Գլխավոր դատախազությունն իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության է հանձնել Հայաստանի պատմության թանգարանին

Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Դատախազության և Ազգային անվտանգության ծառայության համագործակցության արդյունքում 2023 թվականի փետրվարի 15-ին իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության են հանձնվել Հայաստանի պատմության թանգարանին:

Պահպանության հանձնված մշակութային արժեք հանդիսացող արծաթե իրերը գոտիների զարդատախտակներ են, գոտիների հատվածներ և թեյի սպասքահամալիր (շաքարաման և վեց բաժակակալ): 

Թանգարանային նմուշների հանձնմանը ներկա են գտնվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: 

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բացման խոսքում անդրադարձել է արծաթե իրերի՝ վարույթն իրականացնող մարմնում հայտնվելու նախապատմությանը և նշել. «Հաշվի առնելով իրեղեն ապացույցների՝ պատմամշակութային կարևորությունը, 2023 թվականի փետրվարի 7-ին որոշեցինք իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության հանձնել Հայաստանի պատմության թանգարանին՝ մեր քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ցուցադրության հնարավորություն ստեղծելու համար: Ուրախ եմ, որ Դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը համատեղ ներդրում ունեցան այս կարևոր գործում»: 

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազությանը և ԱԱԾ-ին, գնահատելի նախաձեռնության և արժեքները իրենց ճիշտ տեղում ի պահ տալու համար: «Մշակույթի ոլորտում պետական և հանրային հոգածության քաղաքականությունը որոշակի  գործողություններ է ենթադրում: Կարծում եմ՝ այսօրինակ աշխատանքներն են, որ փաստում են  սրտացավությունը և սա կարող է դառնալ վարակիչ օրինակ՝  մշակույթի հանդեպ հանրային վարքականոնի ձևավորման առումով: Հաճախ ենք ասում, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, բայց այդ թանգարանային միջավայրը մեր առջև լրացուցիչ պատասխանատվություն է դնում՝ պահպանելու և վերարժևորելու մշակութային արժեքները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: 

Նախարարը նաև նշել է, որ  Հայաստանի պատմության թանգարանը զարդերի ցուցադրությունը կկազմակերպի՝ նորընծա հավաքածուն հասանելի դարձնելով լայն հանրությանը: 

ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ տարեվերջին Կառավարության որոշմամբ՝ մշակութային արժեքների փորձաքննության նպատակով հատկացվել է ավելի քան 80 մլն դրամ, որպեսզի ձևավորվի ամբողջությամբ արդիական սարքավորումներով հագեցած լաբորատորիա: Այն թույլ կտա մշակութային արժեքների փորձաքննության նոր որակ ապահովել, ինչը կնպաստի ոլորտի կարևոր խնդիրների բացահայտմանը: 

Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորել է իրավապահ կառույց-նախարարություն համագործակցության արդյունքում թանգարանի ազգագրական հավաքածուն համալրելու այս նախադեպը, որը հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված կարևոր քայլ է: «19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ստեղծված արծաթե նմուշները տեղ կգտնեն «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագրով ցուցահանդեսում, որը քաղաքացիների համար բաց կլինի առաջիկա երկու շաբաթների ընթացքում»,- նշել է Դավիթ Պողոսյանը: 

Նշենք, որ 2006 թվականին «Զվարթնոց» մաքսատանը զննման է ենթարկվել օտարերկրացի ուղևորի ուղեբեռը. հայտնաբերվել են չհայտարարագրված՝ 26 հատ, մշակութային արժեք հանդիսացող արծաթե տարբեր իրեր (ընդհանուր՝ 3 մլն 667 հազար դրամ արժողությամբ): 2007 թվականին քրեական գործով վարույթը կասեցվել է մեղադրյալի՝ ՀՀ սահմաններից դուրս գտնվելու հիմքով, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին քրեական վարույթի նախաքննությունը վերսկսվել է: 2023 թվականի հունվարի 3-ին քրեական վարույթը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և, ի թիվս այլ որոշումների, 2023 թվականի փետրվարի 7-ին որոշվել է իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության հանձնել Հայաստանի պատմության թանգարանին:

Տպել
759 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է