Լիահույս եմ՝ Կառավարության հաջորդ քայլը կլինի Երևանի կենտրոնում գտնվող շինանյութի շուկայի հարցով զբաղվելը. Անի Խաչատրյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի կարծիքով՝ բոլոր առևտրի կենտրոններում և, առհասարակ, մեծածավալ աշխատակազմ ունեցող ցանկացած կենտրոնում պետք է անպայմանորեն պահվեն անվտանգության նորմերը: Ըստ նրա՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածը մեծ դաս է եղել, որից հետո պետք է ավելի ուշադիր և հետևողական լինենք նման հարցերում:

«Այս քայլն ինձ համար իրոք ողջունելի և ընդունելի է, որովհետև դրա անհրաժեշտությունն իրապես կար: Ցավալի է, որ դժբախտությունից հետո ենք դա անում, որն ավելի վաղ պետք է իրականացվեր: Սակայն կարևորն այն է, որ արդեն իսկ այս մասով աշխատանքներ տարվում են: Բացի դա, կարևոր է, որ սա նաև շարունակական բնույթ կրի և չսահմանափակվի «Մալաթիայով»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինիս դիտարկմամբ՝ առևտրով զբաղվող մեր քաղաքացիների համար այս մասով չպետք է լինի որևէ խնդիր, որովհետև այդ նույն քաղաքացին իր գործունեությունն իրականացնելու համար տարածքի համար վճարում է համապատասխան գումար:

«Վստահ եմ՝ այդ քաղաքացին այնքան շատ է վճարում տվյալ տարածքի սեփականատիրոջը, որ հենց ինքը պետք է պահանջի, որ աշխատի նորմալ պայմաններում ու իրեն ապահովեն համապատասխան ամեն միջոցով: Կարծում եմ՝ այս մեկ-երկու ամսվա համար պետք է որևէ լուծում գտնել, որպեսզի աշխատանք ունենան, և իրենց գործունեությունն էլ չկանգնի: Անվտանգության նորմերի ապահովումից և բոլոր հարցերի կարգավորումից հետո նրանք կրկին կսկսեն աշխատել իրենց հին տեղերում ու անել իրենց գործը»,- նշում է նա:

Խաչատրյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում քաղաքապետարանն ու Կառավարությունը պետք է համատեղ ուժերով փորձեն գտնել համապատասխան տարածք, որտեղ շահառուները կշարունակեն գործունեությունը, մինչ տնօրինությունը լուծի տոնավաճառի անվտանգային հարցերը:

«Կարելի է ինչ-որ առևտրի կենտրոնում մեկ-երկու ամսով այդ մարդկանց ապահովել տարածքով: Սրա իրականացումն էլ այնքանով է իրատեսական, որ այդ մարդիկ այսպես, թե այնպես գումար են վճարում այդ վատ պայմաններով տարածքների համար: Եթե անգամ կողքի առևտրի կենտրոններն ունենան բարձր սակագներ, Կառավարությունն այս մասով կարող է աջակցություն ցուցաբերել ու ձեռքբերել ինչ-որ պայմանավորվածություն, որպեսզի նրանք կարողանան դրա համար վճարել այն գինը, ինչ վճարում էին «Մալաթիա»-ում՝ մինչև կտեղափոխվեն իրենց նախկին աշխատավայրը: Բացի դա, լիահույս եմ, որ թե՛ քաղաքապետարանի, թե՛ Կառավարության հաջորդ քայլը կլինի Երևանի կենտրոնում գտնվող շինանյութի շուկայի հարցով զբաղվելը, որը ևս շատ կարևոր է»,- նկատում է նա:

Զրուցակիցը, անդրադառնալով նաև աշխատակիցների բողոքի ակցիային, ասում է՝ իր համար դա այդքան էլ բողոքի ակցիա չէ, քանի որ նրանք ընդամենը հանդիպումներ ունեցան տեսչական մարմնի ղեկավարի հետ ու քիչ թե շատ եկան ինչ-որ համաձայնության. «Փաստն այն է, որ քննարկում է տեղի ունեցել, իսկ ցանկացած բան կարելի է հարթել քննարկմամբ: Վստահաբար, քննարկման շնորհիվ կարելի է ակնկալել որևէ արդյունք, իսկ բողոքելով՝ չեմ կարծում: Այնուամենայնիվ, իրար լսելն ու համատեղ ելքեր փնտրելն ավելի արդյունավետ են երկու կողմի պարագայում էլ»:

Խաչատրյանի խոսքով՝ աշխատակիցների քայլերում, ըստ երևույթին, սեփականատերերի կողմից ուղղորդված երևույթներ ևս նկատվում են, ու քանի որ հաստատապես ոչինչ չկա, դժվար է ավելին ասել:

«Այնքան վատն է մեր բոլորի բնավորությունը, մինչև դանակը ոսկորին չի հասնում, ու մեզ վրա չենք զգում վտանգը, չեն հասկանում անվտանգության կարևորությունն ու վտանգի ռիսկի բարձր լինելը: Ցավոք, «Սուրմալու»-ի դեպքից հետո անգամ այդքանը դեռևս լիապես չենք հասկացել»,- կարծում է նա:

Նկատառմանը, որ, «ձևավորված ավանդույթի համաձայն», խորհրդարանական ընդդիմությունը կարծես այնքան էլ տեղի ունեցածին քաղաքական երանգ չտվեց, Խաչատրյանն ասում է՝ երևի թե նրանք արդեն հասկացել են, որ իրենց չակերտավոր աշխարհաքաղաքական տերերն այլևս գոյություն չունեն մոլորակի վրա, և իրենք ևս անելիք չունեն քաղաքական դաշտում:

«Ըստ երևույթին՝ հասկացան, որ ՀՀ քաղաքացին իրենց վաղուց ճանապարհել է տուն ու պաշտոնաթող արել: Ընտրություններին գրանցած այդ որոշակի արդյունքները պարզապես հետպատերազմյան ֆոնի վրա ձևավորված երևույթ էին: Վստահ եմ՝ եթե անգամ առաջիկա շաբաթում ընտրություններ լինեն, իրենց նախկին տոկոսներից միայն զրոներ հանած կտեսնենք»,- ասում է նա՝ հավելելով՝ նրանց երբեք չի հետաքրքրել Հայաստանի և ՀՀ քաղաքացու շահը, հետաքրքրել է միայն իրենց նախկին պաշտոնների վերադարձը, բայց «Մալաթիա»-ի թեմայով սևացումներ առ իշխանություն, միանշանակ, կլինեն:

Նատալի Մկրտչյան

Տպել
2385 դիտում

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին