Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժը շատ ավելի ուժեղ է, քան 1988 թվականի Սպիտակինը, սրանք անսպասելի չէին. սեյսմոլոգ

Սեյսմոլոգ Սերգեյ Նազարեթյանի խոսքով՝ Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին, տեղի ունեցած երկրաշարժը շատ ավելի ուժեղ է, քան 1988 թվականի Սպիտակի երկրաշարժն էր, որի մագնիտուդը 7.0 էր կազմում։

«Երկրաշարժի խորությունը 7-10 կիլոմետր է, մակերեսին այդ ցնցումները 10 բալից բարձր է, մոտենում է 11 բալի, որն ահավոր հետևանքներ կունենա թե՛ Թուրքիայի, թե՛ Սիրիայի համար։ Մի շարք քաղաքներ լրջորեն տուժել են, իսկ զոհերի թիվը րոպե առ րոպե աճում է։ Հեռախոսով նկարված տեսանյութեր դիտեցի, որոնցում բարձրահարկ շենքերը փլուզվում, հավասարվում են գետնին: Սա արդեն ոչ թե երկրաշարժի, այլ դրան հաջորդած ուժեղ հետցնցումների հետևանքն է։ Սկզբից ավերման գոտին համեմատաբար փոքր էր, բայց վերջին քարտեզով այն բավականին մեծ է»,- նշում է սեյսմոլոգը:

Նրա խոսքով՝ մեզ համար առավել ցավոտ է, որ Սիրիայում տուժել է Հալեպ քաղաքը. «Խոսում են, որ երկրաշարժից շատ է տուժել համամարդկային արժեք ունեցող Հալեպի հայտնի Ցիտադելը, որը կառուցվել է 10-րդ դարում և աշխարհի 8-րդ հրաշալիքներից է։ Թուրքիայի հետ սահմանին հայկական գյուղեր կան, ենթադրում եմ՝ այդ գյուղերն էլ են տուժել»։

Ըստ Նազարեթյանի՝ այս երկրաշարժը ոչ ոքի համար անսպասելի չէր, որովհետև սեյսմիկ վտանգների քարտեզների վրա այդ գոտիները վաղուց առանձնացված էին։ Թուրքիայի Քահրամանմարաշ երկրաշարժը կապված է արևելաանատոլիական բեկվածքի ակտիվացման հետ, որը միջերկրական ծովից ձգվում է դեպի Դիարբեքիր, անցնում Վրաստանով և հասնում մինչև Հյուսիսային Կովկաս:

«Բարեբախտաբար, այն ՀՀ տարածք չի մտնում, բայց մի փոքր ճյուղավորում ունի, որը Անիից գալիս է դեպի Գյումրի, Գյումրիից՝ ձգվում Սպիտակի օջախային գոտի։ Այդ մի փոքր ճյուղն է, որ մտահոգության առիթ է տալիս, այն դեպքում, որ ոչ բոլոր գիտնականներն են այդ վարկածն ընդունում, պարզապես այդպիսի կարծիք կա»,- ասում է նա:

Նրա խորին համոզմամբ՝ այս երկրաշարժը Հայաստանի տարածքի սեյսմիկ ռեժիմի վրա առանձնակի ազդեցություն չի ունենա, քանի որ բավականին մեծ հեռավորության վրա է, և ցնցումները Հայաստան չեն հասնի։ Իհարկե, չի բացառում, որ կլինեն փոքր երկրաշարժեր, որոնք միշտ էլ լինում են. «Այսօր առավոտյան, օրինակ, ժամը 4։16-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բավրա-Հայաստան սահմանագոտում։ Օրվա մեջ 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել նաև Գյումրի քաղաքում»։

Հայաստանում նման ուժգնության երկրաշարժի հավանականությունը, ըստ սեյսմոլոգի, շատ աննշան է։ Իսկ, թե որքանո՞վ են սեյսմակայուն այսօր կառուցվող շենքերը, և արդյոք մենք պատրա՞ստ ենք նման աղետների, վերջինս պատասխանում է։

«1957-ից մինչև Սպիտակի երկրաշարժը կառուցած խորհրդային տարիների երեք տիպի շենքեր սեյսմիկ խոցելի են։ Դրանք բազմաբնակարան շենքերն են, որոնք Երևանում շատ կան։ Դպրոցների շենքերն են, որոնք Կառավարության ուշադրության կենտրոնում են, և տարեկան 30-ից ավելի դպրոց կա՛մ զրոյից կառուցվում է, կա՛մ ամրացվում են։ Երրորդը առողջապահական հիմնարկների՝ հիվանդանոցների շենքերն են, և այժմ կառուցվող բժշկական կենտրոնները նախագծվում են նոր նորմերի վտանգին համապատասխան, հիմնականում՝ 9-ը բալի հաշվարկով, շինարարության որակն էլ լավ է, այդ խնդիրը մեխանիկորեն լուծվում է»,- նկատում է Նազարեթյանն ու շարունակում. «Երևանում շինարարական նորմերի մասին խոսելը սխալ է, քանի որ չեմ տիրապետում։ Գյումրիում Անի թաղամասը շատ ամուր է կառուցվել, Մուշ 2 թաղամասը՝ ևս։ Վերջինի դեպքում ներքին հարդարման որակն այն չէր, բայց հետո բարելավեցին, այնպես որ աղետի գոտում բոլոր նորակառույց շենքերը հուսալի են։ Երևանում ևս շենքերը նախագծվում են 9 բալի հաշվարկով, քանի որ սեյսմիկ վտանգը 9 բալ է գնահատվում»։

Սեյսմոլոգն ասում է, որ առայժմ գիտությունը հեռու է երկրաշարժերը նախապես կանխատեսելուց, սակայն բոլոր այն երկրները, որտեղ կա բարձր սեյսմիկ ռիսկ, պարտադիր պետք է զբաղվեն երկրաշարժերի կանխատեսման հիմնախնդրով. «Կան երկրաշարժի տիպեր, որ նախապես իրենց ցույց են տալիս, այսինքն՝ երկրաշարժից առաջ՝ մեկ շաբաթվա ընթացքում, նախանշաններ են լինում։ Այդ նախանշանների օգնությամբ կարելի է կանխատեսել, թե երբ է լինելու երկրաշարժը»։

Խոսելով օրվա ընթացքում Թուրքիայում կրկնվող նոր երկրաշարժերից և հետցնցումներից՝ Նազարեթյանն ասում է, որ այդպիսի օրինաչափություն կա. բեկվածքի վրա, հատկապես՝ օջախային գոտում, պիտի լինեն հազարավոր ցնցումներ, ընդ որում՝ ուժեղ ցնցումներ։

«Սեյսմոլոգները պարզել են, որ ուժեղ երկրաշարժից 20 րոպե հետո ամենայն հավանականությամբ լինում են ուժեղ հետցնցումներ։ Այնպես որ մնացած երկրաշարժերը և ցնցումները կարելի է համարել առաջինի հետևանքը, դրանք ուժեղ հետցնցումներն են։ Օրինաչափ է։ Սպիտակի երկրաշարժից հետո առ այսօր Սպիտակի օջախային գոտում գրանցվել է 804 հազար երկրաշարժ»,- նշում է նա։

Հերմինե Կարապետյան

Տպել
1816 դիտում

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ