«Համմեր»-ի 25-ամյա վարորդը ապահովված ընտանիքից է, նա նախկինում եղել է հոգեբուժարանում. նոր մանրամասներ

Երևանի հենց կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, երեկ գիշեր «Համմեր» մակնիշի մեքենայի՝ պարեկներին չենթարկվող, երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտող և խուլիգանական վարք դրսևորող վարորդը, ինչպես պարզվել է, Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանն է:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ երիտասարդը եղել է թմրամիջոցների ազդեցության տակ, թմրամիջոց է հայտնաբերվել նաև նրա անձնական խուզարկությամբ:

25-ամյա Գեղամի մասին պարբերաբար նոր տեղեկություններ են հրապարակվում: Մամուլում արված հրապարակումների համաձայն՝ Արարատ քաղաքում ապրող նրա ընտանիքը բավական ապահովված է, հայրը ոսկու խանութներ ունի, զբաղվում է նաև տարադրամի փոխանակմամբ: Վերջինս, տեղեկանալով որդու՝ տևական ժամանակ թմրամիջոցներից ունեցած կախվածության մասին, արգելել է նրան մեքենա վարել: Երիտասարդին երեկ հաջողվել է գտնել բանալիները ու հասնել Երևան:

Ուշագրավ է, որ, մամուլի հրապարակումների համաձայն, Գեղամի հայրը՝ Արթուր Սահրադյանը, նույն մեքենայով տարիներ առաջ մասնակցել է կաթողիկոսի հրաժարականի պահանջով ցույցերին, եղել Էջմիածնում կազմակերպված ակցիաների մասնակիցների թվում: Որոշ լուրերի համաձայն՝ ընտանիքը հարում է ինչ-որ կրոնական կազմակերպության և շարունակ խոսում հավատքի մասին:

Լրատվամիջոցներից մի քանիսն էլ հայտնում են, որ երեկվա արկածների հեղինակ 25-ամյա Գեղամը նախկինում եղել է Նուբարաշենի հոգեբուժարանում, ապա, երբ հոգեբուժարանից տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, այնտեղից դիմել է փախուստի։  Միաժամանակ, նշվում է, որ երիտասարդը 44-օրյա պատերազմի մասնակից է, այդ օրերին զինծառայողների խմբի հետ միասին հայտնվել է շրջափակման մեջ:

Գեղամ Սահրադյանը մեքենան թողել է Ագաթանգեղոս փողոցի շենքերից մեկի կամարների տակ, հետո դիմել փախուստի. նա հայտնաբերվել է գիշերը ժամը 03։20-ի սահմաններում Երևանի Խորենացի փողոցում՝ ժողովորդին հայտնի «Ոսկու աշխարհի» մոտ:

Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները, չէր ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել էր ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, վրաերթի ենթարկել նրանցից մեկին, հարվածել պարեկային ծառայության մեքենային, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: 

Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով անվադողերի ուղղությամբ գործադրվել էր հրազեն:

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ «Համմեր» մակնիշի ավտոմեքենայով անցած գիշեր Երևան քաղաքի կենտրոնում խուլիգանական արարքներ կատարած և պարեկների օրինական պահանջներին չենթարկված անձը ձերբակալվել է:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ «Համմերի» վարորդի՝ Երևանի կենտրոնում կատարած խուլիգանական գործողություններից ու նրա ձերբակալումից:

Տպել
1945 դիտում

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա