Հայ ժամանակակից գրականությունն անտեսված է, դպրոցները չեն ծանոթացնում, 200 օրինակ գիրքը վաճառվում է 2 տարում. գրականագետ

2008 թվականից՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 19-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում նշվող Գրքի տոնը, գրականագետ Հասմիկ Հակոբյանի գնահատմամբ, հասարակության շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Ըստ նրա՝ հատկապես այս տարի գրական շուկան անսովոր աշխուժության մեջ էր. ընթերցասերների մեծ հոսք է եղել Երևանի տարբեր գրախանութներ։ 

Երեկ էլ մայրաքաղաքը լցված էր գրքերով և ընթերցասերներով, կազմակերպվել էին գրքային տարբեր միջոցառումներ, ստեղծագործական ոլորտի հետ կապված քննարկումներ։ 

«Այս տոնը մտել է մարդկանց սրտերի մեջ, դպրոցներ, մայրաքաղաքից հասել է մարզեր, փոքր շրջանակից դուրս է եկել և ավելի լայն շրջանակներ ընդգրկել։ Առհասարակ, Ամանորից այս կողմ ակտիվություն կա գրական շուկայում. գրքի տոնին մենք սիրում ենք գնել կամ նվիրել գիրք, հավանաբար՝ նաև ընթերցել։ Լավ մտահղացում էր քաղաքի կենտրոնում միջոցառում կազմակերպելը, հնարավորություն տալը, որ մարդիկ զեղչով գնեն գրքեր։ Հատկապես հրատարակիչների համար սա լավ հնարավորություն է, որպեսզի ընթերցասերներին ծանոթացնեն իրենց գրքերին, որոնք հաճախ մի որևէ անկյունում անտեսված դրված են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։ 

Գրականագետի վստահեցմամբ՝ մարդիկ երեկ լիարժեք զգում էին գրքային միջավայրը։ Գրախանութներում հիմնական անցուդարձը 20-30 տարեկան ընթերցասերներն են ապահովել, ինչպես նաև՝ 35-ից մինչև 50-60 տարեկան մարդիկ:

Հակոբյանի կարծիքով՝ հայ հասարակության միջին տարիքի անձինք հիմնականում առօրյա հոգսերով են տարված, այդ պատճառով այդ խմբի մարդկանց դժվար է գտնել գրքային միջավայրում․ «Երիտասարդներն ավելի շատ են հետաքրքրված ընթերցասիրությամբ։ Գուցե մեր գրադարաններում ընթերցողների մեջ ավելի տարիքով ընթերցասերներ լինեն, բայց գնողների մեջ գերակշռում են երիտասարդները։ Բայց ցավով պետք է նշեմ, որ հայ ժամանակակից գրականությունը անտեսվում է, պետք է մարդկանց համոզել, որ գնեն ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները, հետաքրքիր վեպերը, ոչ թե միայն արտասահմանյան»,- ափսոսանք է հայտնում գրականագետը։ 

Ըստ Հասմիկ Հակոբյանի՝ գրքասերները բաժանվում են երեք մեծ խմբի՝ դետեկտիվ և արկածային գրականության, լուրջ գրականության և մոտիվացիոն ժանրերի սիրահարներ։ 

«Մի խումբ կա, որ մոտիվացիոն գրականություն է նախընտրում, որը, իմ կարծիքով, անհեթեթ բան է, դրամա ժանր են նախընտրում, հոգեբանական ուղղվածության գրականություն են սիրում։ Երեկ հաճախ հարցնում էին արկածային գրականության գրքերի մասին, դա էին ցանկանում գնել։ Մեր գրականությունում այդ ժանրի գրքերի բացակայությունը կա, քանի որ եղած գրքերը պարզապես օտարերկրյա գրողների ստեղծագործությունների հայերեն թարգմանություններն են։ Մեր գրողներն իրենց ևս պետք է փորձեն այդ ժանրում։ Հայ գրականությունն այստեղ նույնպես մոռացված է․ 200 օրինակով տպագրված գիրքը վաճառվում է 2 տարում, դա դեռ լավագույն վաճառքն է։ Ամեն տարի մեր գրքերը վաճառվում են 1-2 օրինակ, ամեն հեղինակից 20 գիրք է միջինում վաճառվում։ Պատկերը հայ ժամանակակից գրականության առումով մտահոգիչ է»,- ընդգծում է նա:

Այս համատեքստում, զրուցակցի դիտարկմամբ, պետք է մանկուց սովորեցնել երեխաներին, որ գոյություն ունի հայ ժամանակակից գրականություն։ Ըստ նրա՝ հիմքը պետք է դպրոցից դրվի և շարունակվի մինչև համալսարան։ Հակոբյանը նաև նկատում է՝ հայ ժամանակակից գրողների մասին շատ հաճախ մարդիկ տեղեկանում են միմյանց հետ զրուցելիս կամ որևէ սոցհարթակի միջոցով, ինչը, սակայն, պետք է արվի դպրոցում։ Դպրոցը, ըստ նրա, որևէ ժամանակակից գրողի անուն չի սովորեցնում երեխաներին:

Զրուցակցի խոսքով՝ կան գրքեր, որոնց վաճառքն ու դրանց հանդեպ հետաքրքրվածությունը ապահովվում է սոցցանցերում գովազդի շնորհիվ։ Նա մի դեպք է հիշում, երբ հայ գրողի գիրքը, հայտնվելով «Ինստագրամ» սոցիալական հարթակում, մինչև այժմ վաճառքի մեջ է:

«Մեր հայ գրողներից Ռուզան Ազիզյանի «Չսիրելուց երկու օր անց» գիրքն էր հայտնվել ինչ-որ տեսանյութում, և դա այդ օրվանից մշտապես վաճառվում է, շատ պահանջարկ ունի գրախանութներում։ Այսինքն՝ կարող ենք փաստել, որ երիտասարդները շատ հաճախ նորաձևություններին հետևելով են գիրք ընտրում, ինչպես նաև սեփական նախասիրություններից ելնելով։ Երեկ, օրինակ, ցանկերով էին գալիս, որին օգնում է ամեն տարի կազմակերպվող ֆլեշմոբը. սոցհարթակներում ներկայացնում ենք վերջին շրջանում կարդացած մեր գրքերը Գրքի տոնի օրը»։ 

Գրականագետի տեղեկացմամբ՝ այս տարի այդ ցանկը հետևյալ տեսքն ուներ․ 

1. Ամոս Օզ - «Հուդա»

2. Օլգա Տոկարչուկ - «Հնադարը և այլ ժամանակներ»

3. Խալեյդ Հոսեյնի - «Հազար չքնաղ արևներ»

4. Հարուկի Մուրակամի - «Նորվեգական անտառ»

5. Նիկոս Կազանձակիս - «Վերջին փորձությունը»

6. Աննա Դավթյան - «Խաննա»

7. Կադուզո Իշիգուրո - «Օրվա մնացորդը»

8. Հովիկ Աֆյան - «Կարմիրը»

9. Եղիշե Չարենց - «Երկիր Նաիրի»

10. Ուիլյամ Սարոյան - «Ռոք Վագրամ»

11. Ալենսադրո Բարիկո - «Մետաքս»

Տպել
3451 դիտում

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան