ՀՀ վարչապետը հայտնեց, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը՝ փակելով Լաչինի միջանցքը

Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրկին անդրադառնալով Արցախում և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, արձանագրեց՝ Արցախի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6 հազար սան, հանրակրթական դպրոցների 19 հազար աշակերտ, բուհերի 6800 ուսանող արդեն մեկ ամիս է, ինչ զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետև արդեն 1 ամիս է՝ ԼՂ-ի մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են և չեն աշխատում:

«Վերջին անգամ նման բան եղել է 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ այն իրավիճակում, երբ հրանոթները չէին կրակում, կրթական հաստատությունները փակվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս անգամ կորոնավիրուսը չէ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը, այլ Ադրբեջանի չակերտավոր բնապահպանական մտահոգությունները: Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փակում է նաև ԼՂ-ն սնուցող գազի խողովակը, հետո՝ բացում 10 տոկոսով, նորից՝ փակում, բացում՝ 20 տոկոսով, և այսպես շարունակ: Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը, ինչն ակնհայտորեն դատապարտելի է»,- ընդգծեց վարչապետը:

Վերջինիս խոսքով՝ մանկապարտեզների չաշխատելու հաջորդ պատճառը երեխաների համար սահմանված սննդի բացակայությունն է:

«ԼՂ կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը սահմանվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, և որի անխափան գործունեության գրավոր երաշխիքներ են տվել Ադրբեջանն ու Ռուսաստանը, փակ է արդեն 46 օր: 46 օր է, ինչ Արցախի բնականոն կյանքը խաթարված է, և հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով: ԼՂ-ում էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ են, որով Ադրբեջանը խափանել է նաև ԼՂ-ն հոսանքով ապահովող գծերի աշխատանքը, և բնակչությանն էլեկտրական հոսանք է մատակարարվում միայն տեղի էլեկտրակայանների արտադրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ»,- ասաց Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով:

Փաշինյանի դիտարկմամբ՝ այս ամենով Ադրբեջանը մի նպատակ է հետապնդում կոտրել սեփական հայրենիքում ապրելու Արցախի ժողովրդի կամքը:

«Մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է՝ ԼՂ-ում տնտեսական-հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, որից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալելով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, հետո կրկին փակել միջանցքը, նորից բացել, ու այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի Արցախը: Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է: Եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատորեն էր մոտենում ԼՂ-ի հայությանն էթնիկ զտումների ենթարկելու՝ Ադրբեջանի մտադրությունների մասին մեր ահազանգերին, հիմա արդեն տեսնում ենք, որ այս ընկալումները դանդաղ, սակայն հաստատուն քայլերով նրանց շրջանում ավելի է ուժեղանում»,- նկատեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այս առումով դեր ունեցավ նաև հունվարի 17-ին խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ վերադարձող երեխաներին ադրբեջանցի դիմակավորված չակերտավոր բնապահպանական ակտիվիստների ահաբեկելու տեսանյութը, որ հենց իրենք՝ ադրբեջանցիներն էին տարածել, որն էլ աշխարհում լայնորեն տարածվեց:

Ըստ վարչապետի՝ ԼՂ հայությանն իրենց տներից արտաքսելն Ադրբեջանի միակ նպատակը չէ:

«Այս սադրիչ գործողություններով նա նպատակ ունի նաև խափանել խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակը բոլորս շատ էմոցիոնալ ենք տանում, սակայն պետք է ընդգծեմ այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունն ու խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի և գործողությունների բացառումը, առավել ևս՝ պետական իշխանության ներկայացուցիչների կողմից: Մենք շարունակում ենք հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում, և որևէ սադրանքով մեզ հնարավոր չպիտի լինի շեղել այս օրակարգից»,- կարևորեց նա:

Վերջինիս շեշտեց, որ պետք է շարունակել համատեղ ջանքերը՝ իշխանություն, ընդդիմություն, քաղաքացիական հասարակություն, հայաստանյան և սփյուռքի անհատներ և կազմակերպություններ, ԼՂ իրավունքների և անվտանգության նկատմամբ իրականցվող ոտնձգությունների վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու ուղղությամբ:

Վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց այն երկրներին և կազմակերպություններին, որոնք ստեղծված իրավիճակին արձագանքում են օբյեկտիվորեն և անկողմնակալ՝ հենվելով մարդու իրավունքների և երկրների ստանձնած միջազգային պարտավորությունների վրա:

«Արդեն երկար ժամանակ է՝ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Լաչինի միջանցքը փակ չէ, որ ԼՂ գազամատակարարումն ու հոսանքի մատակարարումը դադարեցված չեն: Ակնհայտորեն Հայաստանն ու Արցախը հակառակն են պնդում: Այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է, և մենք հետևողականորեն պետք է աշխատենք այս ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, մեր տարածաշրջանում առկա բոլոր խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և մենք առաջնորդվելու ենք այս տրամաբանությամբ, ինչքան էլ հասկանանք բոլոր դժվարությունները»,- ասաց երկրի ղեկավարը:

Տպել
1228 դիտում

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը