Ո՞վ է Իրանի վրա հարձակման հեղինակը, արդյոք կա՞ մեծ պատերազմի վտանգ, թե՞ ոչ. իրանագետը՝ հարևան երկրում կատարվողի մասին

Իրանագետ Գարիկ Միսակյանի խոսքով՝ շաբաթ օրը Իրանի Սպահան քաղաքում գտնվող պաշտպանական համալիրի ուղղությամբ ԱԹՍ հարձակումները, ըստ երևույթին, եղել են Իսրայելի կողմից և Իսրայել-Իրան բազմամյա հակամարտության մի մասն են կազմում. ժամանակ առ ժամանակ նման հարձակումներ լինում են: Նա նկատում է, որ Իրանում քննարկվում է երկու վարկած. կա՛մ հարձակումը եղել է Իրաքի կողմից, կա՛մ ադրբեջանական տարածքից:

«Թերևս երկուսն էլ դեռևս չհաստատված վարկածներ են, սակայն, միևնույն ժամանակ, լուրջ քննարկումների տեղիք է տվել Ադրբեջանական Հանրապետությունը, որովհետև հատկապես վերջին շրջանում Իրան-Ադրբեջան հարաբերությունները բավականին լարված փուլում են, որին գումարվում են Ադրբեջանի կողմից հաճախ հնչող հակաիրանական հայտարարությունները: Ակնհայտ է, ադրբեջանական կողմը հիմա այդքան էլ բարեկամական տրամադրված չէ Իրանի նկատմամբ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա՝ հավելելով՝ սա վկայում է Իրան-Իսրայել հարաբերությունների լարվածության խորացման մասին և ապագայում սպասվող նմանատիպ գործողությունների:

Ըստ իրանագետի՝ ստեղծված իրավիճակը չի հանգեցնի ռազմական լուրջ բախման, այն էլ՝ լայնամասշտաբ պատերազմի:

«Համենայն դեպս, չեմ կարծում, որ Իսրայելը կնախաձեռնի խոշոր պատերազմ: Առհասարակ, այս փուլում դժվար թե Իրանի որևէ հարևան պետություն փորձի գնալ ռազմական լայնամասշտաբ գործողությունների: Ըստ երևույթին՝ կշարունակվի Իրան-Իսրայել հակամարտությունը: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ դրսից նույնպես Իրանի վրա փորձում են մեծ ճնշում գործադրել՝ սկսած սպառնալիքներից և հասարակության մեջ վախի մթնոլորտ սերմանելուց»,- նկատում է նա:

Միսակյանը, անդրադառնալով նաև օրերս չպարզված հանգամանքներում Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակմանը, որի մասով պաշտոնական Թեհրանը պարզաբանել էր՝ հարձակումը անձնական հողի վրա տեղի ունեցած իրադարձություն է, ասում է՝ այս պարագայում վերջին սույն իրադարձությունների հետ հստակ կապ գտնելը դժվար է, չնայած նրան, որ Իրանում որոշակի շրջանակներ փորձեցին դրանց միջև կապ գտնել և գտան:

«Ակնառու է՝ այն պետությունը, որը կազմակերպել է այդ հարձակումը, բավականին լավ է օգտագործել և՛ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի գործոնը, և՛ տեղի ադրբեջանական դեսպանատան վրա կատարված հարձակումն ու դրանից բխող հետևանքները, այդ թվում՝ նաև այն լարվածությունը, որը կար տվյալ պետությունների միջև հարաբերություններում»,- ընդգծում է նա:

Դիտարկմանը՝ այս ամենին հաջորդել է նաև Իրանի և Ադրբեջանի ղեկավարների հեռախոսազրույցը: Դրա ժամանակ ընդգծվել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հիմնված են անքակտելի մշակութային և պատմական կապերի վրա, և պետությունների կառավարությունները թույլ չեն տա, որ երկու երկրների հարաբերությունները խաթարեն թշնամիները, իրանագետը նկատում է՝ հենց այդ հեռախոսազանգից հետո էլ եղան հարձակումներ, որն Իրանում ևս բացասական դիտարկվեց:

«Երբ Իրանում խոսում են Ադրբեջանի հետ հարաբերություններում թշնամական գործոնի մասին, միանշանակ, այդտեղ դիտարկվում է Իսրայելը և իսրայելական ներկայությունն Ադրբեջանում: Սրանք դիվանագիտական հայտարարություններ էին, որով փորձում էին ցույց տալ, որ այդ հարաբերությունները վերջնականապես կործանված չեն, քանի որ Ադրբեջանն էլ իր հերթին չի հրաժարվում իսրայելական ներկայությունից, իսկ Իրանն էլ դա չի ընդունում. սա գրեթե անլուծելի խնդիր է այս երկուսի հարաբերություններում: Իրանի համար այս պարագայում թշնամին Իսրայելն է, որոշ չափով՝ ԱՄՆ-ն և արևմտյան որոշ պետություններ: Դժվար է ասել, թե իրադարձությունների ինչ զարգացման կարելի է սպասել»,- կարծում է նա:

Վերջինիս դիտարկմամբ՝ եթե պարզվի, որ հարձակումները եղել են Ադրբեջանի տարածքից, իրադարձությունների զարգացման այլ ընթացք կլինի. «Այդ պարագայում Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածությունը, միանշանակ, ավելի կմեծանա»:

Միսակյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է օգտվի հավելյալ հնարավորություններից, եթե երկու երկրների հարաբերությունները վատանան, քանի որ առանց այն էլ Հայաստանն էլ այս շրջանում բարենպաստ իրավիճակում չի գտնվում:

«Մենք պետք է Իրանի հետ հարաբերությունները զարգացնենք, որի շնորհիվ նրա համար մեր կարևորությունն էլ կմեծանա: Կբացվեն մի շարք ոլորտներ, այդ թվում՝ հակաադրբեջանական: Իրանի հետ հարաբերությունների առավելագույն զարգացման գնալը թույլ կտա դա օգտագործել հօգուտ մեզ, օրինակ՝ Իրանի դիրքորոշումը Լաչինի միջանցքի մասով, որի համար էլ Հայաստանին օգնում է, քանի որ Ադրբեջանը մշտապես հայտարարում է՝ Իրանը չպետք է խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը, իսկ Իրանը որոշ գործողությունների մակարդակում խոչընդոտում է դրան: Կարծում եմ՝ եթե լինի հարձակում հայ-իրանական սահմանին, Իրանը կմիջամտի դրան: Միևնույն ժամանակ, մեր տարածաշրջանի մասով կանխատեսումներ անելը դժվար է. շատ անկանխատեսելի է»,- ասում է նա:

Նատալի Մկրտչյան

Տպել
1279 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը