Կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի միջոցառումների պլանը քննարկվել է նախարարին կից հասարակական խորհրդի նիստում

«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքի հերթական հանդիպումն անցկացվել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամների հետ:

Ողջունելով ներկաներին՝ խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախագծի շուրջ հանրային քննարկումների անցկացումը: «Գործողությունների ծրագիրն այն հիմնական ճանապարհն է, որը ցույց է տալիս, թե ռազմավարությունում սահմանված թիրախները որքանով կարող են դառնալ փաստացի իրողություն: Նախագծի շուրջ աշխատանքներն իրականացվել են տևական ժամանակ. այն անցել է նաև ֆինանսական գնահատական, որպեսզի ունենանք հստակ պատկեր՝ ինչ ծավալի ռեսուրսների մասին է խոսքը, և ինչ ակնկալիքներ ունենք առաջիկա տարիների համար: Գործողությունների ծրագիրը նաև համապարփակ քարտեզ է, որը ցույց է տալիս, թե ինչ ծրագրերի շուրջ կարելի է ակտիվ համագործակցել պետական տարբեր գերատեսչությունների, զարգացման գործընկերների և հասարակական սեկտորի հետ, քանի որ որևէ առանձին կառույց այն չի կարող միայնակ իրագործել»,- նշել է նախարարը՝ կարևորելով հասարակական խորհրդի անդամների դիտարկումները և առաջարկները՝ փաստաթուղթն էլ ավելի բարելավելու նպատակով:

Գործողություններ ծրագրի վերջնական նպատակը և ռազմավարական հիմնական ուղղությունները ներկայացրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ ծրագիրն ամբողջովին ներդաշնակ է կրթության ոլորտի միջազգային միտումներին. «Ծրագրի համար հիմք են ծառայել ոչ միայն ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը, այլև միջազգային տարբեր մասնագիտացված կառույցների երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթերը: Ցանկանում եմ առանձնացնել կրթության փոխակերպման գործընթացը, որի առաջամարտիկներից է մեր երկիրը: Հայաստանը նախորդ տարի ստանձնել է պարտավորություն՝ մինչև 2030 թվականը էականորեն ավելացնել կրթության ոլորտի ֆինանսավորումը, ապահովել հասանելի, ներառական կրթություն և այլ կարևոր սկզբունքներ, որոնք ամբողջովին արտացոլված են ռազմավարությունում»:

Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ծրագրի վերջնական նպատակը, այն է՝ ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորում: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ծրագրի ռազմավարական ուղղություններին՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում, կրթության արդյունավետության բարձրացում, կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում ու արտահանում: Որպես ծրագրի առանձնահատկություններ՝ Արթուր Մարտիրոսյանը մատնանշել է հստակ արդյունքային շրջանակը, գործուն մեխանիզմներ՝ առաջընթացի միջանկյալ և վերջնական արդյունքները գնահատելու և վերահսկելու համար, միջոցառումների ֆինանսական գնահատական անկախ փորձագետների կողմից, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցում: Փոխնախարարը տեղեկացրել է, որ 2026 թվականի համար նախանշվել են միջանկյալ արդյունքներ, որի գնահատման հիման վրա արդեն առավել մանրամասն կլինի մինչև 2030 թվականի ծրագիրը:

Հանրակրթության և նախնական ու միջին մասնագիտական կրթության ուղղություններով նախատեսվող գործողությունների ծրագիրը ներկայացրել է նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ըստ փոխնախարարի՝ նախադպրոցական կրթության ոլորտի առաջին նպատակը բովանդակության, մասնագիտական կարողությունների և որակի շարունակական զարգացումն ու հզորացումն է։ Նրա խոսքով՝ արդեն հաստատվել են նախադպրոցական նոր չափորոշիչները, որոնք ներկայում ներդրման փուլում են։ Դրանք ենթադրում են նաև անձնակազմի պարբերական վերապատրաստումներ, հավաստագրման մեխանիզմի գործարկում, որի վերջնական թիրախ է սահմանվել 2026 թվականը։ Կներդրվեն նաև մանկավարժների խրախուսման մեխանիզմներ՝ տարակարգի շնորհման միջոցով, որը թույլ կտա հասնել աշխատավարձի բարձրացման։

Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նախադպրոցական ոլորտի երկրորդ նպատակը, այն է՝ կառավարման և ֆինանսավորման ծախսարդյունավետության ապահովում, այդ թվում՝ մասնավոր ոլորտի ծառայությունների զարգացման միջոցով։ Այս համատեքստում կարևորվել են համընդհանուր ներառական կրթության և ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովման, պետբյուջեից սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթության ֆինանսավորման գործընթացները, ինչպես նաև փոքրաքանակ համակազմ ունեցող բնակավայրերում նախադպրոցական ծառայությունների ինտեգրումը կրթահամալիրների կառուցվածքում։

Երրորդ նպատակը, ըստ նախարարի տեղակալի, 0-5 տարեկան երեխաների բոլոր խմբերի համար նախադպրոցական ծառայությունների ծածկույթի ամբողջական ապահովումն է գյուղական և քաղաքային համայնքներում։ Արաքսիա Սվաջյանը շեշտել է, որ այս առումով նախանշվել է բավականին հավակնոտ թիրախ՝ մինչև 2026 թվականը 5-6 տարեկան երեխաների խմբերի համար ունենալ նախադպրոցական ծառայությունների ծածկույթի 95 տոկոս ապահովում: Այդ նպատակով նախատեսվում է կառուցել նոր մանկապարտեզներ և ներդնել այընտրանքային ծառայություններ, ունենալ հիմնանորոգված և վերակառուցված 500 հաստատություն, ինչպես նաև խելամիտ հարմարեցումներ, աղետների դիմակայունության և ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու պայմաններ։ Այս նպատակին է ուղղված նաև պետբյուջեից 0-2 տարեկան երեխաների խմբերի ֆինանսավորման ապահովումը։

Ռազմավարությամբ հանրակրթության ոլորտի առաջին նպատակ է սահմանվել բովանդակության, մասնագիտական կարողությունների և որակի շարունակական զարգացումը և հզորացումը, ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացումը։ Այդ համատեքստում Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման և ներդրման, դասագրքերի վերահրատարակման գործընթացը՝ վերանայված առարկայական չափորոշիչներին, ծրագրերին և սահմանված ստանդարտներին համապատասխան։ Փոխնախարարն անդրադարձել է ուսուցիչների մասնագիտական առաջխաղացմանը և վերապատրաստումների իրականացմանը, այդ թվում՝ նորարարական մոտեցումների և ՏՏ կիրառման ուղղությամբ։ Հաջորդ գործողությամբ ներկայացվել է գյուղական մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների և ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների հավելյալ խրախուսման և որակավորման ճկուն մեխանիզմների ներդրման գործընթացը, այդ թվում՝ երկակի որակավորմամբ մանկավարժների պատրաստման առումով։

Հանրակրթության երկրորդ նպատակը ծրագրերի բազմազանության և հասանելիության ապահովումն է՝ ծառայությունների հասցեական տեղաբաշխման և տրամադրման միջոցով։ Ըստ փոխնախարարի՝ այս համատեքստում նախատեսվում է պարտադիր կրթության համակարգից դուրս մնացած երեխաների` արդյունավետ ընդգրկման գործիքակազմի ներդրում, ներառականության ապահովում՝ ֆիզիկական և ուսումնական միջավայրերի հարմարեցման միջոցով, ինչպես նաև մանկավարժահոգեբանական ծառայությունների հասանելիության ապահովում։

Հանրակրթական երրորդ նպատակն է ուսումնական հաստատություններում անվտանգ, հագեցած և արդիական սովորելու միջավայրի և ռեսուրսների ապահովումը։ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է դպրոցներում անվտանգ, հագեցած և արդիական միջավայրի կարևորությունը՝ շեշտելով «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագիրը, ինչպես նաև հանրապետության բոլոր դպրոցներում ԲՏՃՄ առարկաների լաբորատորիաների ստեղծումը:

Հանրակրթության չորրորդ նպատակ է սահմանվել հաստատությունների ծախսարդյունավետ կառավարման և ֆինանսավորման մոդելների ներդնումը։ Որպես նախատեսվող գործողություններ՝ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է կառավարման նոր մոդելի ներդրման, խորհուրդների խոշորացման, դասարանների թվով ֆինանսավորման նոր կարգի, ինչպես նաև դպրոցների լրացուցիչ ֆինանսավորման մեխանիզմի ներդրման գործընթացը՝ բարձր/ցածր կատարողական ցուցանիշներ ունեցող դպրոցների խրախուսման համար։

Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նաև արտադպրոցական ծառայությունների ցանցի զարգացման և հասանելիության ապահովման, այդ հաստատությունների մանկավարժական աշխատողների խրախուսման և վարձատրության բարձրացման մեխանիզմների ներդրման հարցը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ոչ ֆորմալ կրթության ոլորտում նախատեսվող գործողություններին, որոնք ուղղված են ոչ ֆորմալ կրթության արդյունքների ճանաչման մեխանիզմների ներդրմանը, մեծահասակների և երիտասարդների ցկյանս ուսումնառության և մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջավայրի ապահովմանը, համապատասխան իրավական կարգավորումներին, կրեդիտների ճանաչմանը, ազգային ռեեստրի մշակմանը, որը հնարավորություն կտա իրականացնել քանակական ու որակական վերլուծություններ և ունենալ վիճակագրական տվյալներ։

Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի նպատակներ սահմանվել են բովանդակության և մասնագիտական ներուժի արդիականացումն ու հզորացումը՝ աշխատաշուկայի և ժամանակից մասնագիտական պահանջներին համահունչ, ներառական, անվտանգ միջավայրի զարգացումն ու հասանելիության ապահովումը բնակչության բոլոր խմբերի համար։ Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը կարևորել է ՄԿՈՒ հաստատությունների քարտեզագրման, մասնավոր հատվածի հետ համագործակցության, աշխատանքի վրա հիմնված ուսուցման, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման, ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի ապահովման գործընթացները։ Նա անդրադարձել է նաև սովորողների և մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման, ֆինանսավորման, այդ թվում՝ պետական, տարբերակված քաղաքականության գործարկման մեխանիզմներին հանրապետական նշանակության հաստատություններում։

Բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող գործողությունների ծրագիրը ներկայացրել է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ գործողություների պլանում սահմանվել է երեք հավակնոտ թիրախ՝ ունենալ առնվազն չորս բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ, մրցունակ, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններով օժտված շրջանավարտ և միջազգայնացման տեսակետից ՀՀ-ում կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը։ Այս թիրախներին հասնելու համար, ըստ Լուսինե Գրիգորյանի, նախատեսվել են առանձին գործողություններ, որոնք միտված են կրթության որակի բարձրացմանը՝ սկսած, կրթական ծրագրերի արդիականացումից և խոշորացումից՝ ընդհուպ մինչև բուհերի խոշորացում, ակադեմիական քաղաքի ստեղծում, դասախոսների և կառավարիչների վերապատրաստման և առաջխաղացման մեխանիզմների ներդրում: Նրա խոսքով՝ այս ամենը միտված է միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ ունենալուն, այդ թվում՝ օտարերկրյա ուսանողների ներգրավմանը։

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է նաև գործողությունների պլանով սփյուռքում նախատեսվող ծրագրերը, մասնավորապես՝ ուղղված պետբյուջեից ֆինանսավորվող հայագիտական կենտրոնների զարգացմանը, հայագիտական ցանցի ձևավորմանը, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը, դասագրքերի տրամադրմանը և այն, որոնք մինչև 2030 թվականը պետք է ունենան ավելի մեծ ընդգրկվածություն։

Ամփոփելով նիստը՝ նախարարի տեղակալները շնորհակալություն են հայտնել արդյունավետ և շահագրգիռ քննարկման համար՝ վստահեցնելով, որ նախագծի հանրային քննարկման փուլում հնչած բովանդակային և օգտակար առաջարկները, ըստ անհրաժեշտության, կներառվեն նախագծում՝ փաստաթուղթն առավել որակյալ դարձնելու նպատակով:

Տպել
2676 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)