Պատժամիջոցները հումանիտար աղետը վերածել են Սիրիայի դեմ զենքի. երկրում իրավիճակը սարսափելի է, օգնությունը՝ քաղաքականացված

Փետրվարի 6-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի լուրից ցնցվել, Թուրքիային ցավ ու ափսոսանք են հայտնել ու օգնելու տարբերակներ առաջարկել մի քանի տասնյակ երկրներ: Սակայն Սիրիան, որն այս օրերին ոչ պակաս աջակցության կարիք ունի, Արևմուտքի պատժամիջոցների պատճառով սահմանափակ է անհրաժեշտ օգնություն ստանալու հարցում։

Այս երկրի օրինակը հստակ ցույց է տալիս, թե ինչպես են բառի բուն իմաստով պատժամիջոցները դառնում մահացու զենք և անգամ հումանիտար աղետը՝ քաղաքականության գործիք:

Սիրիան պահանջում է չեղարկել իր դեմ սահմանված պատժամիջոցները, ինչը սիրիացի ժողովրդի օրինական իրավունքն է։

Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արաբական Հանրապետության առողջապահության նախարար Հասան ալ Գաբաշը։ Նրա ելույթը հեռարձակել է Al Ekhbariya հեռուստաալիքը։

«Պետք է հստակ որոշում կայացվի՝ վերացնել պատժամիջոցները և չեղարկել սիրիական պետության և սիրիացի ժողովրդի դեմ բոյկոտը»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ արևմտյան պատժամիջոցների համար քաղաքացիների կյանքը նշանակություն չունի, նույնիսկ երբ նրանց սպառնում են բնական աղետներ։

«Արևմտյան պատժամիջոցների հետևանքով առաջացած դեֆիցիտը կփոխհատուցվի բոլոր պետական կառույցների, մասնավոր հատվածի, արհմիությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերով»,- ընդգծել է Սիրիայի ԱՆ ղեկավարը։

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժը խլել է ավելի քան 19 հազար մարդու կյանք, տուժածների թիվը գերազանցել է 70 հազարը, ամբողջ աշխարհից բազմաթիվ ուժեր ուղղված են երկրաշարժերի ավերիչ հետևանքների հաղթահարմանը։

Երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակը Սիրիայի իշխանությունները հումանիտար աղետ են անվանել։ Ամենաշատ վնասները կրել են Հալեպ, Իդլիբ, Լաթաքիա և Համա նահանգները։

413.jpg (183 KB)414.jpg (135 KB)

Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում տարերային աղետի զոհ է դարձել ավելի քան 1,3 հազար մարդ, տուժել՝ մոտ 2,4 հազարը։ Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտնել է 1910 զոհի մասին Թուրքիայի հետ սահմանի մոտ գտնվող խմբերի կողմից վերահսկվող շրջաններում։ Փլատակների տակ դեռ հարյուրավոր մարդիկ կան, ինչը նշանակում է, որ զոհերի թիվը կարող է աճել։

Երկրում իրականացվում է արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագիր, օգնություն ցուցաբերելու համար մոբիլիզացվել են երկրի բոլոր բուժհաստատությունները։ Տուժած շրջաններ են ուղարկվել այլ մարզերի բժիշկների թիմեր, կազմակերպվել է դեղերի տեղափոխում։

417.jpg (156 KB)

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բանակը ներգրավված է երկրաշարժի հետևանքների վերացման, ինչպես նաև տուժածներին օգնություն ցուցաբերելու գործում։ Եվ, այնուամենայնիվ, աղետի մասշտաբներն այնքան մեծ են, որ անհնար է ինքնուրույն հաղթահարել այն:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Մերձավոր Արևելքի բյուրոյի տնօրեն Ֆաբրիցիո Կարբոնին երկրաշարժերից հետո Սիրիայում հումանիտար իրավիճակը սարսափելի է անվանել։

«Անհնար է բառերով նկարագրել մարդկանց անելանելի վիճակը... Փախչելով մահից՝ նրանք ստիպված են եղել լքել իրենց տները կեսգիշերին, մինչդեռ դրսում շատ ցուրտ է ու անապահով։ Հալեպում շենքերը, պատերազմի երկար տարիների ընթացքում շատ վնասված էին, այժմ՝ դոմինոյի պես փլուզված են։ Դա շատ սարսափելի տեսք ուներ։ Երկուշաբթի մենք բավականաչափ վիրաբուժական պարագաներ հասցրինք Հալեպի պետական հիվանդանոց՝ 100 վիրավորի բուժելու համար։ Նման պարագաների նոր խմբաքանակներ, ինչպես նաև բժշկական սարքավորումներ, ուղարկվել են Հալեպ, Լաթաքիա և Տարտուս: Տուժած շրջաններում կազմակերպված նաև պահածոներ, վերմակներ, ներքնակներ և այլ առաջին անհրաժեշտության իրեր կբաժանվեն»,- ասվում է Կարբոնիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԿԽՄԿ-ի կայքում:

Կարբոնին դիմել է միջազգային հանրությանը, որպեսզի օգնեն Սիրիային։

«Սիրիայում հումանիտար իրավիճակը սարսափելի է, դա չի կարելի անտեսել: Դաժան և անմարդկային է անտեսել սիրիացի ժողովրդի տառապանքը»,- ասել է նա:

Փետրվարի 6-ին Սիրիան դիմել է ՄԱԿ-ի անդամ երկրներին, Կազմակերպության Գլխավոր քարտուղարությանը, նրա հաստատություններին և հիմնադրամներին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և այլ միջազգային կազմակերպությունների՝ խնդրելով օգնության ձեռք մեկնել ավերիչ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար։

Այս մասին ասվում է սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալության կողմից հրապարակված՝ երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ երկիրը օգնության կարիք ունի հատկապես որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու հարցում։ Պահանջվում են նաև սննդամթերք և բժշկական սարքավորումներ, ժամանակավոր կացարաններ՝ մարդկանց տեղավորելու համար։

Փետրվարի 8-ին Սիրիայի տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի նախարար Հուսեյն Մախլուֆը Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում երախտագիտություն է հայտնել մի շարք երկրների, որոնք օգնություն են ցուցաբերել Սիրիայի ժողովրդին երկրաշարժից հետո։

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում այն երկրներին, որոնք նպաստել են Սիրիայի ժողովրդին, այդ թվում՝ Իրաքին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Իրանին, Ռուսաստանին, Ալժիրին, Եգիպտոսին, Պակիստանին, Հայաստանին, Օմանին, Կուբային, Վենեսուելային և Բելառուսին»,- նախարարի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։ 

428.jpeg (51 KB)429.jpg (539 KB)

հայկական փրկարարական խմբերն աշխատում են Սիրիայում

Նրա խոսքով, երկրաշարժից անմիջապես հետո Սիրիային օգնություն ցուցաբերելու նախաձեռնությամբ հանդես են եկել բարեկամ և եղբայրական երկրները, մինչդեռ ահաբեկչությանն աջակցող մյուս երկրները քաղաքականացրել են երկրում հումանիտար իրավիճակը։

Փետրվարի 8-ին Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանը Sky News-ին տված մեկնաբանությունում ասել է, որ Արևմուտքը չի օգնում սիրիական կառավարությանը և պատրաստ է օգնություն ուղարկել միայն անօրինական զինված խմբավորումների կողմից վերահսկվող տարածքներին։

«Արևմուտքն օգնություն է ցուցաբերում այն շրջաններին, որոնք վերահսկվում են ահաբեկիչների կողմից, և թքած ունեն այն շրջանների վրա, որտեղ ապրում է սիրիացիների մեծ մասը»,- ասել է Շաաբանը։

Նա նշել է, որ մեծ թվով բարեկամ երկրներ օգնություն են ուղարկել Սիրիա՝ աղետի հետևանքները հաղթահարելու համար։ Միաժամանակ, արևմտյան երկրները պնդում են, որ նման օգնության տրամադրումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։  Նույն այս բանաձևերի համաձայն, սակայն,  մարդասիրական օգնությունը պատժամիջոցների ենթակա չէ։ Նման օգնության տրամադրումը այն երկրներին, որոնք բախվում են հումանիտար աղետների և ահաբեկչական հարձակումների, ընդունելի է։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 8-ին ասել է, որ Վաշինգտոնը չի շփվել սիրիական իշխանությունների հետ երկրաշարժերի հետ կապված իրադարձությունների ֆոնին։ Միաժամանակ նա ասել է, որ ԱՄՆ-ն օգնություն է ցուցաբերում տուժած սիրիացիներին գործընկեր ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով։ Բլինքենը նաև ցավով է արձանագրել, որ երկրաշարժի հետևանքով խափանվել է անցակետի աշխատանքը, որով նախապես մարդասիրական օգնություն էր հասցվում Սիրիա։

Ըստ ՏԱՍՍ-ի, ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ սահմանի թուրքական կողմից Բաբ էլ Հավա անցակետի դիմաց գործող Ջիլվեգյոզու սահմանային կետը բաց է, սակայն սիրիական կողմից որոշ ճանապարհներ քանդվել են, ինչը դժվարացնում է օգնության առաքումը։ Իր հերթին, ավելի ուշ Բաբ ալ-Հավա անցակետի վարչակազմը հայտնել է, որ հաստատությունը պատրաստ է միջազգային օգնություն տրամադրել Սիրիային, սակայն խանգարող հանգամանքներ կան:

Օգնել ուղղակի չի՛ կարելի, այլապես կարող է օգնողն ինքը հայտնվել պատժամիջոցի տակ:

2019 թվականին ԱՄՆ-ն ընդունել է այսպես կոչված «Կեսարի օրենքը»։ Այս փաստաթուղթը ԱՄՆ վարչակազմին իրավունք է տալիս սահմանափակող միջոցներ կիրառել Սիրիայի կառավարությանն ուղղակի և անուղղակի օգնություն տրամադրող կազմակերպությունների և անհատների, ինչպես նաև երկրում գործող տարբեր զինված խմբավորումների դեմ, որոնց, ըստ ԱՄՆ-ի, աջակցում են Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի իշխանությունները: 

ՄԱԿ-ի անկախ իրավապաշտպան Ելենա Դովգանն ավելի վաղ հայտարարել էր, որ բոլոր օտարերկրյա անձինք, ովքեր հակամարտությունից հետո օգնում են երկրի վերականգնմանը, այդ թվում՝ մարդասիրական կառույցների աշխատողները, ենթակա են այդ պատժամիջոցների։

«Կեսարի օրենքը» Սիրիայի դեմ երբևէ կիրառված պատժամիջոցների ամենածավալուն փաթեթն է։

Դովգանը նաև նշել է, որ երբ ԱՄՆ իշխանությունները առաջին անգամ հայտարարել են Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների մասին, նրանք ասել են, որ չեն ցանկանում վնասել Սիրիայի ժողովրդին։ Այնուամենայնիվ պատժամիջոցներն անխուսափելիորեն վնասում են խաղաղ բնակչությանը, քանի որ դրանք խոչընդոտում են հիմնական քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը:

2011 թվականին Եվրամիությունն էլ իր հերթին, ձգտելով տապալել նախագահ Բաշար ալ Ասադին, պատժամիջոցներ սահմանեց Սիրիայի կառավարության դեմ։ Պատժամիջոցների ժամկետն ամեն տարի երկարացվում է։

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը չի չեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները և չի օգնի վերականգնել երկիրը, քանի դեռ այնտեղ չի սկսվել իշխանության տարանցումը։

Սիրիան առաջին տարին չէ, որ ապրում է Արևմուտքի պատժամիջոցների տակ: Այժմ, սակայն, զենք դարձած արևմտյան պատժամիջոցները ավելի, քան երբևէ հարվածում են երկրի սովորական քաղաքացիներին։

Փետրվարի 7-ին Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ ԱՄՆ պատժամիջոցները բարդացնում են երկրաշարժի հետևանքների վերացման գործընթացը։ Նախարարությունը պարզաբանել է, որ երկրաշարժի հետ բախված սիրիացիները երբեմն մերկ ձեռքերով մաքրում են փլատակները կամ ամենապարզ, անգամ՝ խոհարարական գործիքներով փրկում օգնության կանչողին փլատակների տակից։ Դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Սիրիան չի կարող հույս դնել փլատակների մաքրման համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարման վրա։

ԱԳՆ-ն հավելել է, որ սիրիական փրկարարական խմբերն ու քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները միջոցներ ու գործիքներ չունեն բազմահարկ շենքերի փլատակների տակ տուժածներին արագ հասնելու համար։ Այսպիսով, փրկարարների աշխատանքը կրկնակի երկար է տևում և նվազեցնում է մարդկանց ողջ մնալու հավանականությունը։ Բացի այդ, Սիրիային նաև շատ դեպքերում մերժվում է դեղորայքի և բժշկական սարքավորումների տրամադրումը։

Սիրիայի ԱԳՆ-ն  հերքել է ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունները, թե երկրի դեմ պատժամիջոցները չեն խանգարում մարդասիրական օգնության տրամադրմանը։

«ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները շարունակում են միջազգային հանրությանը մոլորեցնելու իրենց փորձերը՝ ասելով, որ «Կեսարի օրենքը» և տնտեսական պատժամիջոցները չեն խանգարում հրատապ մարդասիրական օգնության տրամադրմանը և Սիրիային բժշկական պարագաների մատակարարմանը», - ասվում է հայտարարության մեջ։

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ պատժամիջոցներն ավելի են խորացնում երկրին պատուհասած աղետը։ Դիվանագետի խոսքով՝ Սիրիան միջազգային քաղաքականության մեջ տառապում է երկակի ստանդարտներից։

Այն, որ արևմտյան պատժամիջոցները խոչընդոտում են մարդասիրական բեռների առաքումը Սիրիա՝ երկրաշարժից տուժածներին օգնելու համար, փետրվարի 7-ին ասել է ՄԱԿ-ում Արաբական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Բասամ Սաբաղը ևս։

«Շատ բեռնատար ինքնաթիռներ հրաժարվում են վայրէջք կատարել Սիրիայում ԱՄՆ-ի և Եվրոպայի պատժամիջոցների պատճառով: Նույնիսկ այն երկրները, որոնք ցանկանում են օգնություն ուղարկել, չեն կարող օդային ճանապարհով բեռներ ուղարկել պատժամիջոցների պատճառով: Ընդհանուր իրավիճակի  պատճառով սարքավորումների և տեխնիկայի պակաս կա: Մենք կոչ ենք արել ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին օգնել այս իրավիճակում: Ամբողջ Սիրիան օգնության կարիք ունի: Այն ամենը, ինչ մենք կստանանք, կստանան բոլոր սիրիացիները, մենք սահմաններ չենք գծում տարբեր խմբերի միջև»,- հայտարարել է նա:

Նույն կարծիքն է Սիրիայում ՄԱԿ-ի համակարգող Մուստաֆա բին ալ-Մալիհը։ SANA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, որ հանրապետության դեմ սահմանված պատժամիջոցները խոչընդոտում են մարդասիրական գործունեությանը և երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելուն։

Հետաքրքրական է, որ Սիրիային աղետները հարվածում են կարծես թիրախային կերպով: Երկրաշարժից ամենաշատ տուժած շրջաններից մեկը Սիրիայի հյուսիս-արևմուտքն է:  Այստեղ էր, որ պատերազմներից փախել և ապաստանել է մոտ երեք միլիոն մարդ, շատերն ապրում են վրաններում, հնագույն ժամանակներից մնացած ավերակներում և ժամանակավոր ապաստարաններում:

418.jpg (42 KB)420.jpg (183 KB)

վրանային ապաստարանները

Պատերազմի պատճառած տնտեսական փլուզման պատճառով նրանցից շատերը սովի են մատնված։ Այս ձմռանը վառելիքի ճգնաժամի պատճառով շատերը մնացել են առանց ջերմության, երկրում դիզվառելիքի ճգնաժամ է, վնասված ջրագծերի ու էլեկտրագծերի պատճառով երկրի մի հատվածում հոսանքը միացվում է օրական 1 ժամ միայն, ջրի դեֆիցիտը խիստ մտահոգիչ է:

419.jpg (132 KB)

Սիրիայի ավերված ենթակառուցվածքը, այնուհետ՝ կորոնավիրուսի համաճարակը, ծայրահեղ աղքատությունը հանգեցրել է նրան, որ վերջին ամիսներին հազարավոր մարդիկ հիվանդացել են խոլերայով, իսկ ավերված հիվանդանոցներում բուժօգնություն ցուցաբերող չկա, բժիշկ ու  դեղորայք՝ ևս: 

427.jpg (114 KB)

կյանքը՝ պատերազմի հետևանքով ավերված շենքերում ու թաղամասերում

Սիրիան դեռևս չի կարողանում վերականգնվել տասնամյա հակամարտությունից: Փխրուն զինադադարը, որը ձեռք է բերվել 2020 թվականին, շատ բանի չի օգնել. երկրի տնտեսությունը կործանված է, իսկ միջազգային դոնորների օգնությունը՝ դադարեցված, ուստի երկրի լիարժեք վերականգնման մասին խոսք անգամ չկա։

Պատերազմի հետևանքները՝ զանգվածային ավերածությունները, սուր տնտեսական ճգնաժամը, արժույթի փլուզումը հնարավորություն չեն տա արդյունավետորեն հաղթահարել երկրաշարժի ավերիչ հետևանքները, եթե միջազգային համայնքի հզոր աջակցություն չլինի:

Իրականությունն այն է, որ միջազգային հանրության և կառույցների աշխատանքը Սիրիայի հարցում առայժմ սահամնափակվում է կոչերով ու տեղի ունեցածի մասին վերլուծություններով: Աղետի հետևանքները, սակայն, լայն առումով, նշվածից չեն նվազում և չեն վերանում: 

Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհերի և տուժածների թիվը թեպետ ավելի մեծ է ու ավերածությունները՝ ավելի շատ, սակայն Սիրիան միանշանակ ավելի շատ է տուժել այս աղետից, որովհետև հիմա և առաջիկայում չի կարողանալու լուծել անօթևան մնացած բնակչության կացարանների, սննդի, դեղորայքի և անհրաժեշտ այլ հարցեր ու կարելի է ենթադրել, որ Սիրիայի Արաբական հանրապետությունը կանգնած է սովի, համաճարակի ու աղքատության նոր մարտահրավերի առջև:

Տպել
3773 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ