Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը 5 ամիս է՝ թափուր է. Վահագն Ալեքսանյանը վստահեցնում է՝ տեսանելի ապագայում նշանակում կլինի

2022 թվականի հոկտեմբերից Գյումրու քաղաքապետարանում առանցքային պաշտոններից մեկը մինչ օրս թափուր է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ չի կարողանում փոխքաղաքապետի թեկնածու գտնել։

Շուրջ 5 ամիս թափուր մնացած պաշտոնի հնարավոր ու անհնար թեկնածուների անուններ վաղուց են շրջանառվում Գյումրիում։ Նրանցից մեկը, որի մասին առավել շատ են խոսակցությունները, ավագանու նախկին անդամ Արման Բաղդասարյանին փոխարինած, մասնագիտությամբ ատամնաբույժ Վահագն Մկրտչյանն է։

Հասկանալու համար, թե կուսակցությունն ինչպե՞ս է պատկերացնում հարցի կարգավորումը, «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ: Պատգամավորը, սակայն, չանդրադարձավ թեկնածուների անձերին:

Ինչ վերաբերում է փոխքաղաքապետի նշանակումը ձգձգվելուն, Ալեքսանյանն ասաց, որ քննարկումների փուլում են, շուտով կներկայացնեն թեկնածուին։ Շուտով ասվածը, ըստ պատգամավորի, «տեսանելի ապագայում է»։

Հարցին՝ փոխքաղաքապետի պաշտոնը չունի՞ այնքան կարևորություն, որ 5 ամիս շարունակ կարող է մնալ թափուր, Ալեքսանյանը շեշտեց, որ միանշանակ ունի և դրանով է պայմանավորված, որ լրջորեն են մոտենում թեկնածուին։

Նա էթիկապես ճիշտ չհամարեց խոսել այն մասին, թե այս ամիսների ընթացում քանի՞ անձի թեկնածություն է քննարկվել:

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն էլ մեր զրույցում տեղեկացրեց, որ Դավիթ Առուշանյանի պարտականություններն այս պահին կատարում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը։

Նշենք, որ Դավիթ Առուշանյանը համակարգում էր Բյուջեի, եկամուտների հավաքման, Գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման, Ծրագրերի և արտաքին կապերի բաժինների աշխատանքը։

Հիշեցնենք՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ՏԻՄ ընտրություններից հետո համագործակցության հուշագիր էին ստորագրել, համաձայն որի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել և ընտրվել «Բալասանյան» դաշինքը գլխավորած Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից էին:

Դավիթ Առուշանյանը, սակայն, 2022-ի հոկտեմբերի 25-ից իր գործունեությունը շարունակում է որպես ԱԺ պատգամավոր՝ փոխարինելով Վահագն Հովակիմյանին, որին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր որպես ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածու և ընտրել այդ պաշտոնում։

Տպել
1364 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին