Ճարտարագիտության ամառային դպրոցի 2 մասնակից կվերապատրաստվի Հռոմում

04/02/2023 schedule10:40

Իտալական IRD Engineering ընկերությունն ամփոփել է 2022թ. Հայաստանում իրականացված ծրագրերը, ինչպես նաև IRD-ի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համագործակցության շնորհիվ կազմակերպված ճարտարագիտության ամառային դպրոցի 2-րդ հոսքի արդյունքները։

Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։

IRD Engineering ընկերության գործառնական ղեկավար Ֆաբիո Բուոնոմոն, ողջունելով ներկաներին, նշել է, որ իրենց ընկերությունը Հայաստանում գործունեություն է ծավալում արդեն 8 տարի։ «Այս ընթացքում մենք, համագործակցելով ՀՀ ՏԿԵՆ-ի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ, մասնակցել ենք մի շարք ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր, Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր, և այս համագործակցությունը փորձի փոխանակման ու մասնագիտական որակները կատարելագործելու մեծ հնարավորություն է։ Մենք նաև հպարտ ենք, որ մեր մասնակցությամբ 2021թ. Հայաստանում հիմնվեց ու հաջողությամբ անցկացվում է շինարարական ճարտարագիտության ամառային դպրոցը, որն արդեն երկրորդ շրջանավարտներն է տալիս։ IRD-ն աշխատում է աշխարհի ավելի քան 30 երկրում, սակայն միայն Հայաստանում ենք մենք կյանքի կոչել նման կարևորագույն ծրագիր, գուցե պատճառը նաև ակտիվ համագործակցությունն է ՀՀ ՏԿԵՆ-ի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ»,- ասել է Ֆաբիո Բուոնոմոն։

Իտալացի գործընկերները հավելել են, որ ճարտարագիտության ամառային դպրոցի հայաստանյան փորձը մտադիր են ներդնել նաև այլ երկրներում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը նշել է, որ վերջին տարիներին էապես աճել են ճանապարհաշինության ոլորտին տրվող հատկացումները, ինչը ենթադրում է զարգացման մեծ հնարավորություն։ Նրա խոսքով՝ ճանապարհաշինության ոլորտի զարգացման գործում անելիքներ շատ կան, և դրանք պետք է իրականանան բոլորիս փոքր ու մեծ գործերի շնորհիվ։

«Մեր գործընկերոջ՝ IRD Engineering-ի ճարտարագիտության ամառային դպրոցի կազմակերպումը, թերևս, այդ քայլերից մեկն է։ Գնահատելի է, որ իտալական խոշոր ընկերությունը ներդրումներ է կատարում Հայաստանի կրթական համակարգում։ Ես վստահեցնում եմ, որ Ճանապարհային դեպարտամենտն իր լիազորությունների շրջանակում կաջակցի կրթական նման ծրագրերին, որպեսզի ճանապարհաշինության ոլորտի մեր մասնագիտական ռեսուրսը մեծ աճ գրանցի՝ տարածաշրջանում լինելով մրցակցային»,-ասել է Գոռ Ավետիսյանը։

IRD Engineering-ի տարածաշրջանային տնօրեն Պիերլուիջի Ալոյան կարևորել է իրենց աշխատանքը Հայաստանում և ընդգծել, որ մեր երկրի հետ փոխգործակցությունը զարգացման մեծ հեռանկարներ ունի։

Միջոցառման ավարտին հավաստագրեր են հանձնվել ճարտարագիտության ամառային դպրոցի երկրորդ հոսքի մասնակիցներին։ IRD Engineering ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Մեսրոպյանը տեղեկացրել է, որ IRD-ն կկազմակերպի նաև ամառային դպրոցի 2 մասնակցի պրակտիկան Հռոմում։ Հիմք ընդունելով մասնագետների գնահատականները՝ Իտալիայում ինժեներական պրակտիկա անցնելու հնարավորություն են ստացել Անի Լալայանը և Սաթենիկ Հայրապետյանը։

Տպել
2527 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է