Ադրբեջանի խոսույթ մտած ծավալապաշտական տերմինը վկայում է ՀՀ-ի դեմ ագրեսիան շարունակելու ակնհայտ մտադրություն․ Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ 2023 թվականի ձմեռային նստաշրջանի նիստում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերջին զարգացումները:

Ռուբինյանը ներկա գործընկերներին հիշեցրել է, որ վերջին նիստի ընթացքում քննարկում են անցկացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումից հետո, երբ օկուպացվեց ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը և Հայաստանի տարածքի խորքում ռմբակոծվեցին քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ռուբինյանը հիշեցրել է, որ դեռ այդ ժամանակ քննարկման ընթացքում բանախոսների մեծ մասը Ադրբեջանին կոչ էր արել անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Անցել են ամիսներ, Ադրբեջանը, սակայն, նման քայլի չի գնացել։

«Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքը, իսկ վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևը հպարտությամբ հայտարարեց, թե Ադրբեջանն այժմ ունի ավելի լավ դիրքեր, որոնք անհրաժեշտ կլինեն ապագայում Հայաստանի օբյեկտներին հարվածելու համար: Բայց սա ամենասարսափելին չէ, որ պարոն Ալիևն ասել է այդ ռևիզիոնիստական և ռազմատենչ հայտարարության մեջ: Նա նշել է, որ Հայաստանի կեսը պատմական Ադրբեջանի մաս է, ներառյալ՝ մայրաքաղաք Երևանը: Նա Հայաստանն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»։

Այս ռևիզիոնիստական և ծավալապաշտական տերմինը մտել է Ադրբեջանի պաշտոնական խոսույթ, և դա վկայում է Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիան շարունակելու ակնհայտ մտադրության մասին։ Սա չպետք է ընդունելի լինի։

Հարգելի՛ գործընկերներ, դուք ավելի լավ, քան որևէ մեկը գիտեք, որ պատերազմները, ագրեսիաները սկսվում են բառերից։ Եվ դուք հեշտությամբ կարող եք տարբերել այն բառերը, որոնք կարող են հանգեցնել ագրեսիայի, դրա սանձազերծման»,- ասել է Ռուբինյանը:

Ըստ բանախոսի՝ ժամանակն է, որ դադարեն խոսել Ադրբեջանի ագրեսիվ պետության մասին, անհրաժեշտ է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ բանաձև, այն պետության, որի նախագահը բացահայտ խոսում է ժողովրդավարական հարևանի դեմ ագրեսիա սկսելու իր ծրագրերի մասին։

«Դա պետք է անընդունելի լինի մեր կազմակերպության, Եվրոպայի համար։ Ես ապավինում եմ ձեր աջակցությանը»,- շեշտել է ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավարը:

Տպել
792 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը