«Ձեր դատավճիռը տվել է ժողովուրդը, դուք դառնալու եք պատերազմի նոր հրձիգներ. ԱԺ-ում կրքերը թեժ էին

Ինչպես հայտնել ենք, այսօր ՀՀ Ազգային ժողովում անցկացվում են խորհրդարանական լսումներ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ, որը հրավիրել էր ԱԺ «Հայաստան» խմբակցությունը:

Լսումների ժամանակ դահլիճ է գնացել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Վերջինս նշել է, որ ցանկացել է լսել քաղաքական մտքի դրսևորում, սակայն լսել է հոխորտանք:

«Ինչի՞ մասին եք խոսում, ի՞նչ սպառնալիքներ եք ուղղում Հայաստանի գործող իշխանությանը: Դուք տե՞ր եք ձեր խոսքերին»,- ասել է նա:

Դահլիճում գտնվողները սկսել են արձագանքել Արսենյանին, և կրքերը թեժացել են:

Շարունակելով՝ Արսենյանն ասել է. «ՀՀ գործող իշխանությունը հասկանում է իր գործողությունների հետևանքները: Այսօր նստած հաթաթաներ եք տալիս, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ինչ-որ ռոմանտիկ բաներ խոսում: Մոռացե՞լ եք, թե դրա զարգացումն ինչի բերեց: Մենք պատասխանատու ենք մեր երկրի ու քաղաքացիների համար: Առաջնայնությունները ճիշտ դրեք: Ձեզ թվում է՝ դուք տրիբունալի մասնակի՞ց եք: Ով եք դուք: Ձեր դատավճիռը տվել է ժողովուրդն ընտրությունների ընթացքում: Մենք քաղաքակիրթ իշխանություն ենք»:

Թեպետ դահլիճից հնչել են արձագանքնքներ՝ Արսենյանը շարունակել է.

«Դուք խոսելու նյութ չունեք: Ղարաբաղյան հարցի շահարկումը Հայաստանում իշխանության գալու հնարավորություն չի տալու, դա կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանի ժողովուրդը ձեզ կտա այդ մանդատը, մնացած սցենարներն ավարտվել են: Մենք պատասխանատու իշխանություն ենք, որն ապահովում է պետական շահերի սպասարկումը: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի շահերից: Քսենաֆոբիան է վտանգ Հայաստանի համար, այլատյացությունը, որով դուք զբաղվում եք»:

Փորձելով հանգստացնել դահլիճում ծայր առնող Արսենյանի և ներկաների միջև լարվածությունը՝ լսումները նախագահող ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է. «Լռե՛ք, թողեք խոսի, հետո կստանա իր պատասխանը»:

Այնուհետև Արսենյանը շարունակել է՝ ասելով. «Ձախողված քաղաքականության ներկայացուցիչները հնարավորություն չեն ունենալու վերադարձնել մեր երկիրն այն ռեյլսերին, որից նոր դուրս ենք եկել։ Ավգյան ախոռների մասին եմ ասում։ Մինչև հիմա մաքրում ենք, դեռ չենք կարողանում հասկանալ, թե էլ ինչքան բան պետք է հանենք։ Առավոտից իրիկուն զբաղված ենք դրանով: Ձեր գործունեությունը ուղղեք Հայաստանի պետական շահերի սպասարկմանը։ Այն, ինչ անում եք, չի բխում մեր երկրի շահերից։ Այն գործողությունները, որոնք փորձում եք իրականացնել, այն նպատակները, որոնք փորձում եք սպասարկել, դուք բերելու եք նոր պատերազմի, դուք դառնալու եք պատերազմի նոր հրձիգներ։ Դա պաշտոնապես հայտարարում եմ այստեղից»:

Տպել
1170 դիտում

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ