտեսական թեմաների լայն շրջանակ, որոնք բոլորն էլ քննարկում և դասավանդում են Իրանագիտության ամբիոնի դասախոսները:

Զրուցակցի խոսքով՝ դասընթացի առաջին խումբը ձևավորվել է 2022 թվականի սեպտեմբերին, մյուսը խումբը կլինի այս տարվա ուսումնական շրջանի սկզբում։ Պետրոսյանը նկատում է՝ Պարսից լեզվի դասընթացներից բացի՝ ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու հայոց լեզվի դասընթացներին և զբաղվելու ակադեմիական գործունեությամբ: Նրանք նաև հնարավորություն են ստանում դիտելու իրանական ներկայացումներ և ֆիլմեր, որոնք սովորաբար տեղի են ունենում թատերական և կինոփառատոների ժամանակ։ 

«Մասնավորապես, 2022թ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը կազմակերպել էր դասընթաց, որի շրջանակում Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների չորս ուսանող մեկ կիսամյակում ամրապնդեց իրանագիտության ոլորտի և պարսկերենի իր գիտելիքը: Ըստ էության՝ եվրոպական բուհերում սովորող ուսանողները հնարավորություն են ունենում մասնակցելու կրթական կառույցների միջև համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերին, որոնք հաղթելու դեպքում ստանում են կրթաթոշակ: Համագործակցային այս ծրագրի շրջանակում տրված կրթաթոշակը հնարավորություն է տալիս ընտրել համալսարան, որտեղ ուսանողները կմասնակցեն որևէ դասընթացի»,- նշում է նա։ 

Մայր բուհի դասախոսի խոսքով՝ Երևանի պետական համալսարանն իր նախաձեռնողականության և միջազգային ամուր կապերի շնորհիվ ստացել է հնարավորություն լինելու այն բուհերից մեկը, որտեղ ուսանողները կարող են դիմել և շարունակել ուսումնառությունը։ 

2022-2023թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում կրթություն է ստացել Էդինբուրգի համալսարանից մեկ, Քեմբրիջի համալսարանից՝ երեք ուսանող: Արևելագիտության ֆակուլտետի PR պատասխանատուն նշում է՝ այդ ուսանողների համար առանձին մշակված ծրագրի շրջանակում դասավանդումը կազմակերպվել է անգլերենով, դասերի մի մասը՝ պարսկերենով: Բացի պարտադիր առարկաներից, ուսանողների համար նախատեսված է եղել նաև հայոց լեզվի դասընթաց, ինչպես նաև իրանագիտությանն առնչվող առանձին դասախոսություններ:

«Այս համագործակցությունը կարևոր է թե՛ գիտական-ակադեմիական, թե՛ միջհամալսարանական փոխգործակցությունը զարգացնելու տեսանկյունից: Այն ԵՊՀ-ի բարձր վարկանիշի, որակյալ կրթության, հմուտ դասախոսների և գիտնականների, միջազգային ամուր կապերի առկայության ցուցիչ է: Այսօրինակ փոխգործակցություններն ընդգծում են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի կրթական որակն ու ճանաչումը, ինչի շնորհիվ եվրոպական նշանավոր համալսարանների ուսանողները նախընտրել են ուսումնառությունը շարունակել այստեղ»,- ընդգծում է զրուցակիցը։ 

Ըստ Պետրոսյանի՝ երկկողմ համագործակցությունը կարող է հիմք դառնալ հետագայում ծրագրի շարունակականության և եվրոպական այլ պետություններից ուսանողների ներգրավման շրջանակն ընդլայնելու համար: Արդեն իսկ սկսվել են բանակցություններն Էդինբուրգի համալսարանի հետ, որը ԵՊՀ գործընկերներից է և կատարում է ԵՊՀ կրթական ծրագրերին մասնակցել ցանկացող ուսանողների ցուցակագրում, ապա կազմակերպում նրանց՝ ԵՊՀ-ում ուսումնառության գործընթացը:

«Այսօրինակ ծրագրերը նախատեսված են այն ուսանողների համար, որոնք ցանկություն ունեն կատարելագործել իրենց լեզվական և երկրագիտական գիտելիքները: Նախատեսվում է հաջորդ տարի ծրագրում ներառել նաև Օքսֆորդի համալսարանի ուսանողներին»,- մանրամասնում է նա:

Տպել
2747 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը