15%-ից ավելի անպտուղ ամուսնական զույգերն ունեն սոցիալ-հոգեբանական խնդիրներ. Վահան Վարդապետյան

Անպտղության հետ կապված խնդիրները Հայաստանում շարունակում են մնալ անհանգստացնող։ Հայտնի բժիշկ, հասարակական գործիչ, գինեկոլոգ Վահան Վարդապետյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ 15%-ից ավելի անպտուղ ամուսնական զույգեր ու ընտանիքներ միաժամանակ կանգնած են սոցիալ-հոգեբանական խնդիրների առջև։ Ըստ նրա՝ հայ հասարակության համար պարտադիր և կարևոր պայման է լիարժեք ընտանիքի առկայությունը։

Նրա հետ մեր ամբողջական զրույցը՝ ստորև.

- Պարոն Վարդապետյան, Հայաստանում ժողովրդագրական ցուցանիշների բարելավումն ազգային անվտանգության կարևորագույն խնդիրներից է։ Անպտղության բուժումը որքանո՞վ է նպաստում այս ցուցանիշների բարելավմանը։

- Մեր հանրության հետ խոսենք ավելի պարզ ու մատչելի լեզվով, հնարավորինս գործնական և առանց խրթին բժշկագիտական տերմինների գործածման։ Անպտղության բուժումը, անշուշտ, նպաստում է ժողովրդագրական ցուցանիշների որոշակի բարելավմանը, սակայն էական բարելավման հնարավոր է հասնել բազմազավակության և ներգաղթի գործոնների խթանման շնորհիվ։ Սակայն դա չի նշանակում թերագնահատել անպտղությամբ տառապող ամուսնական զույգերի բուժման կարևորությունը, առավել ևս պետք է նկատի ունենալ, որ 15%-ից ավելի անպտուղ ամուսնական զույգեր ու ընտանիքներ միաժամանակ կանգնած են սոցիալ-հոգեբանական խնդիրների առջև։

Պատկերացրեք, որ անզավակ ընտանիքը և անպտղությամբ տառապող ամուսինները հաճախ ձեռք են բերում նյարդահոգեկան շեղումներ, տառապում հասարակության հետ լիարժեք շփվելու և ինտեգրվելու անկարողությամբ։ Այս հիմնախնդիրը նման ամուսիններին ու ընտանիքներին դարձնում է հասարակության ոչ լիարժեք անդամներ․ իմ աշխատանքային գործունեության ընթացքում հաճախ եմ ականատես լինում, թե ինչպես ինքնամփոփ, դեպրեսիվ, երբեմն էլ թերարժեքության բարդույթով տառապող ամուսիններն արդյունքի հասնելուց անմիջապես հետո դառնում են հավասարակշռված, կենսուրախ, բարի, լիարժեք ու շփվող։ Բնականոն հոգեվիճակի են վերադառնում նաև այսպիսի ընտանիքների մերձավոր հարազատներն ու ընկերները։ Հայ հասարակության համար պարտադիր և կարևոր պայման է լիարժեք ընտանիքի առկայությունը։

- Բավարա՞ր եք համարում ՀՀ կառավարության ցուցաբերած վերաբերմունքը և հատկացվող ֆինանսական միջոցներն անպտղությամբ տառապող ամուսնական զույգերի բուժման ուղղությամբ։ Մեզ հայտնի են Ձեր որոշակի մտահոգություններն այս ծրագրի իրագործման վերաբերյալ, որոնց մասին Դուք քանիցս հրապարակավ արտահայտվել եք։

- Ոչ միայն բավարար եմ համարում Կառավարության ցուցաբերած վերաբերմունքն ու հատկացվող ֆինանսական միջոցները, այլ՝ մի բան էլ ավելի, քանիցս եմ հրապարակավ նշել, որ անգամ տնտեսապես զարգացած շատ երկրներում այսպիսի վերաբերմունք չի դրսևորվում, ու այսքան ֆինանսական միջոցներ չեն հատկացվում հիմնախնդրի լուծման նպատակով։ Քանիցս նշել եմ ու գնալով ավելի եմ համոզվում, որ ծրագրի իրագործման նպատակով կիրառվող վերահսկողական մեխանիզմները, մեղմ ասած, խիստ անբավարար են։

Բազմաթիվ ամուսնական զույգեր ինձ են դիմում պետական ծրագրով արտամարմնային բեղմնավորում և այլ օժանդակ տեխնոլոգիաներ իրականացնելու նպատակով։ Մանրամասն վերլուծելով անհրաժեշտ տվյալները՝ ես հաճախ եմ հրաժարվում այս մեթոդների իրականացումից՝ շատ անգամ համարելով ոչ տեղին, տվյալ ախտաբանության դեպքում՝ անարդյունավետ (քանի որ կան բուժման ավելի մատչելի և արդյունավետ մեթոդներ), որոշ դեպքերում էլ՝ հակացուցված և վտանգավոր։ Շատերն են գայթակղվում նման թանկարժեք մեթոդներից պետական ֆինանսավորմամբ օգտվելու հնարավորությամբ, և քո անկեղծ ու իրենց սեփական շահերից բխող որոշումը հիմնականում ընկալում են դժվարությամբ։

Ցավոք սրտի, շատ գործընկերներ չեն մերժում և անմիջապես ընդառաջ են գնում ամուսնական զույգի ցանկությանը։ Երևակայեք, մասնագիտական դժգոհություն և զայրույթ եմ ապրում ամեն անգամ, երբ համոզվում եմ, թե որքան շատ ամուսնական զույգեր չհիմնավորված կամ էլ «հարմարեցված ցուցումներով» ենթարկվել են արտամարմնային բեղմնավորման։ Այժմ այդ գործընթացը դառնում է ավելի համատարած ու անվերահսկելի։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ ամուսնական զույգերն իրենք են խնդրում ու պարտադրում իրականացնել ԱՄԲ (արտամարմնային բեղմնավորում): 

- Արտամարմնային բեղմնավորման ոչ տեղին օգտագործումն ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել։ 

- Հաճելի չէ ինձ համար և անգամ զայրացնող է, երբ պարզվում է երկրորդ, երրորդ աստիճանի ճարպակալման, նյութափոխանակային համախտանիշի առկայության պայմաններում կինը ենթարկվել է ԱՄԲ-ի։ Այս ամենի մասին տարիներ շարունակ արտահայտվում եմ, ակնառու դեպքերով հաճախ հանդես եմ գալիս սոցիալական կայքերում՝ երբևէ չխուսափելով մասնագիտական մտահոգություններս արտահայտելուց։ Հրապարակումներիս նպատակն է մեր հանրությանն իրազեկել անհրաժեշտ տեղեկատվությամբ և հիմնախնդրի վերաբերյալ տարրական պատկերացումներով, որպեսզի խուսափենք ավելորդ, անհարկի, չհիմնավորված և ծախսատար մեթոդների կիրառումից։ Հարկ եմ համարում զգուշացնել, որ ԱՄԲ-ի յուրաքանչյուր անհաջող փորձ առնվազն նվազեցնում է կնոջ ձվարանային պաշարը։

- Դուք հաճախ եք բարձրաձայնում և խոսում արհեստական բեղմնավորման՝ շատ դեպքերում անհրաժեշտ չլինելու մասին։ Ի՞նչ այլ միջոցներ եք առաջարկում դրա փոխարեն։

- Արտամարմնային բեղմնավորումը բժշկագիտության խոշորագույն նվաճումներից մեկն է։ Շատ դեպքերում այս մեթոդը բուժման միակ և անփոխարինելի ձևն է՝ հանդիսանալով ամուսնական զույգի վերջին հույսը: Այնպես որ մի բան մյուսի փոխարեն չպետք է արվի, այլ բուժման յուրաքանչյուր մեթոդ պետք է կիրառվի՝ ըստ անհրաժեշտության, ցուցումների, արդյունավետության և այլն։ Պարզապես պետք է գործել մասնագիտական և բարոյական գիտակցումով և փոքր-ինչ հոգատար գտնվել նաև պետական բյուջեի հանդեպ՝ չմոռանալով, որ պետության առջև ծառացած ոչ պակաս կարևորության խնդիրներ ևս գոյություն ունեն։

Տպել
9718 դիտում

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին