Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջան, որոնք իրեն չէին պատկանում. Լավրով

«Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջան, որոնք իրեն չէին պատկանում, և որոնց երբեք չի էլ հավակնել»:

Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, Մոսկվան առաջարկել է հակամարտության քաղաքական կարգավորման բազմաթիվ տարբերակներ, սակայն արդյունքում «Ադրբեջանը վերադարձրել է» իրեն պատկանող հողերը։

«Ղարաբաղյան ողջ պատերազմի պատմությունը տասնամյակների վաղեմություն ունի: Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի շուրջ 7 շրջան։ Ռուսաստանն առաջարկեց բազմաթիվ տարբերակներ, որոնք նույնիսկ Հայաստանի նախկին ղեկավարությունն այնքան էլ դրական չէր ընկալել՝ փորձելով պահել այն տարածքները, որոնց Երևանը երբեք չէր հավակնում։ Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի համար դժվար է որոշել հետագա քայլերը այն բանից հետո, երբ Բաքուն և Երևանը Բրյուսելում ստորագրեցին հայ-ադրբեջանական սահմանը 1991թ. Ալմաթիի հռչակագրի պայմաններով գծելու փաստաթուղթը:

«Այն բանից հետո, երբ Հայաստանը և Ադրբեջանը ԵՄ-ի հետ միասին փաստաթուղթ ստորագրեցին 1991 թվականի դեկտեմբերի Ալմաթիի հռչակագրում նշված պայմաններով խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, մեզ համար դժվար է հետագա քայլերի մասին որոշում կայացնել։ Այս փաստաթղթում ասվում է, որ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են միութենական հանրապետությունների, այդ թվում՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմաններով, որը ներառում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը»,- ասել է Լավրովը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն այս դժվարին իրավիճակում պատրաստել է խաղաղապահ գործողության տեղակայման ծրագիր, և դա «շատ կարևոր ձեռքբերում է»։

«Հայ գործընկերները, սակայն, սրան չհամաձայնեցին։ Նրանք հայտարարեցին, որ նման որոշումն իրենց պետք է միայն այն դեպքում, եթե այն կտրականապես դատապարտի Ադրբեջանի գործողությունները։ Կազմակերպության ոչ բոլոր անդամներն էին պատրաստ համաձայնել դրան»,- պարզաբանել է Լավրովը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը հայտնել էր, որ Երևանը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաքելություն ուղարկելուն, և համաձայնեցվել է նրա աշխատանքի պարամետրերի մասին փաստաթուղթ։ Սակայն, ի վերջո, այն չընդունվեց Հայաստանի իշխանությունների դիրքորոշման պատճառով, որոնք կոչ էին անում կոշտ դատապարտել Բաքվի գործողությունները։

Լավրովը նաև կոչ է արել զերծ մնալ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին կոշտ հայտարարություններից և ընդգծել, որ Ռուսաստանը դեռ պատրաստ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկել։

Տպել
1507 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը