«Կիսաքանդ, երկու մահճակալ, մեկ գազ, վարձը՝ 120 հազար դրամ». Երևանում տուն վարձակալելը շարունակում է խնդրահարույց մնալ

Թեև բոլոր պայմանները ստեղծվել են վարձով տուն առաջարկողների և փնտրողների գործն ավելի հեշտ ու հասանելի դարձնելու համար՝ սոցիալական տարբեր հարթակներում համապատասխան խմբեր, տարբեր կայքեր, սակայն Երևանում խելամիտ գներով վարձով տուն գտնելը դարձել է ոչ միայն դժվար, այլ որոշ դեպքերում՝ անհնար:

Բանն այն է, որ շուկայում տիրող գնաճին զուգահեռ կրկնապատկվել, որոշ դեպքերում եռապատկվել են նաև վարձով տների գները, ինչը, սակայն, չի կարելի ասել առաջարկվող պայմանների մասին:

List.am առքուվաճառքի հայտարարությունների կայքում, օրինակ, մայրաքաղաքում օրավարձով տրվող տների գները միջինում տատանվում են 15-35 հազար դրամի սահմաններում, որոշ դեպքերում էլ անգամ այս սանդղակից դուրս՝ հօգուտ վարձակալություն առաջարկողի: Ամսավարձով տրվող բնակարանների գները ևս դուրս են «խելամտության» բոլոր սահմաններից: Քիչ թե շատ նորմալ պայմաններ առաջարկվող հայտարարություններում այն սկսվում է 150 հազար դրամից:

30 ամյա Ք. Ա.-ն, որը չցանկացավ իր ամբողջական անուն-ազգանունը նշվի, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ հարազատների հետ վերջին 12 տարին վարձակալական հիմունքներով բնակվում է Երևանում: Այժմ փնտրում է նոր վարձով բնակարան, քանի որ վերջերս փաստի առաջ է կանգնել. տան սեփականատերը բնակարանի գինը 70 հազար դրամից նախ բարձրացրել է 150 հազար դրամ, ապա մի քանի օր անց հայտարարել, որ պատրաստվում է այն դարձնել 300 հազար դրամ, ու եթե վերջիններս պատրաստ չեն վճարել այդքան գումար, թող ազատեն այն:

«Այս պահին տուն եմ փնտրում, որպեսզի ազատեմ հին տունը, բայց շուկայում եղած գները ոչ մի կերպ չեն տեղավորվում ադեկվատի սահմաններում: Տեսեք, շուկան պետք է պայմանավորված լինի միջին աշխատավարձով, բայց այս պահին տան վարձերն այնպիսի գներ են, որ անգամ բարձր աշխատավարձից են որոշ դեպքերում բարձր: Կարծում եմ՝ սա պայմանավորված է ռուսների մեծ ներհոսքով, որոնք պատրաստ են ավելի մեծ գումարներ վճարել: Բայց առաջարկը և գնային մոտեցումը անհամաչափ են: Լկտի ձևով են երբեմն ներկայացնում»,- դժգոհեց նա:

Վերջինս նշեց՝ հայտարարություն են տեսել, որ տրվում է երեք սենյականոց բնակարան, գնացել են տեսնելու, պարզվել է՝ միջանցքն ու խոհանոցը երկու սենյակներն են, իսկ տունը բաղկացած է միայն հյուրասենյակից. «Խաբեության դեպքերն էլ են շատ-շատ: Դեպք է եղել, որ տան լուսանկարներ են ուղարկել բավականին լավ պայմաններով, ցանկացել եմ գնալ, տեսնել, տան տերն ինչ-ինչ պատճառներով հետաձգել է անընդհատ: Մի օր էլ նամակ եմ ստանում, որ տան 4 ամսվա վարձը նախօրոք փոխանցելու դեպքում նոր կարող եմ տունը տեսնել»:

Վրաստանի քաղաքացի մի ուսանողուհի էլ, որը ևս չցանկացավ ներկայանալ, մեր զրույցում նշեց՝ առաջին խնդիրն այն է, որ գրեթե միշտ թե՛ բրոքերի, թե՛ տան տիրոջ ներկայացրած պայմաններն իրականության հետ ոչ մի կապ չեն ունեցել:

«Կյանքի համար կարևոր պայմաններ, ինչպիսին է ջուրը, չի եղել, կամ ջեռուցումը: 300 հազար դրամով հայտարարություն են դնում, մի քանի ուսանողներով դասերից կտրվում գնում ենք, ու տեղում պարզում է, որ խաբեություն է: Անգամ նախքան ռուսների գալը ծայրամասային տեղերում այնպիսի պայմաններով տուն էին առաջարկում, որ նշված գնի հետ ոչ մի կապ չուներ: Կիսաքանդ տուն էր, երկու մահճակալ ու մեկ գազ էր դրված սենյակի մեջ, տան վարձն էլ՝ 120 հազար դրամ: Նախկին տան տերն էլ, որի հետ նույն բակում էինք ապրում՝ սեփական մեծ տուն էր, հարկի, անհարկի մտնում էր տուն»,- ասաց ուսանողուհին:

Մեծ դժվարությամբ կարողացել ենք զրուցել նաև List.am-ում վարձակալությամբ տուն առաջարկողների հետ: Բանն այն է, որ շատերը, երբ լսում էին՝ զանգահարողը լրագրող է,  հրաժարվում էին տեղեկատվություն տրամադրել: Որպես վարձակալներ ցանկացողներ ներկայանալու դեպքում արդեն հանգամանորեն ներկայացրել են պայմաններն ու գները: Զրուցակիցների անունները չենք հրապարակում:

Այսպիսով, նրանցից մեկի հետ զրույցի ժամանակ մեր դիտարկմանը, որ 200 հազար դրամը շատ բարձր գին է, արձագանքեց, որ իրենց փողոցում 250 հազար դրամից ցածր գնի տուն հնարավոր չէ գտնել, քանի որ գտնվում է կենտրոնում՝ շատ հարմար վայրում: «Սա ամենամատչելի տարբերակն է, այսպիսի գին հաստատ չեք գտնի»,- մի քանի անգամ կրկնեց վերջինս և հավելեց, որ մինչ այդ ռուսներ են ապրել ու երեկ են ազատել տունը:

Մեկ այլ տան տիրոջից, որը տան վարձի գումարը դոլարով էր նշել (1000) ճշտեցինք, թե որքա՞ն կկազմի նույն գումարը դրամի վերածելիս, քանի որ տեղյակ չենք փոխարժեքի ներկայիս գներից: Վերջինս մանրամասնեց. «370-380 հազար, էլի: Դոլարով ենք դրել, որովհետև հիմա դրսից գալացողներն են շատ, որոնք հիմնականում դոլարով են գործարքներ անում»:

Դիտարկմանը՝ հայաստանյան աշխատավարձի պայմաններում 2 սենյականոց բնակարանի համար արդյոք շատ թանկ գին չէ՞, նա ասաց. «Հայաստանում հիմա աշխատավարձերն էլ են բարձրացրել: Ինքս սուպերմարկետում եմ աշխատում, 160 հազար դրամ են դարձրել, պլյուս՝ բոնուսները. 180-190 հազար գումար ենք ստանում: Եթե ամուսիններով բնակվեն, ու երկուսն էլ աշխատեն, կկարողանան վճարել: Եվ հետո, հիմնականում դրսից եկողների համար ենք բարձրացրել, մինչ այդ 150 հազարով ենք տվել»:

«Your dream home» անշարժ գույքի գործակալության տնօրեն Դավիթ Եղիազարյանն էլ մեր զրույցում նշեց, որ գնային քաղաքականության հետ անշարժ գույքի գործակալությունները և գործակալները որևէ կապ չունեն. շուկայական գներն են թելադրում դրանք:

«Եթե մի բանի պահանջարկը չլինի, չի կարող գինը բարձրանալ: Վարձով տուն փնտրողներն էլ շատ-շատ են, թե՛ տուրիստներ կան, թե՛ տեղի հայեր, թե՛ դրսի հայեր: Եվ հետո, ամեն ինչի արժեքն էլ բարձրացել է: Օրինակ, տեսեք, հայերը հիմնականում վերցնում են երեք-չորս հոգով՝ համատեղության կարգով, և մեկ հոգուն հասնում է 50-70 հազար դրամ, որն այդքան էլ շատ չէ: Ամեն դեպքում, այո՛, շուկայում 30 տոկոսով գնաճ է տեղի ունեցել»,- նկատեց նա:

Վերջինիս խոսքով՝ գնաճը իրենց համար խնդիրներ չի ստեղծում, սակայն ոլորտում խնդիրները քիչ չեն. «Հիմնական խնդիրները տան սեփականատերերի հետ է կապված, որ իրենց օգնում ենք տունն այդ գնով վարձով տալ, բայց նրանք շատ դեպքերում պատրաստ չեն այդ ծառայության դիմաց վճարել, սպասարկման գումար տալ: Հիմնականում սա է խնդիրը, բոլորս էլ հայ ենք, և գիտեք՝ մեր բնավորության գիծն է, որ սպասարկման գումար պատրաստ չենք տալ, այն դեպքում, որ պատահել է՝ 300 հազարանոց տունը տվել ենք 500 հազար դրամով»:

Հարցին՝ գնային քաղաքականությունը պայմանավորված է վարձակալի ազգությա՞մբ, սեռո՞վ, թե՞ այլ հանգամանքներով, զրուցակիցը բացասական արձագանքեց՝ ասելով՝ շատ դեպքերում հայերին ընդառաջում են, գինը իջեցնում որոշ չափով:

Նրա խոսքով՝ ոլորտում խնդիրները գալիս են նրանից, որ շուկայում վերահսկողություն չկա:

«Պետական մակարդակով կամ ինչ-որ անշարժ գույքի կազմակերպություն բացվի, որը կզբաղվի բնակարանների չափագրմամբ և գնահատմամբ: Օրինակ՝ վաճառելուց առաջ բնակարանի գինն իմանալու համար զանգում են գնահատող կազմակերպություններ, որոնք գնում, չափագրումներ են անում, գնահատում: Նույն կերպ էլ այս դեպքում կարող է լինել՝ կազմակերպություններ լինեն, որ գնահատեն: Մենք կողմ ենք, որ այդ քաղաքականությունը լինի»,- ասաց նա:

Դավիթ Եղիազարյանի դիտարկմամբ՝ բոլորը պատկերացնում են, որ բրոքերը առանց մեծ գործ անելու, գումարը վերցնում, գնում է, սակայն, ըստ նրա, իրականում շատ բարդ աշխատանք է, և ամուր նյարդեր են պետք՝ այս ոլորտ մտնելու համար:

«Պատկերացրեք՝ ինչքան մարդու հետ ենք շփվում: Պետք է ուժեղ նյարդային համակարգ ունենալ, որ կարողանաս դիմակայել: Պայմանագրեր ենք կնքում, բանակցություններ վարում, գումարային հարցեր են լինում: Ամեն մարդ չի կարող բրոքեր աշխատել, շատ են գալիս, երկու օր աշխատում ու թողնում գործը: Օրինակ՝ Եվրոպայում առանց բրոքերի անշարժ գույքի հետ կապված ոչ մի գործարք չի արվում, նույնը՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և ամեն տեղ: Անշարժ գույքի գործակալը դրսում պահանջարկ ունեցող է, բայց այստեղ բրոքերի գործին երբեմն լուրջ չեն վերաբերվում կամ թերագնահատում են»,- նշեց զրուցակիցը:

 Հերմինե Կարապետյան

Տպել
1388 դիտում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները