Բրյուսովի չհաստատված ռեկտորը չգիտի, թե որն է հայհոյանք, բայց պնդում է՝ իր խորհրդականը չի հայհոյել

Ես նշանակվել եմ, որպեսզի պաշտպանեմ Երևանի Բրյուսովի պետական համալսարանի, ինչպես նաև ուսանողության, դասախոսական կազմի շահերը։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասել է բուհի վերընտրված, սակայն արդեն պաշտոնավարման ժամկետը լրացած և նոր ընտրությունը չհաստատված ռեկտոր Կարինե Հարությունյանը։

Նշենք՝ հոգաբարձուների խորհրդի արդեն նախկին նախագահ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այդպես էլ չհաստատեց դեկտեմբերի 9-ին Բրյուսովի ռեկտորի մրցույթում վերընտրված Կարինե Հարությունյանի ընտրության արձանագրությունը։

«Ես կանգնեցի նրանց (-խմբ. ենթադրվում է՝ համալսարանի անձնակազմին նկատի ունի) շահերի պաշտպանությանը։ Չեմ կարող ասել՝ իմ դեմ սկսված գործընթացը հաշվեհարդա՞ր է, թե՞ քաղական որոշում, որ ես չպաշտոնավարեմ: Երևի հոգաբարձուների խորհուրդը հոկտեմբերի 11-ին միաձայն հայտարարեց մրցույթի մասին, և գնացին այլ սցենարով․ առաջադրեցին մեկ այլ թեկնածու, որը, սակայն, չընտրվեց»,- ասել է չհաստատված ռեկտորը:

Անդրադառնալով ռեկտորի ընտրության համար առաջադրված մյուս թեկնածուին՝ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի, Հարությունյանը նշել է. «Ինքը պետք է մտածեր, որ իր մարդկային արժանապատվությունը կարող է վնաս կրել։ Չեմ կարծում, որ Լեզվի կոմիտեի նախագահի աշխատավարձն ավելի ցածր է, քան Բրյուսովի ռեկտորինը»։

Ըստ նրա՝ Գյուրջինյանի առաջադրվելը կապված է եղել բուհերը միացնելու ծրագիրը ավելի դյուրացնելու հետ։

Կարինե Հարությունյանի խոսքով՝ երբ հայտնի է դարձել բուհերը միացնելու նախագծի մասին, և որը մեծ դժգոհություն է առաջացրել Բրյուսովի համալսարանում, այդ ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպման ժամանակ աշխատանքի մեկ այլ առաջարկ է ստացել, սակայն չի ընդունել այն: «Դումանյանն ինձ ասաց, որ ինչ-որ կարգավիճակով ես կշարունակեմ աշխատել, սակայն չհստակեցնելով, թե ի՞նչ առաջարկ է դա։ Դրանից հետո որևիցե հանդիպում կամ բանակցություն տեղի չի ունեցել»,- վստահեցրել է Հարությունյանը։

Անդրադառնալով նաև ռեկտորի ընտրության օրը համալսարանի միջանցքում իր գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանի ցուցաբերած խուլիգանական վարքագծին, երբ կրթության նախկին փոխնախարարը հեռակա հայհոյել էր ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին, և դա արժանացել էր համալսարանականների ծափողջույներին, որի մասով Թամրազյանին նաև մեղադրանք է առաջադրվել, Հարությունյանը, չնայած առկա ապացույցներին, պնդել է, որ որևէ հայհոյանք համալսարանում չի հնչել՝ ասելով, թե չի իմանում՝ ինչ են Թամրազյանի ասածները:

Տպել
2467 դիտում

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են